Մայքլ Հոգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Հոգան
MichaelHoganJune2011.jpg
Ծնվել է1949 թվական, մարտի 13
ԾննդավայրKirkland Lake, Օնտարիո, Կանադա
ԿրթությունԿանդայի ազգային թատերական դպրոց
ՔաղաքացիությունԿաղապար:Կանադա
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1972- մինչ օրս
Ամուսին(ներ)Սյուզան Հոգան
Երեխա(ներ)Գաբրիել Հոգան, Ջեննի Հոգան, Չառլի Հոգան

Մայքլ Հոգան (անգլ.՝ Michael Hogan)՝ դերասան, հայտնի է դարձել շնորհիվ Battlestar Galactica հեռուստասերիալում կատարած (անգլ.՝ Saul Tigh) դերի համար։ Ծնվել է 1949 թվականին[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգանը սկսել է իր դերասանական կարիերան 1972 թվականից՝ մի քանի հեռուստաշոուներում։ Սակայն նրա իսկական աստղային դերը եղել է Battlestar Galactica հեռուստասերիալի գնդապետ Սոլ Տայայի դերը։ The Peanut Butter Solution-ն ևս մեկ հայտնի ֆիլմ է իր մասնակցությամբ։ 11-ամյա Մայքլի մոտ, հիվանդության պատճառով, մազաթափություն է սկսվում և վերջինս հատուկ թուրմ է խմում իր մազերը վերադարձնելու համար։ Մայքլի կինը՝ Սյուզանը (անգլ.՝ Susan Hogan) նույնպես դերասանուհի է և հայտնի է շնորհիվ The Brood, Narrow Margin և Disturbing Behavior ֆիլմերի։ Նրանք հաճախ The L Word հեռուստասերիալում հանդես են գալիս որպես ամուսնական զույգ։ Նրանց որդին՝ Գաբրիել Հոգանը(անգլ.՝ Gabriel Hogan) նույնպես նկարահանվում է վաղ տարիքից։ 1991 թվականին Մայքլը, Լավագույն երկրորդական դեր անվանակարգում, ստացել է Genie Awards կինոմրցանակը՝ Solitaire ֆիլմում կատարած դերի շնորհիվ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Սյուզան Հոգանի հետ։ Ունի 3 երեխա՝ Ջեննի Ռեբեկա Հոգան (դերասանուհի), Գաբրիել Հոգան (դերասան) և Չառլի Հոգան։ Այսօր Մայքլը կնոջ հետ ապրում է Bowen կղզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]