Դիլան Օ'Բրայեն
![]() անգլ.՝ Dylan O'Brien | |
---|---|
![]() | |
Հասակը | 178 սմ |
Ծնվել է | օգոստոսի 26, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Միրա Կոստայի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և թմբկահար |
Ակտիվ շրջան | 2011- այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Թրիլեր |
Ընտրանի | Պատանի գայլը, Առաջին Անգամ, Լաբիրինթոսում վազողը |
Ծնողներ | հայր՝ Պատրիկ Օ'Բրայեն, մայր՝ Lisa O'Brien? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դիլան Օ՛Բրայեն (անգլ.՝ Dylan O'Brien, օգոստոսի 26, 1991, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երաժիշտ։ Հայտնի է դարձել Պատանի գայլը սերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է Սթայլզ Սթիլինսկիի կերպարը։ 2014 թվականին նկարահանվել է Ջեյմս Դաշների համանուն վեպի էկրանավորման՝ «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոս Թոմասին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիլանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին Նյու-Յորքում։ Մանկություննը անցել է Սպրինգֆիլդում։ Երբ Դիլանը 12 տարեկան դարձավ, նրա ընտանիքը տեղափոխվեց Կալիֆոռնիա։ Օ'Բրայենի հայրը վիդեոօպերատոր է, իսկ մայրը՝ եղել է դերասանուհի։ 2009 թվականին ավարտել է Միրա Կոստայի ավագ դպրոցը։
2006 թվականին Դիլանը հայտնի դարձավ YouTube ծիծաղաշարժ վիդեոների շնորհիվ, որոնք նկարում և մոնտաժում էր ինքնուրույն։
Օ՛Բրայենը պլանավորել էր միաժամանակ ավարտել քոլեջը և կինոդպրոցը, սակայն այդ ժամանակ նրան դեր առաջարկեցին Պատանի գայլը սերիալում։ 4 լսումներից հետո նա ստացավ Սքոթթի դերը, սակայն երբ կարդաց սերիալի սցենարը, հասկացավ, որ իրեն ավելի հոգեհարազատ է Սքոթթի լավագույն ընկերոջ՝ Սթայլզի դերը։
Դիլանը նաև նկարահանվել է Գլխավոր Ճանապարհ և ռոմանտիկ կատակերգական ժանրի Առաջին Անգամ ֆիլմերում Բրիտ Ռոբերտսոնի և Վիկտորիա Ջասթիսի հետ։
2013 թվականին հաստատվել է այն լուրը, որ Դիլանը խաղալու է Լաբիրինթոսում վազողը ֆիլմում։
Օ'Բրայենը ունի իռլանդական, ամերիկական, իսպանական և իտալական արմատներ։ Նաև նվագում է հարվածային գործիքներ «Slow Kids At Play» խմբում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիլան Օ'Բրայենը հանդիպում է Բրիտ Ռոբերտսոնի հետ, ում հետ ծանոթացել է Առաջին Անգամ ֆիլմի նկարահանումների ժամանակ։
2016 թվականի մարտին Դիլանը Լաբիրինթոսում վազողը ֆիլմի երրորդ մասի նկարահանումների ժամանակ ստացել է ծանր վնասվածք. բժիշկների խոսքով վտանգավոր ոչինչ չկա[6]։ Սակայն ապրիլին հայտարարվեց, որ վնասվածքը շատ ավելի «լուրջ է», քան կարծում էին և նրան ապաքինման համար ավելի երկար ժամանակ է հարկավոր[7]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիլանն ունի իռլանդական, անգլիական, իտալական և իսպանական արմատներ։
- «Slow Kids At Play» խմբում նվագել է հարվածային գործքիների վրա։
- «Պատանի գայլը» հեռուստասերիալում պետք է լիներ Սքոթի դերակատարը, բայց կարդալով սցենարը, իր գործակալին ասել է, որ ցանկանում է փորձել իրեն Սթայլզի դերում։
- Առաջին համբույրը եղել է 14 տարեկանում։
- Համակրանք ունի Քլոյե Գրեյս Մորեցի և Էմմա Սթոունի հանդեպ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
2011-ից սկսած | «Պատանի գայլը» | "Սթայլզ" Սթիլինսկի | Գլխավոր Դեր |
2013 | «Նոր Աղջիկը» | Տղա | 1 սերիա |
Տարի | Անվանում | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
2012 | «Գլխավոր Ճանապարհ» | Ջիմմի | Գլխավոր Դեր |
2012 | «Առաջին Անգամ» | Դեյվ Հոդգմեն | Գլխավոր Դեր |
2013 | «Պրակտիկա» | Սթուարդ Թուոմբլի | Երկրորդական Դեր |
2014 | «Լաբիրինթոսում վազողը» | Թոմաս | Գլխավոր Դեր |
2015 | «Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով» | Թոմաս | Գլխավոր Դեր |
2016 | «Խորջրյա հորիզոն» | Քալեբ Հոլլիվեյ | Հատված |
2017 | «Լաբիրինթոսում վազողը։Դեղ մահվան դեմ» | Թոմաս | Գլխավոր դեր |
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2014 | Giffoni Award[8] | Giffoni Experience Award | Հաղթանակ |
2014 | Teen Choice Award[9] | Լավագույն չարագործ | Հաղթանակ |
2014 | Young Hollywood Award[10][11] | Տարվա հայտնություն | Հաղթանակ |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Դիլան Օ'Բրայենը և Թայլեր Փոուզին 2013 թվականի մարտի 30-ին
-
Հոլանդ Ռոդենը և Դիլան Օ'Բրայենը 2013 թվականի հուլիսի 18-ին
-
Դիլան Օ'Բրայենը և Կայա Սկոդելարիոն 2014 թվականի հուլիսի 5-ին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.eonline.com/news/560939/teen-choice-2014-nominees-keeping-up-with-the-kardashians-iggy-azalea-22-jump-street-and-more
- ↑ http://www.mtv.com/ontv/movieawards/
- ↑ http://www.mtv.com/ontv/movieawards/2015/best-fight/
- ↑ http://www.eonline.com/news/771305/teen-choice-awards-2016-captain-america-civil-war-leads-second-wave-of-nominations
- ↑ http://tvline.com/2017/06/19/teen-choice-awards-2017-nominations-full-list-nominees/
- ↑ Hipes, Patrick; Busch, Anita. "‘Maze Runner: Death Cure’ Production Shut Down After Dylan O’Brien Injured On Set". Deadline. Retrieved 2016-03-21.
- ↑ Rebecca Ford,Borys Kit (April 29, 2016). "Dylan O'Brien's Injuries Force 'Maze Runner' Sequel to Extend Production Shutdown (Exclusive)". The Hollywood Reporter.
- ↑ «Dylan O’Brien Brings ‘The Maze Runner’ to the Giffoni Film Festival»։ Shine On Media։ Shine On Media։ հուլիսի 21, 2014։ Վերցված է հուլիսի 27, 2014
- ↑ «Teen Choice 2014»։ Teen Choice Awards։ FOX։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-14-ին։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 27
- ↑ «List of Nominees»։ Young Hollywood Awards։ PMC։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 27
- ↑ Thompson Avery (հուլիսի 28, 2014)։ «Young Hollywood Awards Winners 2014 — Full List: Justin Bieber & More»։ Hollywood Life։ Վերցված է օգոստոսի 27, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի ռոք թմբկահարներ
- 21-րդ դարի թմբկահարներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի մոդելներ