Լինդեն Էշբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լինդեն Էշբի
Linden Ashby by Gage Skidmore.jpg
Ծնվել էմայիսի 23, 1960(1960-05-23)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԱտլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունFort Lewis College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կարատեիստ, թեքվանդոյի մարզիկ և կինոդերասան
Ամուսին(ներ)Սյուզան Ուոլթերս

Լինդեն Էշբի (անգլ.՝ Linden Ashby, մայիսի 23, 1960(1960-05-23)[1][2], Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3]։ Ամենահայտնի դերերն են «Մահացու գոտեմարտ» բլոկբաստերում Ջոննի Քեյջի և «Պատանի գայլը» հեռուստասերիալում շերիֆ Ստիլինսկիի դերերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդեն Էշբին ծնվել է 1960 թվականի մայիսի 23-ին ԱՄՆՖլորիդա նահանգի Ատլանտիկ-Բիչ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո Էշբին ուսման է անցնում Դյուրանգո քաղաքի Ֆորտ Լյուիս քոլեջում, որտեղ ուսումնասիրում է հոգեբանություն և բիզնես։ Սակայն, Էշբին, դերասանական կարիերայի պատճառով 3 տարի անց թողնում է ուսումը։ Դեբյուտը լինում է 1987 թվականին։ 2005 թվականին «Երիտասարդ և հանդուգն» հեռուստասերիալում տարած իր դերի շնորհիվ «Soap Opera Digest Award» մրցանակարգում ստանում լավագույն չարագործ մրցանակը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից ամուսնացած է Սյուզան Ուոլթերսի հետ։ Նրանք ունեն 2 աղջիկ՝ Գրեյս (ծնվել է 1991 թվականին) և Սավննա (ծնվել է 1992 թվականին)։ Ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով, անձնական ինքնաթիռով և դահուկասահքով։ 21 տարեկանից սկսած Լինդենը զբաղվում է տարբեր մարտարվեստներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1012418200 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «Linden Ashby»։ IMDb։ Վերցված է 2015-10-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]