Ջիլլ Վագներ
Ջիլլ Վագներ անգլ.՝ Jill Wagner | |
---|---|
![]() | |
Հասակը | 173 սմ |
Ծնվել է | հունվարի 13, 1979[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ունիստոն-Սեյլեմ[2] |
Կրթություն | Հարավային Կարոլինա նահանգի համալսարան[2] և Barbizon Modeling and Acting School?[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և television personality |
Ջիլլիան Սյուզանա «Ջիլլ» Վագներ (անգլ.՝ Jillian Suzanne "Jill" Wagner, հունվարի 13, 1979[1], Ունիստոն-Սեյլեմ[2]), ամերիկացի մոդել, դերասանուհի և հեռուստատեսային շոուի համահաղորդավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագները ծնվել է Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն Սեյլեմ քաղաքում։ Նրան դաստիարակել են հայրը՝ Դևիդ Ուոգները, որը ամերիկացի ծովային հետևակային է, և տատը: Ջիլլը սովորել է Ուոլբուրգի (Հյուսիսային Կարոլինա) Ledford Senior High School-ում: 2001 թվականին բիզնես կառավարման ոլորտում բակալավրի աստիճանով ավարտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանը:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումն ավարտելուց հետո Վագները տեղափոխվել է Կալիֆոռնիա և սկսել մոդելի կարիերան։ 2003 թվականին անցել է MTV-ի Punk’d նախագծի քասթինգը, մասնակցել է մեկ տասնյակից ավելի սկետչերի[3]: Դրանից հետո նկարահանվել է «Stuff» ամերիկյան ամսագրի համար։ Վագները «Maxim» ամերիկյան ամսագրի Hot 100 Women of 2004 ցանկում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը[4]:
2006 թվականին Ջիլը կեցվածք է ընդունել «FHM» ամսագրի ամերիկյան հրատարակչության համար: Spike TV ալիքի «Բլեյդ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը (Քրիսթա Սթար), ինչպես նաև նկարահանվել է մի շարք այլ սերիալներում՝ ներառյալ «Հնգյակ»-ը և «Ոսկորներ»-ը:
2005-2011 թվականներին նկարահանվել է Lincoln Mercury ավտոմեքենայի հեռուստատեսային գովազդում, ինչպես նաև հայտնի է դարձել որպես The Mercury Girl[5]:
2005 թվականին «Հունիսյան բզեզ» ֆիլմում խաղացել է Միլիսենտի ոչ մեծ դերը, իսկ 2008 թվականին «Փուշ» սարսափ ֆիլմում ստացել է գլխավոր դերերից մեկը (Պոլի Ուոթ): Նույն թվականին Ջիլլը դարձել է ABC ալիքի «Ամբողջական ոչնչացում» շոուի համահաղորդավարը[6]:
2011 թվականի ապրիլին Վագները հայտնել է, որ պատրաստվում է լքել Wipeout-ը, որպեսզի կետրոնանա դերասանական կարիերայի վրա: Նրան փոխարինել է Վանեսա Լաշեն[7]: 2011 թվականին Ջիլլը եղել է «Պահեստի ներսում» հեռուստաշոուի համահաղորդավար:
2011 թվականի հունիսին Վագները նկարահանվել է MTV-ի դեռահասների համար «Պատանի գայլը» սերիալում: 2013-2014 թվականներին վերադարձել է «Պատանի գայլը» սերիալի 3-րդ և 4-րդ եթերաշրջաններին:
2013 թվականի ամռանը Վագները վերադարձել է Wipeout՝ համաձայնելով մասնակցել հեռուստախաղի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներին: Նույն թվականին Ջիլլը նկարահանվել է Youtube-ի «Առասպելական շոու»-ի 3-րդ էպիզոդում[8]:
2014 թվականի գարնանը Վագները մասնակցել է Wipeout հեռուստախաղի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներին: 2014 թվականի մայիսին «Maxim» ամսագրի Hot 100 Women ցանկում զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի ապրիլի 8-ից Վագներն ամուսնացած է պրոֆեսիոնալ հոկեյիստ Դևիդ Լեմանովիչի հետ: Զույգն ունի աղջիկ՝ Արմի Գրեյ Լեմանովիչը (ծնվ. 2020 թվականի ապրիլի 17-ին)[9]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ս | Մոնկ | Monk | Կրիստալ |
2004 | ս | Բժիշկ Վեգաս | Dr. Vegas | Ռոքսան |
2004 | ս | Հնգյակ | Quintuplets | Կեմի |
2005 | ֆ | Հունիսյան բզեզ | Junebug | Միլիսենտ |
2006 | ս | Բլեյդ | Blade: The Series | Քրիսթա Սթար |
2007-2008 | ս | Աստղային դարպասներ: Ատլանտիդա | Stargate: Atlantis | Լարին |
2008 | ս | Ոսկորներ | Bones | Հոլի Մարկուել |
2008 | ֆ | Փուշ | Splinter | Պոլի Ուոթ |
2014 | ֆ | Պատվի ճանապարհ | Road to Paloma | Սենդի |
2015 | հֆ | Աշնանային երազներ | Autumn Dreams | Անաբել Հենկոկ |
2011-2017 | ս | Պատանի գայլը | Teen Wolf | Քեյթ Արջենտ |
2017 | հֆ | Բերքի հարսանիք | A Harvest Wedding | Սառա |
2018 | ֆ | Վայրենի | Braven | Ստեֆանի Բրեյվեն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.hallmarkchannel.com/autumn-dreams/cast/jill-wagner
- ↑ Интервью с Джилл Вагнер, сериал Блэйд, на flickdirect.com Archived 2013-04-24 at the Wayback Machine.(անգլ.)2007
- ↑ «FreeJose.com»(անգլ.) Maxim Magazine Hot 100 Women of 2004
- ↑ «“The Mercury Girl” Making Her Mark In Hollywood» (անգլերեն)։ movesmagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-02-ին։ Վերցված է 2013-09-06
- ↑ «Exclusive: Jill Wagner Wipes Out of ABC's Wipeout» (անգլերեն)։ tvguide.com։ Վերցված է 2013-09-06
- ↑ «'Wipeout' host leaving show». Entertainment Weekly.(անգլ.) 2011-04-12
- ↑ The Mythical Show Episode 3
- ↑ Hallmark Star Jill Wagner Welcomes Daughter Army Gray — Why She Wanted a 'Patriotic Name'
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|