Ռայան Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռայան Քելլի
Ryan Kelley headshot 2009.jpg
Ծնվել էօգոստոսի 31, 1986(1986-08-31)[1] (32 տարեկան)
ԾննդավայրGlen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան և հեռուստատեսային դերասան

Ռայան Քելլի (անգլ.՝ Ryan Kelley, ծնվ. օգոստոսի 31, 1986(1986-08-31)[1], Glen Ellyn, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Mean Creek», «Աղոթքներ Բոբբիի համար», «Բեն-10․ Այլմոլորակային ամբոխ», ինչպես նաև «Պատանի գայլը» երիտասարդական սերիալում խաղացած դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայան Քելլին ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ին Չիկագոյի արևմտյան հատվածի Գլեն Էլին արվարձանում (Իլինոյս նահանգ)[2]։ 14 քույր և եղբայրների մեջ հինգերորդն է տարիքով։ Երբ Ռայանը 2 տարեկան էր, մայրը նրան և 5 քույր և եղբայրներին տարավ Չիկագո գովազդային գործակալի հետ հանդիպման։ Քելլիի դերասանական կարիերան սկսվեց գովազդից։ Նա նկարահանվեց ավելին քան 50 գովազդներում, իսկ դպրոցական տարիներին ստացավ իր առաջին դերը ֆիլմում։ Երբ Ռայանը դարձավ 18 տարեկան, նա տեղափոխվեց Լոս-Անջելես։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Քելլին նկարահանվել է «Սմոլվիլլի գաղտնիքները» հեռուստասերիալի 2 դրվագներում։ 2004 թվականին խաղացել է «Mean Creek» ֆիլմում, և մնացած դերասանների հետ ստացել է «Independent Spirit» - ի մրցանակ։ 2008 թվականին Ռայանը խաղացել է տասնհինգամյա Դերեկ Ռիզի դերը «Terminator: the Sarah Connor Chronicles» հեռուստասերիալում, իսկ 2009 թվականին Բոբբի Գրիֆիտի դերը «Աղոթքներ Բոբբիի համար» ֆիլմում[3]։ Նույն թվականին Ռայանը նկարահանվել է «Բեն-10․ Այլմոլորակային ամբոխ» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմի անվանում Դեր
1995 Roommates Մո
1996 - 2000 Early Edition Թոմ Սթոուն
1999 Charming Billy Դուեյն
2002 Stolen Summer Սիմուս Օմելլի
2002 Stray Dogs Ֆրեդ Քարթեր
2002 Smallville Ռայան Ջեյմս
2004 Mean Creek Քլայդ
2004 The Dust Factory Ռայան Ֆլին
2004 - 2008 Boston Legal Ստյուարդ Միլչ
2006 Outlaw Trail Ռոյ Պարկեր
2006 Letters from Iwo Jima Մորփեհ
2007 Still Green Ալան
2003 - 2010 Cold Case Կուրտ Ֆիցպատրիկ
2008 - 2009 Terminator: The Sarah Connor Chronicles Դերեկ Ռիզ
2007 - 2008 Women’s Murder Club Չարլի Գիֆֆորդ
2005 - 2010 Ghost Whisperer Դեվին Բենկրոֆթ
2009 Prayers for Bobby Բոբբի Գրիֆիդ
2009 Mending Fences Չակ Բենթլի
2009 Law & Order: Special Victims Unit Էնզո Կուկ
2009 Ben 10: Alien Swarm Բեն Թենիսսոն
2012 Sexting in Suburbia Մարկ Քերի
2014 - 2016 Teen Wolf Ջորդան Պերիշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Biography for Ryan Kelley(անգլ.) Internet Movie Database կայքում
  3. «Բաժին «Awards»» (անգլերեն)։ ֆիլմի պաշտոնական կայք։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-20-ին։ Վերցված է 2011-02-17 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]