Չարլի Քարվեր
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Հասակը | 178 սմ |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 31, 1988[1] (37 տարեկան) |
| Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Interlochen արվեստի կենտրոն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և դերասան |
| Ակտիվ շրջան | 2008-այժմ |
| Ծնողներ | հայր՝ Robert Martensen? |
| twitter.com/Charlie_Carver | |
Չարլի Քարվեր (անգլ.՝ Charlie Carver, հուլիսի 31, 1988[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, ով հայտնի է դարձել «Պատանի գայլը» սերիալից (Իդան)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարզ Քարվերը ծնվել է 1988 թվականի հուլիսի 31-ին, Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Նրա ծնողները՝ Ռոբերտ Մարտենսեն և Էնն Քարվեր։ Չարլին ունի երկվորյակ եղբայր՝ Մաքս Քարվեր։ Չարլիի և եղբոր ծնունդը եղել է բավականին հետաքրքիր. Չարլին ծնվել է հուլիսի 31-ի երեկոյան, իսկ Մաքսը օգոստոսի 1-ի առավոտյան։ Չարլին կրթություն է ստացել «St. Paul's School» դպրոցում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից սկսած մինչ 2012 թվականը Չարլի Քարվերը նկարահանվել է ABC հեռուստաալիքի «Հուսահատ տան տիրուհիներ» սերիալում։ Չարլին նկարահանվել է նաև մի քանի սերիալներում և ֆիլմերում։ 2013 թվականից նկարահանվել «Պատանի գայլը» սերիալում, որի շնորհիվ ձեռք է բերել ճանաչում (Իդան)։ 2014 թվականին, «Պատանի գայլը» սերիալի ֆինալում Չարլիի եղբոր՝ Մաքսի կերպար (Էյդան) մահանում է և Չարլին նույնպես դադարում է նկարահանվել սերիալում։ 2014 թվականին նկարահանվել է «Լքվածները» սերիալում (Սքոթթ Ֆորսթ)

Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 2012 | «Քամփ Ֆրեդ» | Fred 3: Camp Fred | Հյու Թոմփսոն |
| 2013 | «Անհաջողակներ» | Underdogs | Ջոն Հանդոն |
| 2014 | - | Bad Asses | Էրիկ |
| 2015 | «Մայքլ» | Michael | Թայլեր |
Սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 2008 | «Հուսահատ տան տիրուհիներ» | Desperate Housewives | Փոթթեր Սքավո |
| 2013 | «Անհանգիստ կույսեր» | Restless Virgins | Դիլան |
| 2013-2014 | «Պատանի գայլը» | Teen Wolf | Իդան |
| 2014 | «Լքվածները» | The Leftovers | Սքքոթ Ֆորսթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 31 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ