Քոլթոն Հեյնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլթոն Հեյնս
Հասակը172 սմ
Ծնվել էհուլիսի 13, 1988 (35 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վիչիտա, Կանզաս, ԱՄՆ
ԿրթությունNavarre High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասան, մոդել
Ակտիվ շրջան2007-այժմ
IMDbID 2686262
twitter.com/ColtonLHaynes

Քոլթոն Հեյնս (անգլ.՝ Colton Haynes, հուլիսի 13, 1986(1986-07-13), Andale, Սեջուիք շրջան, Կանզաս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և մոդել։ Նա ճանաչված է MTV ալիքի Պատանի գայլը սերիալից՝ Ջեկսոն Վայթմորի կերպարով և «The CW» ալիքի «Նետը» սերիալից՝ Ռոյ Հարփեր/Արսենալի դերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլթոն Հեյնսը ծնվել է 1988 թվականի հուլիսի 13-ին Կանսազ նահանգի Վինչիտա քաղաքում։ Նրա հայրը՝ Վիլլիամ Քլայթոն Հեյնս, մայրը՝ Դանա Դենիզ Միշել։ Քոլթոնը ունի եվրոպական և հնդկական արմատներ։ Ապրել և մեծացել է տարբեր նահանգներում և քաղաքներում։ Կրթություն է ստացել Ֆլորիդայի «High School»-ում, Կենզասի «Andale High School»-ում և ավարտել է ավագ դպրոցը՝ «Schertz» Տեհասում։ Քոլթոնը ունի ավագ եղբայր և երկու ավագ քույրեր։ Նրա եղբայրը նույնպես ցանկանում է դերասան դառնալ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլթոն Հեյնսը գործընկերուհու՝ «Պատանի գայլը» սերիալի դերասանուհի, Հոլլանդ Ռոդենի հետ։

Սկսած 15 տարեկանից աշխատել է որպես մոդել «Abercrombie & Fitch»ի համար, Նյու-Յորքում և իր առաջին մրցանակը ստացավ Բրյուս Վեբերի փոտոշարքից հետո։ Այնուհետև, 2006 նկարահանվել է «XY» ամսագրի համար։ Քլոթոնը դարձավ բավականին հայտնի որպես ֆոտոմոդել։ 2008 թվականին առաջարկ է ստանում աշխատել որպես մոդել Verizon-ում, այնուհետև հայտնվում է տարբեր ճանաչված և հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ Teen Vogue և Aren։

Քոլթոնը տեղափոխվում է Կալիֆորնիա, Լոս-Անջելես և սկսում դերասանական կարիերան նկարահանվելով տարբեր հեռուստաշոուներում։ Սկսած 2007 թվականից նկարահանվել է մի քանի սերիանում տարբեր սերիալներում («Հանցագործության վայր Մայամի», «Մելռոույզ Փլեյս»և այլն):2009 թվականին նկարահանվել է Hallmark Channel հեռուստաալիքի «Միշտ և ընդմիշտ» ֆիլմում (Սքոթթ Հոլլանդ)։ 2007 թվականին առաջարկ է ստանում նկարահանվել «Մթնշաղ» ֆիլմում (Էդուարդ Կալլեն), սակայն դերը ստանում է Ռոբերտ Պատտիսոնը։ 2010 թվականին նկարահանվել է ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Դարապասներ» ֆիլմում (Բրեթթ Քրեզսկի)։ Սկսած 2011 թվականից մինչև 2012 թվականը նկարահանվել է MTV հեռուստաալիքով հեռարձակվող «Պատանի գայլը» սերիալում (Ջեկսոն Վայթմոր)։ Սկսած 2013 թվականից նկարահանվել է The CW հեռուստաալիքով հեռարակվող «Նետը» սերիալում (Ռոյ Հարփեր)։ 2013 թվականին նկարահանվել է Վիքթորիա Ջեսթիսի «Gold» («Ոսկի») երաժշտական տեսահոլովակում, որը Youtube-ում հատել է 15 միլիոն դիտումների սահմանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյնսն իր ողջ կյանքը տառապել է անհանգստությունից։ Երկարատև հանրային քննարկումներից հետո՝ 2016 թվականին հունվարին, որոնք վերաբերում էին նրա «թաքուն պահած միասեռական անցյալին», մեկնաբանություն հրապարակվեց նրա կողմից Tumblr-ում, որտեղ նա արձագանքում է տասնամյակներ առաջ հրապարակված լուսանկարներին, որոնք տեղ էին գտել միասեռականների ապրելակերպին նվիրված XY ամսագրում, որոնք էլ մի շարք լրատվամիջոցներ հաշվի էին առել իբրեւ հաստատում նրա ալտերնատիվ սեռական կողմնորոշման[2]։ Հեյնսն, որը դեռ պատրաստ չէր հրապարակայնորեն խոսել իր սեռական նախընտրությունների մասին, նորովի բարձրացած աղմուկը դրդեց նրան լուծում տալ իր անհանգստությամը հաջորդող 3 ամիսների համար։ Իսկ 2016 թվականի մայիսին նա Entertainment Weekly-ին տված հարցազրույցով հրապարակայնորեն բացահայտեց իր սեռական կողմնորոշումը[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2007 «Տրանսֆորմերները» "Transformers" Սրճարանի երիտասարդը
2007 «Հանցագործության վայր Մայամի» "CSI: Miami" Բրենդոն Ֆոքս
2008 «Մահացածների պահանջը» "Pushing Daisies" Արես Կոստոպոլուս
2008 «Փչացածներ» "Privileged" Ալեքսանդր
2009 «Մելռոույզ Փլեյս» "Melrose Place" Ջեսսի Ռոբերտս
2009 «Միշտ և ընդմիշտ» "Always and Forever" Սքոթթ Հոլլանդ
2010 «Հայացք» "Look" Շեյն
2010 «Դարապասներ» "The Gates" Բրեթթ Քրեզսկի
2011 «Քլոի Քինգի ինը կյանքերը» "The Nine Lives of Chloe King" Կայ
2011-2012 «Պատանի գայլը» "Teen Wolf" Ջեկսոն Վայթմոր
2013-2015 «Նետը» "Arrow" Ռոյ Հարփեր
2015 «Սան Անդրեաս» "San Andreas" Ջոբի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://flaunt.com/people/colton-haynes/
  2. Garner, Glenn (2016 թ․ հունվարի 2). «Colton Haynes May Have Come Out in a Pretty Chill Way». Out. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  3. Snetiker, Mark (2016 թ․ մայիսի 5). «Colton Haynes gets honest about life after Arrow». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարահանվել է «My Chemical Romance» ռոք-խմբի «I Don’t Love You» տեսահոլովակում։
  • Ստացել է առաջարկ նկարահանվել «Մթնշաղ» ֆիլմում (Էդուարդ Քալլեն»։
  • Նկարահանվել է Լեոնա Լյուիսի «Trouble» տեսահոլվակում։
  • Նկարահանվել է արմերիկյան դերասանունի և երգչուհի Վիքթորիա Ջասթիսի «Gold» տեսահոլովակում։