Մաքս Քարվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մաքս Քարվեր
անգլ.՝ Max Carver
Max Carver by Gage Skidmore.jpg
Ծնվել է օգոստոսի 1, 1988(1988-08-01) (30 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆրանցիսկո
Կրթություն Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներ հայր՝ Robert Carver
carvertwins.com

Մաքս Քարվեր (Անգլ.՝ Max Carver, օգոստոսի 1, 1988(1988-08-01), Սան Ֆրանցիսկո), ամերիկայն դերասան հայտնի դարձած MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» սերիալից (Էյդան)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Քարվերը և Չարլի Քարվերը

Մաքս Քարվերը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 1-ին, Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Մաքսի ծնողները՝ Ռոբերտ Մարտենսեն և Էնն Քարվեր։ Մաքսը ունի նաև երկվորյակ եղբայր՝ Չարլի Քարվեր։ Մաքսի և Չարլիի ծնունդը եղել է բավականին հետաքրքիր՝ Չարլին ծնվել է հուլիսի 31-ին, երեկոյան, իսկ Մաքսը օգոստոսի 1-ին, առավոտյան։ Մաքսը կրթություն է ստացել «St. Paul's School» դպրոցում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից սկսած մինչ 2012 թվականը Մաքսը նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Հուսահատ տան տիրուհիներ» սերիալում։ 2009-2012 թթ նկարահանվել է տարբեր սերիալների մի քանի սերիաներում («Օֆիս», «Վիկտորիա՝ հաղթող», «Լավագույն ընկերներ ընդմիշտ», «Հաջողությու՛ն, Չարլի՛» ) 2013 թվականից Մաքսը սկսում է նկարահանվել «Պատանի գայլը» սերիալում, որպես Էյդան։ Մաքսն այդ սերիալում նկարահանվում էր ֆիլմում եղբոր՝ Չարլիի հետ։ Սերիալը մեծ ճանաչում բերեց Մաքսին։ Սերիալի 3-րդ սեզոնի ֆինալում Մաքսի կերպարը մահանում է (2014 թ.)։ 2014 թվականից նկարահանվում է «Լքվածները» սերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսից Մաքս Քարվերը հանդիպում է «Պատանի գայլը» սերիալի աստղ Հոլլանդ Ռոդենի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2010 «Քլիֆֆհենհեր» Cliffhanger Չարլի
2012 «Հեյվենի կետը» Haven's Point Քևին
2013 «Դան Սլաթեր» Dean Slater: Resident Advisor -
2014 «Հարցու ինձ ամեն ինչ» Ask Me Anything Ռոլի
2014 - Mantervention Լիվգրուարդ

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2008-2012 «Հուսահատ տան տիրուհիներ Desperate Housewives Փրեսթոն
2009 «Օֆիս» The Office Էրիկ
2010 «Հաջողությու՛ն, Չարլի՛» Good Luck Charlie Բրեդ
2012 «Լավագույն ընկերներ ընդմիշտ» Best Friends Forever Քորի
2012 «Վիկտորիա՝ հաղթող» Victorious Էվան Սմիթ
2012 - NTSF:SD:SUV:: Թեդ
2012 «Լուսապսակ» Halo 4։ Forward Unto Dawn Քեդմոն Լասքի
2013-2014 «Պատանի գայլը» Teen Wolf Էյդան
2013 - The Cheating Pact Ջորդան
2014 «Լքվածները» The Leftovers Ադամ Ֆրոսթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Masters Megan, Masters Megan (2012-11-28)։ «TVLine Items: Teen Wolf Adds Desperate Twins, Nick Cannon Signs New NBC Deal and More!»։ TVLine։ Վերցված է 2017-06-22