Շեյլլի Հեննիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեյլլի Հեննիգ
Ծնվել էհունվարի 2, 1987(1987-01-02)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դեստրեհան, Լուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունDestrehan High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2004-այժմ
IMDbID 2645189
shelley-hennig.com

Շելլի Հեննիգ (անգլShelley Hennig, հունվարի 2, 1987(1987-01-02)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել[2]։ 2004 թվականին հաղթել է «Միսս Թինեյջեր ԱՄՆ» գեղեցկության մրցույթին[3]։ Նկարահանվել է «Մեր օրերի կյանքը» (Սթեֆանի Ջոնսոնի դերում)[4], «Գաղտնի շրջանը» (Դիանա Միդի դերում)[5] և Պատանի գայլը (Մալիա Թեյթ/Հեյլի դերում)[6] սերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյլի Հեննիգը ծնվել է 1987 թվականի հունվարի 2-ին, ԱՄՆ-ի Լուիզանա նահանգի Դեստրեհան քաղաքում Destrehan, Louisiana։ 2003 թվականին մասնակցել է «Միսս Լուիզանա ԱՄՆ» գեղեցկության մրցույթին և հաղթել։ 2004 թվականին Շեյլին Լուիզանա նահանգը ներկայացրել է «Միսս ԱՄՆ 2004» մրցույթին և հաղթել։ Դարձել է առաջին աղջիկը Լուիզանայում, ով հաղթել է միջազգային մրցույթում Ալի Լադրիից հետո (Միսս ԱՄՆ 1996) Շեյլին դարձավ բավականին հայտնի։ Նրան հրավիրում էին տարբեր հեռուստաշոուների։ Աշխատում տարբեր կազմակերպություններում, շահույթ չհետապնդելով։ 2005 թվականին Շեյլին հաղթանակի թագը փոխանցում է Ալլի ԼաՖորսին։

Կրթություն և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյլլին սովորել է ավագ դպրոցում, Դեստրեհան քաղաքում։ Դպրոցական տարիներին սկսել է զբաղվել պարով և մասնակցել տարբեր պարային մրցույթների։ Շեյլլին նաև ստեղծագործել է։ Նրա ստեղծագործութնները տեղ են գտել երիտասարդ հեղինակների պոեզիայի ցանկում։ Շեյլլին 14 տարեկան էր, երբ կորցրեց ավագ եղբորը, ով մահացել է ավտովթարից՝ ոչ սթափ վարելու պատճառով։ Դրանից հետո Շեյլլին կսկսեց դեմ գնալ հարբեցողությանը, և դարձավ «CADA» կազմակերպության անդամ։ Թագը հանձնելուց հետո մասնակցել է MTV[7] հեռուստաալիքի «Տագից հետո» հեռուստաշոուին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլի 20-ին Շեյլլին սկսել է նկարահանվել «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ստեֆանի Ջոնսոնի կերպարը։ 2011 - 2012 թթ մարմնավորել է գլխավոր դեր «Գաղտնի շրջանը» սերիալում (Դիանա Միդ), նկարահանված Լ.Ջ.Սմիթի գրքի հիման վրա։ Այս սերիալի 2-րդ սեզոնը որոշ պատճառներով չի նկարահանվում։ Շեյլլին սկսում է խաղալ «Զակ Ստոունը պատրաստվում է հայտնի դառնալ» սերիալում, մարմնավորելով Քրիսի Աքերմանի դերը։ Այժմ նկարահանվում է «Պատանի գայլը» սերիալում, որը ցուցադրվում է ամերիկյան MTV հեռուստաալիքով։ Մարմնավորում է Մալիա Թեյթի կերպարը, սկսած 4-րդ սեզոնից։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Գրառում
2007–2011 «Մեր օրերի կյանքը» Սթեֆանի Ջոնսոն 465 սերիա
2011–2012 «Գաղտնի շրջանը» Դիանա Միդ Գլխավոր
2013 «Արդարացվեծ» Ջեքի Նիվադա 1 սերիա
2013 «Զաք Սթունը հայտնի է դառնալու» Քրիսթի Էքրմեն երկրորդական
2014–present «Պատանի գայլը» Մալիա Թեյթ/Հեյլ Երկրորդական (եթերաշրջան 3), Գլխավոր (եթերաշրջան 4)
2014 «Կապույտ արյուն» Մայա 1 սերիա
2014 «Օուիջա» Դեբբի Ֆիլմ
2014 «Ընկերները ավելի լավ կյանքով» Մոլլի 1 սերիա

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2010 Էմմի Լավագույն երիտասարդ դերասանուհի «Մեր օրերի կյանքը» Առաջադրված
2012 Էմմի[8] Լավագույն երիտասարդ դերասանուհի «Մեր օրերի կյանքը» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Miss Teen USA ends reign with gratitude; Destrehan native calls La. fans 'awesome'». Times-Picayune. 2005 թ․ օգոստոսի 18.
  3. Swerczek, Mary (2004 թ․ օգոստոսի 10). «Miss Teen USA is a La. girl ; Destrehan student enjoying star status». Times-Picayune.
  4. «NOMINATIONS: 37th Annual Daytime Emmy Awards –». welovesoaps.net. Վերցված է 2010 թ․ մայիսի 212-ին.
  5. http://www.deadline.com/2012/08/odette-annable-to-recur-on-cbs-golden-boy-byron-mann-on-cws-arrow/#more-316233
  6. http://www.eonline.com/news/524783/teen-wolf-shocker-find-out-which-fan-favorite-is-not-returning-for-season-4
  7. http://www.mtv.com/
  8. «Daytime Emmy Award - 2012 nominations». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյլլի Հեննիգ» հոդվածին։