Սեթ Գիլլիամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ Գիլլիամ
անգլ.՝ Seth Gilliam
Ծնվել էնոյեմբերի 5, 1968(1968-11-05) (55 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՓուրչեյզ քոլեջ (1990)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան

Սեթ Գիլլիամ (անգլ.՝ Seth Gilliam, նոյեմբերի 5, 1968(1968-11-05), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասան։ Առավել հայտնի է «Գաղտնալսում» ֆիլմում Էլլիս Կարվերի, «Օզ բանտ» ֆիլմում Քլեյթոն Հյուզի, «Պատանի գայլ» սերիալում դոկտոր Ալան Դիտոնի և «Քայլող մեռյալներ» հեռուստասերիալում քահանա Գեբրիել Սթոուքսի խաղացած դերերով[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Գիլլիամն ավարտել է Պերչեյզ-քոլեջը։

Գիլլիամի դերասանական կարիերան սկսվել է 1990 թվականից և տևում է մինչև հիմա. նա խաղացել է օսկարակիր ֆիլմերում, այդ թվում նաև «Դեռևս Էլիս» ֆիլմում։ Նա նաև խաղացել Է «Աստղային դեսանտ» (1997) ֆիլմում շարքային Շուգար Ուոթկինսի դերը և «Քաջություն ճակատամարտում» (1996) ֆիլմում` սերժանտ Սթիվեն Ալտամեյերի դերը։ Գիլլիամը երկրորդական դերեր է ունեցել նաև հեռուստասերիալներում, որոնց թվում են «Կոսբիի շոու»-ի յոթերորդ եթերաշրջանը, որում նա խաղացել է Ահարոն Դեքստերի` Էրիկա Ալեքսանդերի ընկերոջ դերը, իսկ «Պատանի գայլ» սերիալում նա ներկայացել է որպես դոկտոր Ալան Դիտոն[3]։ Հեռուստատեսությունում նա հայտնվել է «Գաղտնալսում» պաշտամունքային սերիալում խաղացած դերով։ 2008 թվականին նա քննադատների ուշադրությանն է հրավիրել այն, որ շոուն առաջադրվել է «Էմմի» անվանակարգում առանց նրանց կարծիքը հաշվի առնելու[4]։ Գիլլիամը նաև ունի մեծ թվով հյուրային դերեր հեռուստաշոուներում, որոնց թվում են «C. S. I.: Մայամիի հանցագործության վայրը», «Ջեքի քույրը», «Մոլոկոսոսոսները», «Տեսադաշտում» և «Լավ կինը»[5]։ Բացի այդ, նա «Օզ բանտ» ֆիլմում խաղացել է Քլեյթոն Հյուզի դերը։ Գիլլիամը խաղացել է նաև թատրոնում։ Նա մարմնավորել է Էդուարդ V-ի դերը 1993 թվականին «Ռիչարդ III» բեմադրությունում և Commonwealth Shakespeare Company-ի «Օթելլո» բեմադրություններում, իսկ 2010 և 2011 թվականներին Houston Shakespeare Festival-ում[2], որտեղ ռեժիսորը եղել նրա կինը՝ Լի Կ. Գարդիները։ Բացի այդ նա խաղացել է Մարկ Անտոնիի «Անտոնիոս և Կլեոպատրա» ֆիլմում, Houston Shakespeare Festival-ում, որտեղ ռեժիսորն էր նաև նրա կինը։ Գիլլիամը նշել է, որ ինքը նախընտրում է խաղալ բեմում, միևնույն ժամանակ սիրում է աշխատել կինոյում կամ հեռուստատեսությունում[6]։

2014 թվականի մայիսին Գիլլիամը AMC-ի հեռուստաալիքից ստացել է «Քայլող մեռյալները» հեռուստասերալի հինգերորդ եթերաշրջանում հոգևորական Գեբրիել Սթոուքսի դերը խաղալու հրավերը։ Հաշվի առնելով Չադ Քոուլմենին և Լորենս Գիլիարդ կրտսերին, նա դարձել է «Գաղտնալսում» ֆիլմի երրորդ դերասանը, ով միացել է շոուին։ 2018 թվականին մեծ էկրաններին է հայտնվել նաև «Արծաթե լիճ» կինոնկարը, որտեղ նա խաղացել է Ջեֆ անունով տղամարդու դերը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cast & Crew - Seth Gilliam as Ellis Carver». HBO. 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
  2. 2,0 2,1 Melloy, Kilian (2010 թ․ օգոստոսի 7). «Seth Gilliam :: From 'The Wire' to 'Othello'». EDGE Boston. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  3. Marnell cla, Blair (2011 թ․ հուլիսի 13). «TEEN WOLF 1.07 'Night School'». CraveOnline. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  4. «The Wire star hits out at Emmys». BBC News. 2008 թ․ հուլիսի 28. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Reeves, Marcus (2011 թ․ մայիսի 6). «Seth Gilliam Cast For "Good Wife" Season Finale | News». BET. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  6. «Houston Shakespeare Festival Welcomes Seth Gilliam, Leah C. Gardiner». University of Houston News. 2011 թ․ հուլիսի 26. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «Актеры Ходячих мертвецов в других фильмах» (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ Գիլլիամ» հոդվածին։