Պատանի գայլը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պատանի գայլը
Teen Wolf
Teen Wolf 2011 Title card.jpg
Չենք կարող հետ դառնալ
Ժանր teen drama, հումորային դրամա, supernatural drama, action fiction, ռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի և միստիկական գրականություն
Ստեղծող Jeff Davis
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջեֆֆ Դևիս
Գլխավոր
դերերում
Դենիել Շերմեն
Պրոդյուսեր Ջեֆֆ Դևիս,
Մարտի Ադելսթեին,
Ջոզեֆ Ջենիեր
և ուրիշներ
Գործադիր պրոդյուսեր Jeff Davis
Երաժշտություն Dino Meneghin
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա
Նկարահանման վայր Ատլանտա և Լոս Անջելես
Եթերաշրջանների քանակ 6
Սերիաների քանակ 100
Էկրաններին է հունիսի 5, 2011-ից սեպտեմբերի 24, 2017
Հեռուստաալիք MTV
Պատկերի ձևաչափ 16:9
Պաշտոնական կայքէջ

Պատանի գայլը (անգլ.՝ Teen Wolf[1]), երիտասարդական միստիկ-դրամա ժանրի ամերիկյան սերիալ։ Սերիալի հիմք է ծառայել 1985 թվականին նկարահանված ֆիլմը։ «Պատանի գայլի» պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 5-ին՝ MTV ալիքով։

Քննադատները սերիալին տվել են 100 բալից 61-ը։ Առաջին սերիան հավաքել է 2,18 միլիոն դիտում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը Սքոթթի և նրա ընկերների մասին է։ Սքոթթը ապրում էր սովորական դեռահասի նման, բայց նրա կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ նա դարձավ մարդագայլ։ Առջևում նրան սպասվում են շատ փորձություններ։ Սքոթթը նաև սիրահարվում է Էլլիսոնին, ում հայրը մարդագայլերի որսորդ է։ Բայց նրա կողքին կանգնած են նրա ընկերները։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Պատանի գայլը սերիալի դերասանական կազմը 

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սքոթթ ՄաքՔոլ[2] (Թայլեր Փոզի) - սերիալի գլխավոր հերոսը։ 16-ամյա պատանի, ով Փիթեր անունով մարդագայլի կծելուց հետո դառնում է մարդագայլ։ Քիչ ուշ Սքոթթը դառնում է ալֆա։
  • Էլլիսոն Արջենթ[3](Քրիսթալ Ռիդ) - որսորդների ընտանիքում մեծացած 17-ամյա թինեյջեր։ Նա եղել է Սքոթթի ընկերուհին և առաջին սերը։ Նրանց կապին դեմ է եղել իր ամբողջ ընտանիքը, քանի որ մարդագայլերը Արջենթների թշնամիներն են։ Սքոթթից բաժանվելուց հետո հանդիպել է Այզեք Լեհիի հետ։ Էլլիսոնը եղել է իսկական որսորդ և վախճանվել որպես հերոս՝ փրկելով իր ընկերների կյանքը։
  • Սթայլզ Սթիլինսկի[4] (Դիլան Օ'Բրայեն) - 16-ամյա կատակասեր աշակերտ, հավատարիմ ընկեր և լաքրոսսի պահեստային խաղացող։ Թեև նրան բոլորը Սթայլզ են կոչում, նրա ամբողջական անունը Մյեչիսլավ է: Նրա հայլը քաղաքի շերիֆն է, իսկ մայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Սթայլզը Սքոթի լավագույն ընկերն է։ Նա առաջինը հասկացավ, որ Սքոթթը դարձել է մարդագայլ։ Մանկուց սիրահարված է եղել Լիդիա Մարթինին։ Սթայլզը նրա իսկական անունը չէ, իսկ թե, որն է նրա իսկական անունը, դա ոչ-ոքի հայտնի չէ։
  • Լիդիա Մարթին[5] (Հոլլենդ Ռոդեն) - 16-ամյա հայտնի աշակերտուհի։ Երկար ժամանակ հանդիպել է Ջեքսոն Ուիթմորի հետ։ Լիդիան դպրոցի լավագույն աշակերուհիներից մեկն է, ով երբեմն լինում է քմահաճ և պահանջկոտ, սակայն իրականում փխրուն է և բարի։ Փիթերի շնորհիվ դարձել է բենշի։
  • Դերեք Հեյլ[6] (Թայլեր Հեքլին) - մարդագայլ, ով օգնել է Սքոթթին, երբ վերջինս դարձել էր մարդագայլ։
  • Ջեքսոն Ուիթմոր[7](Քոլթն Հեյնս) - 16-ամյա թինեյջեր, ով լաքրոսսի թիմի քո-կապիտանն է։ Նրա հանդիպել է Լիդիա Մարթինի հետ, իսկ լավագույն ընկերը Դեննին է։ Դերեթի կծելուց հետո Ջեքսոնը դառնում է քանիմա (մարդագայլ-մողես)։ Սակայն Լիդիայի սերը նրան փրկում է և Ջեքսոնը դառնում է մարդագայլ:
  • Քիրա Յուկիմուրա[8] (Արդեն Չո) - 16-ամյա թինեյջեր, ում հայրը պատմության ուսուցիչ է։ Էլլիսոնից և Սքոթթի բաժանումից հետո դառնում է Սքոթի ընկերուհին։ Քիրան քիցունե է։
  • Մալիա Թեյթ[9](Շեյլլի Հեննիգ) - մարդագայլ, ով 8 տարի անցկացրել է քայոթի կերպարանքի մեջ։ Սքոթթի և ընկերների շնորհիվ դառնում է մարդագայլ, իսկ քիչ ուշ պարզվում է, որ Փիթերի դուստրն է։
  • Լիամ Դանբար[10] (Դիլան Սփրեյբերրի) - նորեկ Բեյքոն Հիլլսի դպրոցում։ Խաղում է լաքրոսս դպրոցական թիմում։ Մարդագայլ է դառնում Սքոթթի շնորհիվ։ Սքոթթը կծում է Լիամի ձեռքը, որպեսզի Լիամը չընկնի տանիքից։

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջորդան Փերրիշ (Ռայան Քելլի) - աշխատում է ոստիկանությունում որպես շերրիֆի օգնական։ Նա նույնպես ունի գերբնական կարողություններ (ցերբեր)։ Տիրապետում է կրակին։
  • Այզեք Լեյհի (Դենիել Շարման) - 16-ամյա թինեյջեր, ում Դերեքը դարձրել է մարդագայլ:
  • Փիթեր Հեյլ (Իեն Բոհեն) - ի ծնե մարդագայլ է, այնուհետև դարձել է ալֆա։ Հեյլերի ընտանիքի վերջին ժառանգներից է։ 6 տարի եղել է կոմայի մեջ։ Կարծում էր, թե սպանել է Քեյթ Արջենթին, սակայն նրան դարձրել է մարդագայլ։
  • Մելլիսա ՄաքՔոլ (Մելիսա Փոնզիո) - Սքոթթի մայրը, ով աշխատում է հիվանդանուցում որպես բուժքույր։
  • Շերիֆ Սթիլինսկի (Լինդեն Էշբի) - Սթայլզի հայրն է և քաղաքի շերիֆը։
  • Բժիշկ Ալան Դիթոն (Սեթ Գիլլիամ) - վետերինար կենդանիների կլինիկայում, որտեղ աշխատում է Սքոթթ ՄաքՔոլլը։ Իր 90% ժամանակը նա վատնում է կատուներին և շներին բուժելուն, իսկ մնացած 10%-ը՝ մարդագայլերին։ Լավ է վերաբերվում Սքոթթին և օգնում է նրան և նրա ընկերներին դժվար պահերին։ Նա Տալիի Խեյլի խորհրդատուն էր, մինչ նրա մահը։
  • Քրիս Արջենթ (Ջեյ Ար Բորն) - Էլլիսոնի հայրը և որսորդ։ Նրա կարգախոսն է ՝ «Մենք որսում ենք նրանց, ովքեր որսում են մեզ»:
  • Ջերարդ Արջենթ (Մայքլ Հոգան) - Էլլիսոնի պապն է, 2-րդ եթերաշրջանի գլխավոր անտուգոնիստը։ Եկավ քաղաք, որպեսզի վրեժխնդիր լինի Քեյթի համար և կազմակերպեց մարդագայլերի զանգվածային որս, չեղյալ համարելով կոդեքսը։ Էլլիսոնի ուղեղը լվանում է այնքան շատ, ինչպես անում էր Քեյթը։ 2-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ իրականում նա մահանում է քաղցկեղից, և նրա իրական նպատակն էր մարդագայլի խայթոց ստանալ, որպեսզի ապաքինվեր։ Ոչ սկզբունքավոր և էգոիստ մարդ, որը պատրաստ է սպանել յուրաքանչյուրին, անգամ սեփական երեխաներին։ Սքոթթը խաբում է նրան և աննկատելիորեն տալիս է կեղծ դեղահաբեր, որոնք պարունակում էին սնձի փոշի, և Ջերարդը չի վերականգնվում։ Նա մնում է Արջենթների տանը ապրելու, սահմանափակվում է սայլակով։ Հիվանդության պատճառով միշտ ցավեր է զգում։ Վերադառնում է 5-րդ եթերաշրջանի երկրորդ մասում։
  • Քեյթ Արջենթ (Ջիլլ Վագներ) - մինչ "մահանալը" եղել է որսորդ, ով ոչնչացրել է գրեթե բոլոր Հեյլերին։ Նա վերադաևձել է 4-րդ եթերաշրջանում որպես յագուար-մարդագայլ։
  • Վիկտորիս Արջենթ (Էդդի Մեյս) - Քրիս Արջենթի կինը և Էլլիսոնի մայրը։ 2-րդ սեզոնում ցանկանում է սպանել Սքոթթին, սակայն Դերեքը նրան կծում է։ Չկարողանալով համակերպվել՝ նա ինքնասպան է լինում։
  • Բոբբի Ֆինստոկ (Օրնի Ադամս) —Լաքրոսս խաղի դպրոցական խմբի մարզիչ։ Կարող է լինել անհամբերատար և խրախուսական կայծեր է տալիս մասնակիցներին խաղի ժամանակ։
  • Դեննի Մահիլանի (Կիաու Կաուանուի) - լաքրոսսի դպրոցական թիմի խաղացող։ Ջեքսոնի մետերիմ ընկերը։
  • Միստեր Հարրիս (Ադամ Ֆրիսթոու) - քիմիայի ուսուցիչ, որը միշտ նկատողություն էր անում Սքոթթին և Սթայլզին։ Շերրիֆին պատմել է, թե ով էր Հեյլերի տան հրդեհի հեղինակը։ Նա զոհաբերվեց ռիտուալի համար։
  • Իթան և Էյդան (Չարլի Քարվեր և Մաքս Քարվեր) - երկվորյակ եղբայրներ, ալֆաների ոհմակի անդամներ, կարողանում են իրար միանալով դառնալ մեկ հսկա մարդագայլ։ Իթան՝ համսեռամոլ, սիրահարված դպրոցական լաքրոսսի թիմում խաղացող Դեննիին։ Էյդանը համակրում է Լիդիային։ 3-րդ սեզոնի վերջում Էյդանը մահանում է Օնիի հարվածից։
  • Դևկալիոն (Գիդեոն Էմերի) - ալֆաների ոհմակի գլխավոր։ Դևկալիոնը կույր էր և կուրացել Ջերառդ Արջենթի պատճառով։ Բավականին ուժեղ և համառ մարդգայլ։ Ի վերջո նրա տեսողությունը վերականգնվում է, և նա հեռանում է քաղաքից։
  • Կալի (Ֆելլիշա Տերելլ) - միակ աղջիկը ալֆաների ոհմակում։ Նա ոտքերին չի կրում հագուստ։ Դևկալիոնի աջ ձեռքը, բականին ուժեղ մարդագայլ։ Ալֆաների ոհմակին միանալու համար նա մեծ զոհաբերությունների է գնացել. սպանել է իր մոտ ընկերուհուն, ով նաև իր խորհրդատուն էր (Ձեննիֆեր Բլեյք)
  • Էննիս (Բրայան Վեյդ) - ալֆաների ոհմակի գլխավորներից մեկը։ Չունի ոչ մի առանձնահատկություններ։ Դերեքի հետ մարտի ժամանակ վիրավորվում է։ Դևկալիոնը անհասկանալի պատճառով սպանում է նրան։
  • Պարոն Լեյհի (Ջոն Ուեսլի Շիփփ) - Այզեք Լեյհիի հայրը։ Նա «Բիքոն Հիլլս» գերեզմանի հսկիչն է։ Նա չէր սիրում իր որդուն և ֆիզիկական ու հոգեկան ճնշումների էր ենթարկում։ Սպանվում է քանիմայի ձեռքով։
  • Մեթթ Դելեր (Ստիվեն Լանսֆորդ) - դպրոցական, լուսանկարիչ։ Նա ցանկանում էր վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ցավ էին պատճառել։ Նրան դուր էր գալիս Էլլիսոն Արջենթը։ Նա քանիմային կառավարողն էր մինչ Ջերարդը սպանեց նրան։
  • Էրիկա Ռեյս (Գեյջ Գոլայտլի) - դպրոցական աղջիկ, ով սիրահարված էր Սթայլզին։ Նա տառապում էր էպիլեփսիայով, նրան չէին սիրում և ծաղրում էին։ Նրան Դերեքը դարձնում է մարդագայլ։ Էրիկային սպանում է ալֆաների ոհմակը։
  • Բրեյդեն (Մեգան Թենդի) - փրկել է Այզեքին ալֆաների ոհմակից և շարունակել օգնել։ Նրան Դևկալիոնը սպանում է իր եղունգներով, սակայն պարզվում է, որ նա չի մահացել, այլ վերափոխվել է՝ դառնալով մարդագայլ։ Կրկին հայտնվում է 3-րդ սեզոնում, Դերեքին և Փիթերին փրկում Արաի Կալավերասից։ Երբ Դերեքը կորցնում է իր մարդագայլի ուժը՝ Բրեյդան նրան սովորեցնում է ինքնապաշտպանություն զենքով։ 4-րդ սեզոնում նա, Դերեքը և Քրիս Արջենթը գնում են Քեյթ Արջենթին փնտրելու։ 5-րդ եթերաշրջանում համագործակցում է Մալիայի հետ։
  • Ջեննիֆեր Բլեյք (Հեյլի Ուեբբ) - անգլերենի ուսուցչուհի Բիյքոն Հիլլսի դպրոցում։ 3-րդ սեզոնի 9-րդ սերիայում պազվում է, որ նա Դարաք է (Դրուիդ, ով շեղվել է ճիշտ ճանապարհից)։ Ջեննիֆերը զոհաբերությունների է գնում՝ սպանելով մարդկանց։ Նրան 3-րդ սեզոնի վերջում սպանում է Փիթեր Հեյլը։
  • Միս Մարին Մորրելլ (Բյանկա Լոուսոն) - Դպրոցական հոգեբան և ֆրանսերենի ուսուցչուհի «Բիքոն Հիլլս» դպրոցում։ Ալան Դիտոնի փոքր քույրն է։ 3-րդ եթերաշրջանում պատմվում է այն մասին, որ նա Դևկալիոնի խորհրդականն է։ «Ալֆաների համաձայնագիրը» սերիայում Մարին հետապնդվում է ալֆաների կողմից, քանի որ նրանք կարծում են, որ նա ինչ-որ բան գիտի զոհաբերության արարողության մասին, որոնք կատարվում են Բիքոն Հիլլսում։ Միս Մարինը պատմում է նրա մասին, որ Դևկալիոնը սպանել է Էնիսին և ստիպել մտածել, որ դա արել է Դերեք Հեյլը։ Դրա համար Դևկալիոնը վիրավորում է նրան իր բարակ ձեռնափայտով, բայց Սքոթթը փրկում է նրան։ Մորելլը պատմել է նրան Նեմետոնի մասին։
  • Ռաֆաել ՄաքՔոլ (Մետյու Դել Նեգրո) - Սքոթթի հայրն է, Մելլիսայի նախկին անուսինն է։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալ լինելով՝ եկել է քաղաք շերիֆ Ստիլիսնկիին պաշտոնից հեռացնելու և միաժամանակ զբաղվում էր չբացահայտված գործերով։ Խառնվում է Նոգիցունեի դիմակայությանը։
  • Տեո Ռեյկեն (Քոդի Քրիստիան) - մարդագայլ, փոքր տարիքում սովորել է Սքոթթի և Սթայլզի հետ, սակայն տեղափոխվել է քաղաքից։ 5-րդ սեզոնում Տեոն վերադառնում է քաղաք և ցանկանում միանալ Սքոթթի ոհմակին։ Ավելի ուշ պարզվում է, որ Տեոն իրական չարագործ է և "Սարսափելի բժիշկների" առաջին հաջողված փորձը (ոչ իրական մարդագայլ, հիմերա)։ Տեոն 5-րդ սեզոնի հաջորդ մասում հավաքում է ոհմակ և ցանկանում ալֆա դառնալ։ 5-րդ եթերաշրաջանի վերջում նրան գետնի խորքից տանում է իր քույրը, որը սպանվել էր Տեոի կողմից։
  • Տրեյսի Ստույարտ (Կելսի Չոու) - դպրոցական, ով միշտ մղձավանջներ է տեսնում։ Դառում է Սարսափելի բժիշկների փարձարկումներից մեկը։ Դառնում թ է քանիմա, միանում է Տեոի ոհմակին։ Սպանվում է Տեոի կողմից։
  • Հեյդեն Ռոմերո (Վիկտորիա Մոլորես) - մարդագայլ-քիմերա։ Լիմաը և Հեյդենը 6-րդ դասարանում եղել են վատ հարաբերությունների մեջ։ 5-րդ եթերաշրջանում սկսել է հանդիպել Լիամի հետ։ Եղել է Տեոյի ոհմակի անդամ։ Սքոթթը նրան կծել է՝դարձնելով սովորական մարդագայլ։
  • Կորի (Մայքլ Ջոնսթոն) - սարսափելի բժիշների փորձարկումներից մեկը։ Կարող է դառնալ անտեսանելի, եղել է Տեոի ոհմակի անդամ։
  • Ջոշ Դիազ (Հենրի Զագա) - Քիմերա, Տեոի ոհմակի անդամ։ Տիրապետում է էլեկտրաէներգիային։ Նրան սպնում է Տեոն
  • Նատալի Մարթին (Սյուզան Ուոլտերս) - Լիդիայի մայրը։ Ուսուցչուհի Բիքոն Հիլլսի դպրոցում։
  • Նոշիկո Յուկիմուրա (Թեմլին Թոմիթա) - Կիրայի մայրը, նաև՝ կիցունե (մարդագայլ-աղվես)։ Իր խոսքերով նա արդեն 900 տարեկան է։ Օնիների տերը։ 1943 թվականին արթնացրել է նոգիցունեի հոգին։
  • Քեն Յուկիմուրա (Թոմ Չոի) - Կիրայի հայրը։ Ուսուցիչ։
  • Նոգիցունե (Աարոն Հենդրի/ Դիլան Օ'Բրայեն) - 1000 տարեկան չար հոգի։ Նա խաբեբա է, ով սնվում է ցավով, ողբերգությամբ, քաոսով։ Մտել է Սթայլզի մարմնի մեջ։
  • Արայա Կալավերաս (Իվոն Քոլլ) - մեքսիկական որսորդական ընտանիքի ներկայացուցիչ։ Որսում է Քեյթ Արջենթին։ Տարբերվում է մյուս որսորդներից։
  • Մերեդիտ Ուոլքեր (Մայա Էշետ) - բենշնի, որը միշտ օգնում է Լիդիային։ Բուժվում է Բիքոն Հիլլսի հոգեբուժարանում։ 5-րդ եթերաշրժանում սովորեցնում է Լիդիային ձայնը օգտագործել որպես զենք։
  • Մեյսոն Հյուիթ (Կայլին Ռամնբո) - դպրոցական, Լիամի լավագույն ընկերը։ 5-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ նրա մեջ է ապրում Ժևոդանյան հրեշը։ Լիդիան գոռոցի շնորհիվ ետ է վերադարձնում Մեյսոնին։
  • Դոնովան Դոնատի (Աշտոն Մոիո) - հանցագործ։ Դարձել է Սարսափելի բժիշկների փորձարկումներից մեկը։ Մահացել է դպրոցում Սթայլզի վրա հարձակվելիս։
  • Կորրին (Մարիսոլ Նիքոլաս) - Դատարկ գայլուհին՝ Մալիայի մայրը։ Փայլուն տիրապետում է զենքին։ Ցանկանում է սպանել աղջկան, քանի որ նա ծվելով վերցել է Կորրինի ուժը։ 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում Մալիան վերցնում է նրա ամբողջ ուժը։
  • Վալերի Քլարկ (Բեննիտա Ռոբլենդո) - շերիֆի օգնական։ Հեյդենի քույրը։
  • Սարսափելի բժիշկներ (Մարտի Մատուլիս/Դուգլաս Թայթ/Քեյթլին Դեշել) - գիտնականներ, որոնք տարբեր փորձարկումներ են իրականացնում Բիքոն Հիլլսի գերբնական էակների վրա։ Ստեղծում են հիմերաներ։ 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում պարզվում է, որ նրանցից մեկը Մարսելն է՝ Մերի-Ջեն Վլեթի և Սեբաստիանի ընկերը։
  • Սեբաստիան Վալեթ (Ժիլլ Մարթինի) - Ժևոդանյան հրեշը։ Մերի-Ջեն Վալեթի եղբայրը։ Մարդագայլ է դարձել՝ գայլի ոտնահետքերի հետղից ջուր խմելով։ Մտել է Մեյսոնի մարմնի մեջ։

Այլ կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոնարդ Ֆենրիս (Ջոն Փոզի) - Այկենի տան գլխավոր բժիշկ։
  • Սևերո Կալավարես (Իվո Նանդի) - Արայի Կալավարեսի աջ ձեռքը։
  • Տարա Գրեմ (Մեկո Հիլլման) - շերֆի օգնական։
  • Տալիա Հեյլ (Ալիսիա Քոպպոլա) - Դերեքի և Կորայի մայրը։ Փիթերի քույրը։ Եղել է մարդագայլ, ալֆա։
  • Պեյջ (Մեդիասոն ՄաքԼաֆլին) - Դերեքի առաջին սերը։
  • Ուիլիամ Բարրոու (Դագ Ջոնս) - նախկին ինժեներ-էլեկտրատեխնիկ, որը աշխատում էր ենթակայանում։ Հանցագործ։ Գտնվում է Նոգիցունեի ազդեցության ներքո։
  • Կատաշի (Քերի-Հիրոյուկի Թագավա) - Յակուզիի անդամ։
  • Սատոմի Իտո (Լիլի Մարիայ) - մարդագայլ-ալֆա։ Ամենահին մարդագայլերից մեկը։ Շատ իմաստուն առաջնորդ։
  • Բրունսկիյ (Աարոն Հենդրի) - գլխավոր կարգապահը Այկենի տանը։ Սպանվում է Փերրիշի կողմից։
  • Հենրի Թեյթ (Թոդդ Ստաշվիկ) - Մալիայի խորթ հայրը։
  • Հեյեր (Թոդդ Ուլիլիամս) - բժիշկ, Լիամի հայրը։

Հետարքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստասերիալը նկարահանվել է 1986 թվականի ֆիլմի հիման վրա («Պատանի գայլը[11]»)։[12]
  • Բանշիի գոռոցները սերիալում իրական են։ Ձայնը հեց դերասանուու՝ Հոլլենդ Ռոդենի ձայն է։ Սակայն երրորդ եթերաշրջանի երկրորդ մասից հետո սերիալի ստեղծագործական կազմը օգտագործում է միայն ձայնագրումը, քանի որ դերասանուհու ձայնալարերը սկսել էին վնասվել։
  • Չորրորդ լսումներից հետո Դիլան Օ'Բրայենը ստացել է Սքոթթ ՄաՔքոլի[13][14] դերը, սակայն սցենարը կարդալուց հետո հասկացել է, որ իրեն ավելի մոտ է Սթայլզի[15] կերպարը։
  • Թայլեր Փոզին իրականում իր ձախ թևի վրա դաջվածք է արել, և սերիալի սցենարիստները ֆիլմում ևս ավելացրել են դաջվածքի մասին հատվածը։ Դաջվածքը հետագայում դառձել է Սքոթթ ՄաՔքոլի ոհմակի նշանը։
  • Հոլլենդ Ռոդենը իրականում մասնակցել է Էլլիսոն Արջենթի[16] կերպարի լսումներին, սակայն տեսքով չի համապատասխանել և ստացել է Լիդիայի[17] դերը։[18]
  • Սերիալի նկարահամուները տեղի են ունենում Նյու Յորքում:
  • 2016 թվականի ապրիլի 11-ին Կիրա Յուկիմուրայի[19] դերակատար Արդեն Չոն պաշտոնապես հայտարարել է, որ լքում է սերիալը այլ նախագծերի պատճառով։[20]
  • 1986 թվականի «Պատանի գայլը[11]») ֆիլմը եղել է կատակերգական, սակայն սերիալի ստեղծողները այն վերափախել դրամայի կատակերգական տարրերով։
  • 2016 թվականի հուլիսի 21-ին պաշտոնապես հայտարարվեց, որ սերիալը բաղկացած է 100 էպիզոդներից, և վեցերորդ եթերաշրջանը կլինի վերջինը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Էպիզոդ Եթերաշրջան
1 2 3 4 5 6
Թայլեր Փոզի Սքոթթ ՄաքՔոլ 80 Մշտական
Քրիսթալ Ռիդ Էլլիսոն Արջենթ 48 Մշտական
Դիլան Օ'Բրայեն «Սթայլզ» Սթիլինսկի 80 Մշտական
Թայլեր Հեքլին Դերեք Հեյլ 58 Մշտական
Հոլլենդ Ռոդեն Լիդիա Մարթին 74 Մշտական
Քոլթոն Հեյնս Ջեքսոն Ուիթմորտ 24 Մշտական
Շեյլլի Հեննիգ Մալիա Տեյթ 35 Պարբերաբար Մշտական
Արդեն Չո Կիրա Յուկիմուրա 39 Պարբերաբար Մշտական
Դիլան Սփրեյբերրի Լիամ Դանբար 28 Պարբերաբար Մշտական

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդներ Բնօրինակի թողարկման օր
Եթերաշրջանի բացում Եթերաշրջանի փակում
1[21] 12 Հունիսի 5, 2011 (2011-06-05) Օգոստոսի 15, 2011 (2011-08-15)
2[22] 12 Հունիսի 3, 2012 (2012-06-03) Օգոստոսի 13, 2012 (2012-08-13)
3[23] 12 Հունիսի 3, 2013 (2013-06-03) Օգոստոսի 19, 2013 (2013-08-19)
12 Հունվարի 6, 2014 (2014-01-06) Մարտի 24, 2014 (2014-03-24)
4[24] 12 Հունիսի 23, 2014 (2014-06-23) Սեպտեմբերի 8, 2014 (2014-09-08)
5[25][26] 10 Հունիսի 29, 2015 (2015-06-29) Օգոստոսի 24, 2015 (2015-08-24)
10 Հունվարի 5, 2016 (2016-01-05) Մարտի 2, 2016 (2016-03-02)
6[27] 10 Նոյեմբերի 15, 2016 Փետրվարի 1, 2017
10 TBA TBA

Մրցանակներ և Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Նոմինացիա Կատեգորիա Նոմինանտ Արդյունք
2011 Teen Choice Awards Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ Առաջադրված
Լավագույն Ամառային Սերիալ Առաջադրված
Լավագույն Նոր Հայտնիություն Թայլեր Փոզի Առաջադրված
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան Առաջադրված
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի Քրիսթալ Ռիդ Առաջադրված
Լավագույն Դերասանուհի։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ Առաջադրված
2012 Saturn Award Լավագույն Երիտասարդական Սերիալ Հաղթանակ
Teen Choice Awards Լավագույն Ամառային Սերիալ Հաղթանակ
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան Թայլեր Փոզի Հաղթանակ
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի Քրիսթալ Ռիդ Առաջադրված
Imagen Award Լավագույն Սերիալի Դերասան Թայլեր Փոզի Առաջադրված
ALMA Award Լավագույն Դերասան - Գլխավոր Դեր Հաղթանակ
2013 Saturn Award Լավագույն Երիտասարդական Սերիալ Հաղթանակ
Teen Choice Award Լավագույն Ամառային Սերիալ Առաջադրված
Լավագույն Դերասան - Գլխավոր Դեր Թայլեր Փոզի Հաղթանակ
2014 Saturn Award Լավագույն Երիտասարդական Սերիալ Հաղթանակ
Teen Choice Awards Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ Առաջադրված
Լավագույն Դերասան։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Թայլեր Փոզի Առաջադրված
Լավագույն չարագործ Դիլան Օ'Բրայեն Հաղթանակ
Ուշադրություն գրավող Թայլեր Հեքլին Հաղթանակ
Young Hollywood Award Bingeworthy TV Show Առաջադրված
2015 Saturn Awards Լավագույն Երիտասարդ Դերասան Հեռուստասերիալում Թայլեր Փոզի Առաջադրված
Լավագույն Երիտասարդական Սերիալ Առաջադրված
Teen Choice Awards Լավագույն չարագործ Սարսափելի բժիշկներ Առաջադրված
Ուշադրություն գրավող Դիլան Օ'Բրայեն Հաղթանակ
Լավագույն ամառային սերիալ Հաղթանակ
Լավագույն ամառային աստղ Թայլեր Փոզի Առաջադրված
2016 People's Choice Awards Լավագույն ֆենտեզի/գիտաֆանտաստիկ սերիալ Առաջադրված
Saturn Awards Լավագույն սարսափելի սերիալ
Լավագույն երիտասարդ դերասան Դիլան Սփրեյբերրի
Լավագույն հյուր Ստիվեն Բրենդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Teen Wolf (TV series)»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  2. «Scott McCall»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  3. «Allison Argent»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  4. «Stiles Stilinski»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  5. «Lydia Martin»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  6. «Derek Hale»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  7. «Jackson Whittemore»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  8. «Kira Yukimura»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  9. «Malia Tate»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  10. «Liam Dunbar»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  11. 11,0 11,1 «Волчонок, 1985 — отзывы, рейтинг — КиноПоиск+»։ КиноПоиск+։ Վերցված է 2016-04-10 
  12. «Оборотень — факты о сериале — КиноПоиск+»։ КиноПоиск+։ Վերցված է 2016-04-10 
  13. «Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned»։ Teen.com։ Վերցված է 2016-04-10 
  14. «Scott McCall»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-04-12 
  15. «Stiles Stilinski»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-04-12 
  16. «Allison Argent»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-04-12 
  17. «Lydia Martin»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-04-12 
  18. «Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned»։ Teen.com։ Վերցված է 2016-04-12 
  19. «Kira Yukimura»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-04-12 
  20.  
  21. «Season 1»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  22. «Season 2»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  23. «Season 3»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  24. «Season 4»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  25. «Season 5»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 
  26. «Everything you need to know about 'Teen Wolf' Season 5»։ Zap2It (en-US)։ Վերցված է 2016-04-12 
  27. «Season 6»։ Teen Wolf Wiki։ Վերցված է 2016-03-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]