Դեռևս Էլիս
Դեռևս Էլիս անգլ.՝ Still Alice | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա[2][3][4][…] |
| Հիմք | Still Alice? |
| Թվական | սեպտեմբերի 8, 2014, մարտի 5, 2015[5], մարտի 20, 2015[6], ապրիլի 11, 2015[7] և հունվարի 16, 2015[8] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ռիչարդ Գլեյցեր[3][4][9][…] և Ուոշ Վեսթմորլենդ |
| Պրոդյուսեր | Ջեյմս Բրաուն, Փամելա Քոֆլեր և Lex Lutzus? |
| Սցենարի հեղինակ | Ռիչարդ Գլեյցեր և Ուոշ Վեսթմորլենդ |
| Դերակատարներ | Ալեք Բոլդուին[10][2][9][…], Հանթեր Փարիշ[10][2][11], Ջուլիանա Մուր[10][2][3][…], Քեյթ Բոսուորթ[10][2][9][…], Քրիստեն Ստյուարտ[10][2][9][…], Շեյն ՄակՌեյ[10][2], Սեթ Գիլիամ[10][2][11], Ստեֆան Քանքեն[10], Դենիել Ջերոլ[10], Օռլա Քեսիդի[10] և Էրին Դարք |
| Օպերատոր | Դենի Լենուար |
| Երաժշտություն | Իլան Էշքերի |
| Մոնտաժ | Նիկոլյա Շոդեր |
| Պատմվածքի վայր | Նյու Յորք |
| Նկարահանման վայր | Նյու Յորք |
| Կինոընկերություն | Killer Films[1] |
| Տևողություն | 101 րոպե |
| Շահույթ | 43 884 652 $[1] |
| Պաշտոնական կայքէջ | |
Դեռևս Էլիս (անգլ.՝ Still Alice), 2014 թվականի արտադրության ամերիկյան դրամա[12][13]։ Ֆիլմը հիմնված է 2007 թվականին Լիզա Ջենովայի կողմից գրված համանուն բեսթսելլեր վեպի վրա։
Ֆիլմի ռեժիսորները Ռիչարդ Գլացերն և Ուոշ Ուեստմոլենդն են։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջուլիանա Մուրը, Ալեք Բոլդուինը և Քրիստեն Ստյուարտը։ Ֆիլմում Ջուլիանա Մուրը խաղում է Կոլումբիայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսորի դեր, ում մոտ ախտորոշվել էր Ալցհայմերի հիվանդության նախնական փուլը։ Ալեք Բոլդուինը խաղում է նրա ամուսնու դերը, իսկ Քրիստեն Ստյուարտը, Քեյթ Բոսուորթը և Հանթեր Փերիշը խաղում են նրա երեխաների՝ Լիդիայի, Աննայի և Թոմի դերերը։
«Դեռևս Էլիս» ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[14]։ Ջուլիանա Մուրը նոմինացվել է տարբեր մրցանակաբաշխություններում որպես լավագույն դերասանուհի (72-րդ Ոսկե Գլոբուսի մրցանակաբաշխություն, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությունը)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլումբիայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Էլիս Հոուլենդը արդեն երկար տարիներ է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա։ Նա ապրում է շատ սովորական կյանքով։ Սակայն նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մոտ ախտորոշվում է Ալցհայմերի հիվանդության նախնական փուլը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլիանա Մուր - Էլիս Հոուլենդ
- Ալեք Բոլդուին - Ջոն Հոուլենդ
- Քրիստեն Ստյուարտ - Լիդիա Հոուլենդ
- Քեյթ Բոսվորթ - Աննա Հոուլենդ-Ջոնս
- Հանթեր Փերիշ - Թոմ Հոուլենդ
- Շեյն Մաքռեյ - Չարլի Ջոնս
- Սթիվեն Կունկեն - Բենջամին
- Վիկտորյա Կարթագենա - պրոֆեսոր Հուփեր
- Սեթ Ջիլիան - Ֆրեդերիկ Ջոնսոն
- Դանիել Ջերոլ - Էրիկ Վելմեն
- Էրին Դարք - Ջեննի
- Քրիստին Մաքոմբեր - Էնն
- Կարիդադ Մոնտանեզ - Ելենա
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հիմնականում արժանացել է քննադատների բարձր գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 30 արձագանքների վրա հիմնված 87 % վարկանիշ[15]։ ԱՄՆ-ի քննադատների ազգային խորհրդի կողմից ֆիլմն ընդգրկվել է 2014 թվականի լավագույն անկախ ֆիլմերի ցանկում[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 http://www.metacritic.com/movie/still-alice
- 1 2 3 https://www.filmaffinity.com/en/film249518.html
- 1 2 http://www.imdb.com/title/tt3316960/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=80975&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=stillalice.htm
- 1 2 3 4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226823.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Internet Movie Database — 1990.
- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Kristen Stewart, Alec Baldwin, Kate Bosworth Join Julianne Moore in 'Still Alice'». thewrap. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.(անգլ.)
- ↑ «AFM: Julianne Moore Boards Adaptation of 'Alice' Novel (EXCLUSIVE)». variety. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.(անգլ.)
- ↑ «Advertisement». Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.(անգլ.)
- ↑ «Still Alice». Rotten Tomatoes.(անգլ.)
- ↑ «'A Most Violent Year' Named Best Film by National Board of Review». The Hollywood Reporter.(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դեռևս Էլիս» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- «Դեռևս Էլիս» ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դեռևս Էլիս» ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Դեռևս Էլիս» ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Դեռևս Էլիս» ֆիլմը Metacritic կայքում
| ||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2014 դրամա ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին
- Նյու Յորք նահանգում նկարահանված ֆիլմեր