Վիկտորիա Ջասթիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Վիկտորիա Ջասթիս
Victoria Justice 4, 2012.jpg
Հասակը 166 սմ
Ծնվել է փետրվարի 19, 1993 (24 տարեկան)
Ծննդավայր ԱՄՆ, Հոլլիվուդ, Ֆլորիդա
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի, երգչուհի, մոդել
Ակտիվ շրջան 2003-մինչ օրս
Ժանրեր փոփ երաժշտություն, ռիթմ էնդ բլյուզ և դենս փոփ
IMDb ID 1842439
ԿինոՊոիսկ ID 725814
victoriajustice.net


Վիտորիա Դոն Ջասթիս[1][2] (անգլ.՝ Victoria Dawn Justice, փետրվարի 19, 1993, Հոլլիվուդ) ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիան ծնվել է 1993 թվականի փետրվարի 19-ին ԱՄՆՖլորիդա նահանգում։ Ծնողները՝ Սիրենա և Զակ Ջասթիս։ Վիկտորիան ունի իռլանդական, ֆրանսիական, գերմանական և անգլիական արմատներ հոր կողմից, իսկ մոր կողմից՝ Պուերտո Ռիկոյան:

Ութ տարեկանում որոշել է դերասանուհի դառնալ։ Կարիերան սկսել է մոդելի աշխատանքով։ Նկարահանվել է մի քանի գովազդային հոլովակներում։

Վիկտորիան ունի քույր՝ Մեդիասոն։

Վիկտորիան և իր ընտանիքը 2003 թվականին տեղափոխվել են Կալիֆոռնիա:

2005 թվականին Լոս Անջելեսում ընդունվել է երաժշտական դպրոց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիան իր կարիերան սկսել է 10 տարեկանից հեռուստատեսությունում, նկարահանվել է «Գլամոր աղջիկներ»[3][4], «Ամեն ինչ տիպ-տոպ է, կամ Զակի և Կոդիի կյանքը»[3][5], «Սեր ամուրու մոտ»[3], «ԱյԿառլի»[6], «Զոի 101»[7] սերիալների մի քանի էպիզոդներում։

Նրա դեբյուտը դրաձավ Nickelodeon[8] ալիքի «Վիկտորիան` հաղթող» սերիալը, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը։

Վիկտորիան նաև նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում՝ «անհայտ», «Վերջին կանխատեսումը», «Տղան, ով պատմեց մարդագայլի մասին», «Թզուկ», ինչպես նաև ունեցել է երկրորդական դեր «Առաջին անգամ»[9][10] ֆիլմում։

2015 թվականի հունվարին MTV[11] հեռուսաալիքով կայացավ «Տեսքով հաճելի» դրամայի պրեմիերան, որտեղ Վիկտորիան մարմանվորում է գլխավոր հերոսուհուն։

Բացի դերասանակն կարիերայից Վիկտորիան զբաղվում է նաև երաժշտությամբ։ Նա կատարել է «Ֆեերիա» ֆիլմի մի քանի սաուդթրեքներ, որտեղ նա նաև նկարահանվել է։ Գրել է բազմաթիվ երգեր «Վիկտորիան` հաղթող» սերիալի համար։

Վիկտորիայի հայտնի ալբոմը ունի «Bus» անվանումը, անյտեղ են հայտնի սինգլներ «Gold», «Shake», «Caught Up In You» և այլն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիան հանդիպել է Ջոշ Հաչրեսորի հետ։[12]

2009-2013թթ հանդիպել է Ռայան Ռոթթմանի հետ։

2014 թվականից հանդիպում է դերասան Պիրսոն Ֆոդեյի հետ, ում հանդիպել է "Naomi and Ely's No Kiss List" ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 «Գլամոր աղջիկներ» Gilmore Girls Ջիլլ
2005 «Մերի» Mary Ստելլա
2005 «Ամեն ինչ տիպ-տոպ է, կամ Զակի և Կոդիի կյանքը» The Suite Life of Zack & Cody Ռեբբեկա
2005 «Խենթ ընտանիք» When Do We Eat? Նիքքի
2005 «Արծաթե զանգակներ» Silver Bells Ռոզա
2006 «Վերջին կանխատեսումը» The Garden Հոլլի
2006 «Սեր ամուրու մոտ» Everwood Տալիա Թոնփսոն
2006 «անհայտ» Unknown աղջիկ
2005-2008 «Զոի 101» Zoey 101 Լոլա Մարթինես
2009 «Բռնող» Spectacular! Թամմի
2009 «Թրու Ջեքսոն» True Jackson Վիվիան
2010 «Հրեշների որսորդներ» The Troop Էրիս Ֆեյրի
2010 «Տղան, ով պատմեց մարդագայլի մասին» The Boy Who Cried Werewolf Ջորդան Սանդս
2009-2011 «ԱյԿառլի» iCarly Շելբի Մարքս/Վիկտորիա Վեգա
2012 «Առաջին անգամ» The First Time Ջեյն Հարմոն
2012 «Թզուկ» Fun Size Ռեն
2010-2013 «Վիկտորիան` հաղթող» Victorious Վիկտորիա Վեգա
2010-2013 «Մադագասկարի պիգվինները» Penguins of Madagascar Սթեյսի
2014 «Նրանք, ում չի կարելի համբուրել» Naomi and Ely's No Kiss List Նաոմի
2014 «Հաղթելու արվեստ» Youth of the Nations Ալիս
2015 «Ծայրամասը» The Outskirts Ջոդի
2015 «Տեսքով հաճելի» Eye Candy Լինդի Սենփսոն
2016 Cooper Barrett's Guide to Surviving Life Ռամոնա Միլլեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Victoria Justice»։ IMDb։ Վերցված է 2016-03-23 
  2. «Виктория Джастис»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2016-03-23 
  3. 3,0 3,1 3,2  
  4. Ausiello Michael։ «Gilmore Girls Revival Cast»։ TVLine (en-US)։ Վերցված է 2016-03-23 
  5. TV.com։ «The Suite Life of Zack & Cody»։ TV.com։ Վերցված է 2016-03-23 
  6. «iCarly Episodes, Games & Pictures | Nickelodeon»։ www.nick.com։ Վերցված է 2016-03-23 
  7. «Zoey 101 with Jamie Lynn Spears - Full Episodes | Official Site | Nick»։ www.nick.com։ Վերցված է 2016-03-23 
  8. «Nickelodeon Россия | игры для детей, видео со звёздами, детские шоу и сериалы на Nickelodeon»։ Nickelodeon Россия։ Վերցված է 2016-03-23 
  9. «The First Time | Sony Pictures»։ www.sonypictures.com։ Վերցված է 2016-03-23 
  10. «Victoria Justice Takes The First Time - ComingSoon.net»։ ComingSoon.net (en-US)։ Վերցված է 2016-03-23 
  11. «MTV TV Channel Guide»։ www.mtv.ru։ Վերցված է 2016-03-23 
  12. «Victoria Justice Talks Really Sweet Boyfriend Pierson Fodé, Says Dating in the Spotlight Can Be Uncomfortable: Watch!»։ E! Online (en-US)։ Վերցված է 2016-03-23