Էդուարդ IV
| Էդուարդ IV անգլ.՝ Edward IV | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 28, 1442 |
| Ծննդավայր | Ռուան |
| Մահացել է | ապրիլի 9, 1483 (40 տարեկան) |
| Մահվան վայր | Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[1] |
| Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն |
| Մասնագիտություն | միապետ |
| Ամուսին | Էլիզաբեթ Վուդվիլ[2] և մոտ Eleanor Talbot?[1] |
| Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[2], մայր՝ Սեսիլի Նեվիլ[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | Յորքի դուքս, Անգլիայի միապետ, Անգլիայի միապետ, Lord of Ireland?, Lord of Ireland? և Գունդստաբլ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Էլիզաբեթ Յորքեցի[2], Մարիա Յորք, Սեսիլիա Յորք, Էդուարդ V[2], Margaret of York?, Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս[2], Աննա Յորք[2], Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս, Քեթրին Յորք, Բրիջիտ Յորք, Arthur Plantagenet, 1st Viscount Lisle?[2], Elizabeth Plantagenet?[1], Edward de Wigmore?[1] և Grace Plantagenet?[1] |
| Ստորագրություն | |

Էդուարդ Չորրորդ Անգլիացի (ապրիլի 28, 1442, Ռուան - ապրիլի 9, 1483, Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[1]), եղել է Անգլիայի թագավորը[3]։ Նա ծնվել է 1442 թվականի ապրիլի 28-ին։ Նա դարձել է Անգլիայի թագավոր 1461 թվականի մարտի չորսից մինչև 1483 թվականի ապրիլի 9-ը[4]։ Էդուարդը Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի չորս որդիներից ավագն էր[5]։ Յորքի դուքսը շատ հզոր մարդ էր և պահանջում էր Անգլիայի գահը։ Նա դարձել է ավելի հայտնի, քան այդ ժամանակվա թագավոր Հենրի Վեցերորդ Անգլիացին, ով թույլ էր համարվում։ Երբ դուքսը փորձում է վերցնել գահը Հենրի Վեցերորդից, բռնկվում է Վարդերի պատերազմը։ Այդ ժամանակ Էդուարդը 18 տարեկան էր, իսկ նրա եղբայրը` Ռութլանդիայի դուքս Էդմունդը` տասնյոթ։ Նրանք բավականաչափ հասուն էին մարտին մասնակցելու համար։ Եվ Էդուարդը դառնում է շատ լավ զինվոր։ Նա օգնել է Ուորիքի 106-րդ դուքս Ռիչարդ Նևիլին, խելացի ազնվականին, ով կռվել է Յորքի դուքսի դեմ։ Վեյքֆիլդի ճակատամարտը տեղի է ունեցել 1460 թվականին, որի ժամանակ Էդուարդի հայրիկը և եղբայր Էդմունդը սպանվում են։ Իր հոր մահից հետո Էդուարդը որպես ժառանգորդ հավակնում է գահին։ 1461 թվականի մարտին նա իր բանակով մուտք է գործել Լոնդոն և օծվել է թագավոր, թեև ընդամենը 19 տարեկան էր։ Արքա Հենրի վեցերորդը բանտարկվում է։ Միառժամանակ, Ուորիքի դքսի օգնությամբ Էդուարդը երկիրը կառավարում էր լավ։ Էդուարդը ծանոթանում է Էլիզաբեթ Վուդվիլի հետ, ում հետ նա ուզում էր ամուսնանալ։ Ուորիքի դուքսը չգիտեր նրանց սիրավեպի մասին, և նա ցանկանում էր, որ արքա Էդուարդը ամուսնանա օտարերկրյա արքայադստեր հետ, որպեսզի դաշինք կնքվի այլ երկրի հետ, որով կամրապնդեր իր դիրքերը։ Էլիզաբեթը և Էդուարդը ամուսնանում են գաղտնի 1464 թվականին, նրանք ունեցել են 10 երեխա, և համատեղ ապրել են 19 տարի։ Երբ Ուորիքի կոմսը իմանում է Էդուարդի ամուսնության մասին, բարկանում է։ Նրա զայրույթը ժամանակի ընթացքում ավելի է աճում, որովհետև Էլիզաբեթի ընտանիքը ավելի է հզորանում, իսկ արքան այլևս առաջվա պես չէր հարգում Ուորիքի կոմսին։ 1459 թվականին նա ապստամբում է արքայի դեմ, Էդուարդի կրտսեր եղբայրներից մյուսի` Կլարենսի կոմսի Ջորջի օգնությամբ։ Ջորջը ամուսնացած էր Ուորիքի կոմսի ավագ դուստր Իզաբելայի հետ։ Ապստամբները փորձում էին օգնություն խնդրել Մարգարիտ Անժուացուց, ով Հենրի վեցերորդի կինն էր։ Ուորիքի կոմսը հաջողացնում է 1471 թվականին հաղթել Էդուարդ արքային և ազատել Հենրի վեցերորդին բանտից։ Նա Հենրիին վերականգնում է որպես թագավոր, իսկ Էդուարդը ստիպված է լինում փախուստի դիմել դեպի Բուրգունդիա, այն դեպքում, երբ իր կինը և զավակները տեղափոխվել էին թաքստոց։
Բարգունդիայի կոմսը ամուսնացած էր Էդուարդի քրոջ` Մարգարիտի հետ, այսպիսով նա պատրաստ էր օգնել Էդուարդին մեծ զորքով։ Երբ Էդուարդը վերադառնում է Անգլիա, նա հաղթում և սպանում է Վարվիքի կոմսին։ Կարև ժամանակ անց թագուհի Մարգարիտան և իր որդին ժամանում են Անգլիա։ Նրանք նույնպես պարտվում են Էդուարդի դեմ ճակատամարտում, և դրանից հետո գահն անվտանգ էր։ Վստահ լինելու համար Էդուարդը կազմակերպում է Հենրի VI-ի սպանությունը։
Քանի դեռ Էդուարդը հեռու էր Բուրգունդիայից, իր կինը որդի է ունենում` Էդուարդը, ում տալիս են Ուելսի արքայազնի տիտղոս։ Նա պետք է դառնար հաջորդ արքան։ Էդուարդը կառավարում է իր երկու եղբայրների օգնությամբ։ Գեորգը, ով նախկինում մի անգամ ապստամբել էր իր դեմ, հիմա հավատարիմ էր, և կրտսեր եղբայրը, Ռիչարդը` Գլոուցեստերի կոմսը, միշտ հավատարիմ է մնացել։ Նրանց և Վուդվիլի հզոր ընտանիքի միջև դեռևս վիճաբանություններ կային։ Գեորգը և Ռիչարդը նաև վիճաբանում էին միմյանց դեմ, և վերջում արքա Էդուարդը Գեորգին բանտ է գցում, որտեղ էլ նա մահանում է։ Էդուարդ Չորրորդը մահանում է շատ հանկարծակի, քառասուն տարեկան հասակում։ Նրա որդին դառնում է Էդուարդ Հինգերորդ Անգլիայի արքան, բայց նրա գահակալումը երկար չի տևում։ Էդուարդի եղբայրը` Ռիչարդը կարծում էր, որ իր եղբոր գահակալությունն այնքան էլ լավ միտք չէր, և ինքն է բարձրանում գահ։ Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է պատահել Էդուարդի երկու որդիներին` աշտարակում գտնվող արքայազններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 8 Kindred Britain
- ↑ «Edward IV». Archontology.org. 2010 թ․ մարտի 14. «Set sail on 2 October 1470 from England and took refuge in Burgundy; deposed as King of England on 3 October 1470»
- ↑ Ross, Charles (1974). Edward IV. University of California Press. ISBN 978-0-520-02781-7.
- ↑ «Edward IV (1442 - 1483)». History: Historic Figures. BBC. 2014.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Конский П. А. (1890–1907). «Эдуард IV». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ashley, Mike (2002). British Kings & Queens. Carroll & Graf. ISBN 0-7867-1104-3. pgs 211—217
- Cokayne, G.E. (2000). The Complete Peerage of England, Scotland, Ireland, Great Britain and the United Kingdom, Extant, Extinct or Dormant. Alan Sutton. page 909
- Хелемский А. Я. Рассказ о войне Алой и Белой Розы, — М.: МАКС Пресс, 2015. — 307 с.; М.: Системы, 2016. — 376 с.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ IV» հոդվածին։ |
| ||||||||||||||||