Հենրի VII (Անգլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Հենրի VII
Henry Seven England.jpg
Ծնվել է՝ հունվարի 28, 1457({{padleft:1457|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})
Ծննդավայր Փեմբրուք ամրոց[1]
Մահացել է՝ ապրիլի 21, 1509({{padleft:1509|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:21|2|0}}) (52 տարեկանում) բնական պատճառով
Վախճանի վայր Ռիչմոնդ պալատ
Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Տոհմ Թյուդորներ
Հայր Էդմունդ Թյուդոր
Մայր Մարգարետ Բոֆորթ
Երեխաներ Ուելսի արքայազն Արթուր, Մարգարետ Թյուդոր, Հենրի VIII, Էլիզաբեթ Թյուդոր, Մարիա Թյուդոր, Էդմունդ Թյուդոր, Էդուարդ Թյուդոր, Կաթրին Թյուդոր և Ռոլանդ դե Վելվիլ
Պարգևներ Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
Առողջական վիճակ տուբերկուլյոզ
Ստորագրություն Henry VII Signature.svg

Հենրի VII (անգլ.՝ Henry VII, հունվարի 28, 1457, Փեմբրուք ամրոց[1] - ապրիլի 21, 1509, Ռիչմոնդ պալատ), թագավոր 1485 թվականից։ Թյուդորների դինաստիայի հիմնադիր։

Գահ է բարձրացել որպես Լանքաստերների թեկնածու, Բոսվորտի մոտ Ռիչարդ I-ին հաղթելուց հետո (որով և ավարտվել է Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը)։ Անց է կացրել ֆեոդալական ազնվականության հզորությունը սահմանափակող մի շարք միջոցառումներ։ Նորածին բուրժուազիայի շահերից ելնելով՝ նպաստել է նավագնացության և արտաքին առևտրի զարգացմանը։ Հենրի VII-ի օրոք դրվեցին բացարձակ միապետության հիմքերը։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված օրվանից մինչ գահ բարձրանալը ապագա արքան կրում էր Հենրի Թյուդոր անունը։ Հոր կողմից պատկանում էր ուելսական դինաստիային՝ ընդունելով Թյուդոր ազգանուն՝ ի պատիվ Հենրիի նախապապի։ Հենրիի պապաը՝ Օուեն Թյուդոր, ով ի ծառայության էր Հենրի V թագավորի այրուն և Հենրի VI թագավորի մորը՝ ֆրանսիական արքայադուստր Եկատերինա Վալուա (ստույգ հայտնի չէ, արդյուք նրանց բազմամյա կապը օրհնված գաղտնի ամուսնությամբ, որից ծնվել են մի քանի ճանաչված երեխաներ)։ Նրանց որդին՝ Էդմունդ Թյուդորը, Հենրի VI թագավորի համամայր եղբայրը, ևս մեկ անգամ բարեկամացավ Լանկաստերների տոհմի հետ՝ ամուսնանալով Մարգարետ Բոֆորտի հետ։

13 ամյա (մեկ այլ վարկածի 15 ամյա) Մարգարիտան ունեցավ միակ երեխային (ապագա Հենրի VII) ամուսնու մահից 2 ամիս անց, ով մահացել էր ժանտախտից 1456թ․-ի նոյեմբերի 3-ին Ուելսի Կարմարթեն ամրոցում։ Այդ ժամանակ արդեն գնում էր Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը, որտեղ Հենրիի պապը՝ Օուեն Թյուդոր, եղել է լանկաստերների հրամանատարներից մեկը։ 1461թ․-ին նա գերի է ընկել իորկիստները մոտ և ենթարկվել մահապատժի։

Դեպի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրին երիտասարդ տարիներին։ Անհայտ ֆրանսիական նկարիչ

Որքան անհաստատուն էին Հենրի Թյուդորի իրավունքները (արտաամուսնական հետնորդի որդին) Հենրի V-ի և նրա որդու՝ Էդուարդ Վեսթմինսթեր, մահից հետո, 1471 թ․-ին, գալով իր հորեղբոր՝ Ջասփեր Թյուդորի հետ, այն քիչ կենդանի բարեկամների թվում էր, որոնք պատկանում էին Լանկաստերների տոհմին։ 1475 թ․-ին Հենրին ապրում էր Բրետանի դքսությունում Ֆրանցիսկ II դուքսի մոտ՝ գերու իրավունքներով, այնուամենայնիվ օգտվում էր լավ հնարավորություններից։

Էդուարդ IV-ի կանոնավոր թագավորման ժամանակ լանկաստերների հավակնորդները հաջողության շատ քիչ հնարավորութուններ ունեին։ Բայց նրա մահից և նրա որդիների իշխանության հեռացումից հետո (և ինչպես հիմնականում համարվում է սպանություն), Ռիչարդ III-ով (1483) Անգլիայում նորից սկսվեց ընդդիմության զանգվածային խռովությունների և անկարգությունների ժամանակաշրջանը։ «Աստված շատ շուտ թագավոր Ռիչարդին ուղարկեց թշնամի, ով չուներ ոչ մի գրոշ հոգում, և ինչպես թվում էր, ոչ մի իրավունք Անգլիայի թագի համար,- այսպիսով, չկար ոչինչ արժանի, միայն պատվից, բայց նա երկար ժամանակ տանջվեց և կյանքի մեծ մասը անցկացրեց գերությունում․․․․»[2]։ 1483թ․-ի վերջերին Ռենում իշխանության գրավման դեպքում Հենրին հրապարակ երդվել է ամուսնանալ Էդուարդ IV-ի դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ, և զինվորների հետ մեկնեց Անգլիա, որտեղ ապստամբություն էր բաձրացրել Հենրի Ստաֆֆորդը։ Նավում իմանալով Ստաֆֆորդի պարտության մասին՝ նա դադարեցրեց այն և վերադարձավ Բրետան։ Ֆրանսիայի հովանավորությամբ 1485թ․-ին Հենրին երկրորդ անգամ հավաքեց զորք և տեղակայվեց Ուելսում և օգտագործելով իր տոհմի վալլիական արմատները՝ հավաքեց ոչ քիչ հետնորդներ։ 1485թ․-ի օգոստոսի 22-ին Բոսվորտի ճակատամարտում Ռիչարդի բանակը ջախջախվել է, իսկ նա մահացել։ Հենրին հռչակվել է թագավոր հենց կռվի դաշտում, որոշ ժամանակ անց հանդես գալով նաև Լոնդոնում, պառլամենտական վճռով հաստատել է գահը իր և առանների համար՝ առանց որևէ հատուկ հիմնավորմամբ։ Այսպիսով նա դարձավ Անգլիայի թագավոր, որպես նվաճող, նման Վիլհելմ I Նվաճողի։ Եթե Հենրին պաշտոնապես հավակներ գահին՝ լանկաստերների տոհմի ժառանգի իրավունքով, ապա գահին պետք է բազմեր նրա մայրը՝ Մարգարետ Բոֆորտ։ Մարգարիտան կոնֆլիկտի մեջ չէր որդու հետ գահի համար, չնայած երբեմն ստորագրում էր «անգլ.՝ Margaret R» (այսինքն թագուհի)։

Թագավորության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VII թագավոր, մոտավոր 1500թ․։ Կորցրած բնօրինակի կրկնօրինակը։ Լոնդոն

Հենրի VII թագավորության սկիզբը ուղեկցվում էր խորհրդավոր հիվանդության (ենթադրվում է ներմուծված իր ֆրանսիական վարձկանների կողմից) համաճարակի առաջին պայթունով՝ ունենալով բարձր մահացության մակարդակ կոչված «Անգլիական քրտինք» խորհրդավոր հիվանդություն, որը ընդունվեց ժողովրդի կողմից որպես վատ նախանշան[3]։

Գահադրումից հետո, իր խոստմանը համապատասխան, Հենրին ամուսնացավ Ռիչարդ III-ի զարմուհու և Էդուարդ IV-ի, Էլիզաբեթ Յորքիի դստեր հետ՝ հայտարարելով նախկինում թշնամի տոհմերի միավորման մասին։ Մինչ այդ նրան ներկայացրել են որպես կին Ռիչարդ III-ին, սակայն ամուսնությունը չէր գրանցվել։ Ռիչարդը ստպված էր հրապարակավ ժխտել այն լուրերը, որտեղ ասվում էր իր մասնակցության մասին Աննա Նեվիլ թագուհու սպանության մեջ՝ նպատակ ունենալով ամուսնանալ Էլիզաբեթի հետ։ Չնայած, այդքան մոտ ազգայնական կապի դեպքում դժվար կլիներ ստանալ եկեղեցական թույլտվություն։

Գահ բարձրանալուց անմիջապես հետո Հենրին պարլամենտին ներկայացրեց Ռիչարդի օրոք ընդունված ակտի՝ անգլ.՝ Titulus Regius չեղարկումը, որով հայտարարավել էին ապօրինի Էդուարդ IV-ի և Էլիզաբեթի երեխաները, նաև Էլիզաբեթը։ Հրամայաված էր․ «Վերցնել ակտը պարլամենտի արխիվներից, այրել և տալ հավերժական մոռացության» (այնուամենայնիվ դրա մի ցանկը պահպանվել է)։

Չայած Էլիզաբեթի հետ ամուսնությունը պայմանավորվածություն էր Հենրիի հետ պարլամենիտ աջակցությունը ստանալու համար, հայտնի է, որ նա դանդաղեցնում էր այն մինչ 1486թ․-ի հունվարը, իսկ կնոջը թագադրեց միայն 1487թ․-ի վերջին, երբ նա որդի ունեցավ։ Որպես Թյուդորների տոհմի խորհրդանիշ ընդունվեց միավորված կարմիր և սպիտակ վարդերը (որը մինչ օրս կա բրիտանական դրոշի վրա)։ Անվանել է ավագ որդուն Արթուր ի պատիվ Կամելոտի լեգենդար արքա Արթուրի։ Հենրին ընդգծեց ինչպես իր տոհմի ուելսական ծագումը, այնպես էլ ցանկությունը սկսել Անգլիայի հզորացման դարաշրջանը նոր դինաստիայից։

Թյուդորների պայքարի հիմնավորումը այլ թեկանծուների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VII-ի կառավարումը շարունակվեց 24 տարի, որը հետագայում պարզվեց Անգլիայի պատմության ամենախաղաղ ժամանակաշրջաններից էր՝ չնայած սկզբնական տարիներին թագավորությանը անհանգստացնող յորքեական ինքնակոչների ապստամբությունը։ Հենրին, ով անհանգստանում էր գահի իր երերուն իրավունքների համար, այնուամենայնիվ (հիմնականում համեմատած իր հաջորդների հետ) ցուցաբերում էր մեծահոգություն իր իրական և պոտենցիալ հակառակորդներին։ Այսպիսով, Հենրիի գահին բազմելուց հետո ոչ մի ճնշման չի ենթարկվել օրինական հետնորդ Ռիչարդ III-ը, Ջոն լե դե Պոլին, ով 1487թ․-ին մասնակցել է Սիմնելի խռովությանը և մահացել է կռվում։ Ինքը Սիմնելը ոչ մի կերպ չի պատժվել իր ինքնակոչության համար, և աշխատել է Հենրիի ալատում որպես խոհարար, իսկ Պերկին Ուորբեկը երկար տարիներ պահվում էր Տաուերում լավ պայմաններում և մահապատժի ենթարկվեց միայն փախուստի դիմելուց հետո։

Այնուհանդերձ կա վարկած, ըստ որի հենց Հենրի VII է, այլ ոչ թե Ռիչարդ III, եղել նախաձեռնող Էդուարդ IV փոքրիկ որդիների սպանության, որոնք իբր թե ապրել են մինչ 1485թ․-ը։ Սպանությունը (մի շարք այլ սպանությունների հետ մեկտեղ) վերագրված է եղել, ըստ այդ տարբերակի, Ռիչարդին Թյուդորների ներբողների կողմից։ Այս տեսակետը պաշտպանում են ինչպես մասնագետները, այնպես էլ սիրողականները։ Ընդունել այս տարբերակը որպես համոզիչ՝ կցված փաստաթղթերով, չի կարելի, քանի որ չկա ուղղակի փաստեր հենց Ռիչարդ III մեղավորության հարցում (դիտավորություն ընդեմ Ռիչարդի III)։

Երեխաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր (Ուելսի արքայազն) (1486թ․ սեպտեմբերի 20 — 1502թ․ ապրիլի 2), 15 տարեկանում ամուսնացել է Եկատերինա Արագոնացու հետ և կես տարի անց մահացել,
  • Մարգարիտ Թյուդոր (1489թ․ նոյեմբերի 28 — 1541թ․ հոկտեմբերի 18), առաջին ամուսնությունը եղել է Շոտլանդիայի թագավորի հետ,
  • Հենրի VIII (1491թ․ հունիսի 28 — 1547թ․ հունվարի 28), Անգլիայի թագավոր 1509 - 1547թթ․,
  • Էլիզաբեթ (1492թ․ հունիսի 2 — 1495թ․ սեպտեմբերի 14), նախատեսված էր նրա ամուսնությունը Ֆրանսիայի թագաժառանգի հետ, բայց երեքամյա արքայադուստրը մահացել է ապաճումից[4],
  • Մարի Թյուդոր (1496թ․ մարտի 18 — 1533թ․ հունիսի 25), առաջին ամուսնությունը եղել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII հետ,
  • Էդմունդ (21499թ․ փետրվարի 21 — 1500թ․ հունիսի 19), կրում էր Սոմերսետ դուքսի տիտղոսը և մահացել է մեկուկես տարի անց,
  • Եկատերինա (ծնված 1503 փետրվարի 2-ին), մահացել է ծնվելուց անմիջապես հետո։

Դինաստիական միավորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VII ամրապնդեց Անգլիայի միջազգային դիրքերը՝ ամուսնացնելով իր որդի Արթուրին իսպանական արքայադստեր՝ Եկատերինա Արագոնացի, հետ, իսկ աղջկան՝ Մարգարիտ Թյուդորին՝ Շոտլանդիայի թագավորի հետ։ Վերջին քայլը ուղղված էր չեզոքացնելու թշնամությունը երկու բրիտանական ընտանիքների միջև։ Մեկ դար անց այս դինաստիական միավորումը հնարավորություն տվեց Մարգարիտի ծոռին բազմել անգլիական գահին և բերեց երկու պետությունների միավորմանը։ Արքայազն Արթուրի (1502) վաղաժամ մահից հետո Եկատերինա Արագոնացին մնաց Անգլիայում, իսկ սկեսրոջ մահից հետո ամուսնացավ հանգուցյալ ամուսնու եղբոր հետ՝ Հենրի VIII (այսպիսի ամուսնությունը համարվում էր անօրինական, որի համար հատուկ թույլտվություն էր ստացվել Հռոմի Պապից։ Տվյալ իրավիճակը պատճառ հանդիսացավ Հենրի VIII խայտառակ ամուսնալուծությանը և Անգլիայի ու կաթոլիկական եկեղեցու բաժանմանը։

Բացի դա, Հենրի VII-ի կրտսեր աղջիկը՝ Մարիա Թյուդոր, ամուսնացել է Ֆրանսիայի Լյուդովիկոս XII թագավորի հետ իր եղբոր կառավարման տարիներին։

Այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի VII կապելլան Վեստմինստերում — անգլիական գոթիկական ոճի վերջին գլուխգործոցը

Հենրի VII տնտեսող միապետ էր, ով բավականին ամրապնդեց Անգլիայի բյուջեն՝ սնականկացված Հարյուրամյա պատերազմի, Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի տարիներին։ Պալատակաների դեմ դատական պրոցես իրականացնելու համար հիմնվել է հատուկ մարմին՝ Աստղային պալատ, ի սկզբանե բողոքարկման դատարան՝ որը որպես քաղաքական ահաբեկման առարկա դարձավ արդեն հաջորդող թագաժառանգների համար։

Հենրի VII թագավորման հիշարժան իրադարձություններից էր իտալացի առևտրականի Ջոն Կաբոտի (ով գտնվում էր անգլիական ծառայության մեջ) արշավի հովանավորումը դեպի Ամերիկա և Նյուֆաունդլենդի բացումով։ Ինչես նաև Հենրի VII խնդրաքնով հայտնի պատմաբան Պոլիդոր Վերգիլը սկսեց գրել «Անգլիայի պատմությունը»։ Պատմագրության մեջ Թյուդորների դարաշրջանի սկիզբը սովորաբար համարվում է միաժամանակ ավարտված միջնադարյան շրջան և սկիզբ անգլիական Վերածննդի։

Հենրի VII մահացել է թոքախտից, որի սրացման պատճառով տառապեց իր կյանքի վերջին տարիներին։ Նա թաղված է Վեստմինստերյան աբբայությունում, իր կնոջ՝ Էլիզաբեթ Յորքիի կողքին, որից հետո նա ապրեց յոթ տարի։ Նրան հաջորդեց որդին՝ Հենրի VIII-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]