Էդուարդ V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ V
King-edward-v.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1470
ԾննդավայրՎեստմինստերյան աբբայություն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել է1483
Մահվան վայրԹաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Էդուարդ IV[1], մայր՝ Elizabeth Woodville?[1]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի միապետ
Ստորագրություն
Edward V signature.svg
Edward V of England Վիքիպահեստում
Էդուարդ V անգլիացի

Էդուարդ V (անգլ.՝ Edward V of England, նոյեմբերի 4, 1470, Վեստմինստերյան աբբայություն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա - 1483, Թաուեր, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի արքա 1483 թվականի ապրիլի 9-ից մինչև 1483 թվականի հունիսի 25-ը, երբ նա երկու ամիս թագավորելուց հետո հեռացվել է:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդը ծնվել է Վեստմինստերում, երբ նրա հայրը, Անգլիայի արքա Էդուարդ IV-ը, աքսորված էր Բուրգունդիա: Հենրի VI արքան ասում էր, որ իր նրա մայրը և քույրերը ապահով կլինեն, եթե նրանք մնան վանքում[2]: Երբ Էդուարդ VI-ը վերադառնում է և կրկին ստանձնում է գահը, Էդուարդը դառնում է նրա ժառանգորդը և ստանում է Ուելսի արքայազնի տիտղոսը: Էդուարդ IV-ը կածժում էր, որ Ուելսի արքայազնի համար ճիշտ կլինի կառավարել Ուելսում, այսպիսով նա ուղարկում է փոքր արքայազն Էդուարդին Լյուդլոյի ամրոց, որտեղ էլ տեղի էր ունեցել Ուելսի Խորհրդի հանդիպումը[3]: Արքայազնին օգնում է իր հորեղբայրը` Էնթոնի Վուդվիլ Ըրլ Ռիվերսը, և նա սկսում է սովորել կառավարման ձևը: Իր մայրը` թագուհի Էլիզաբեթը, հաճախ նրա հետ էր, իսկ իր հայրը` արքան, այցելում էր նրան:

Արքայազնը իր ժամանակի մեծ մասն անց էր կացնում Լուդլոուում, երբ իր հայրը` արքան հանկարծակի մահանում է: Արքայազնը պետք է անմիջապես գնար Լոնդոն` գահը վերցնելու, իսկ իր հորեղբայրը` Ըրլ Ռիվերսը, մեկնում է իր հետ: Ճանապարհին նրանք հանդիպում են մյուս հորեղբորը, Գլոուսթերի դուքս Ռիչարդին: Դուքսը Էդուարդ չորրորդ թագավորի կրտսեր եղբայրն էր, իսկ արքան տվել էր նրան «Պաշտպան» կոչումը` հույս ունենալով, որ նա հոգ կտանի Արքայազն Էդվարդին, մինչև նա բավականին կհասունանար իրական թագավոր դառնալու համար[4]

Բանտարկյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր արքայի թագադրման պատրաստությունների փոխարեն, Դուքս Ռիչարդը որոշում է գահը վերցնել իրեն և դառնալ արքա Ռիչարդ IIIը: Նա Արքայազն Էդուարդին ուղարկում է ապրելու Լոնդոնի աշտարակում և սպասելու իր թագին[2]: Նա նաև բերում է Էդուարդի կրտսեր եղբորը` Յորքի դուքս Արքայազն Ռիչարդին Աշտարակում բնակվելու: Ըրլ Րիվերսը մահապատժի է ենթարկվել Ռիչարդի կողմից[2]: Գլոուսթերը կարողանում է մարդկանց համոզել, որ երկու երիտասարդ արքյազների` գահը ստանձնելն օրինական չէ: 1483 թվականի հունիսի 25-ին խորհրդարանը հայտարարում է, որ Գլոուսթերի դուքս Ռիչարդն օրինական արքա է[5]: Սա նրա պատճառով էր, որ Էդուարդը, իր եղբայրները և քույրերը հայտարարվում են ապօրինի: Էդուարդ IV-ի մահից հետո պարզվել է, որ նա նշանված է եղել Էլեոնորա Բաթլերի հետ, այսպիսով Էդուարդի ամուսնությունը իր մոր հետ համարվել է երկամուսնություն:

Անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ամիս անց երկու տղաներն անհետանում են, և ոչ ոք մինչև այսօր չգիտի նրանց անհետացման առեղծվածը: Շատ մարդիկ կարծում են, որ երկու տղաները սպանվել են: Նրանք հայտնի են դարձել որպես Աշտարակի արքայազներ: Շատ հավանական է, որ նրանք սպանվել են իրենց հորեղբոր` Ռիչարդ III-ի կողմից: Նաև հավանական է, որ նրանք սպանվել են Հենրի VIIի կողմից, ով երկու տարի անց թագավոր է դարձել[6]:

1674 թվականին, աշտարակի կառուցման ընթացքում, Սպիտակ աշտարակի աստիճանների տակ փայտյա սնդուկ է հայտնաբերվել[5]: Դա պարունակում էր երկու երիտասարդ տղաների ոսկորներ: Երբևէ չի ապացուցվել, որ դրանք անհետացած արքայազներն են, սակայն Չարլզ II Ստյուարտը թաղել է դրանք Վենսմինիստեր վանքում:[5] 1933 թվականին ոսկորները դիտվել են գիտնականների կողմից, ովքեր հավատում էին, որ դրանք երկու արքայազների ոսկորներն են:[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  2. 2,0 2,1 2,2 «Edward V - the Princes in the Tower»։ www.englishmonarchs.co.uk։ Վերցված է 2009-03-22 
  3. «BBC - History - Edward V (c.1470 - 1483)»։ www.bbc.co.uk։ Վերցված է 2009-03-22 
  4. «History of the Monarchy > The Yorkists > Edward V»։ www.royal.gov.uk։ Վերցված է 2009-03-22 
  5. 5,0 5,1 5,2 «Edward V - Princes in the Tower»։ www.middle-ages.org.uk։ Վերցված է 2009-03-22 
  6. 6,0 6,1 «Historic Royal Palaces > Home > Tower of London > History and stories > Palace people > Prisoners > Meet the prisoners > Prisoners > Edward V»։ www.hrp.org.uk։ Վերցված է 2009-03-22