Դենիել Շերմեն
| Ծնվել է | ապրիլի 25, 1986 (39 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | |
| Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Միլ Հիլի դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ակտիվ շրջան | 2003-այժմ |
| Ընտրանի | Պատանի գայլը |
Դենիել Էնդրյու Շերմեն (անգլ.՝ Daniel Andrew Sharman, ապրիլի 25, 1986, Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան, հայտի դարձած «Աստվածները պայքարը։ Անմահները» ֆիլմից (Արես) և ամերիկյան «Պատանի գայլը» սերիալից (Այզեք Լեյհի)։ Նկարահանվել է նաև The CW հեռուստաալիքով հեռարձակվող «Հնամենիները» (Կալեբ) սերիալում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիել Շերմենը ծնվել է 1986 թվականի ապրիլի 25-ին, Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում։ Մասնագիտությամբ՝ դերասան։ Սովորել է Մեծ Բրիտանիայի դպրոցներից մեկում (Mill Hill School)։ Այնուհետև ուսումը շարունակել է (Arts Educational School) -ում։
Մեծացել է Լոնդոնում, ներկայումս բնակվում է Լոս-Անջելեսում։
Դերասանական կարիերան սկսել է ուսմումնական տարիներից։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում։ Աոավել հայտնի է դարձել MTV հեռուստաալիքով հեռարձակվող «Պատանի գայլը» ֆիլմից, որտեղ մարմնավորում էր Այզեք Լեյհի կերպարը։
«Պատանի գայլը» ֆիլիմից հետո (2014) տեղափոխվում է The CW հեռուստաալիք և սկսում նկարահանումները «Հնամենիները» ֆիլմում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է ուսմումնական տարիներից՝ դառնալով "Kvetch"-ի անդամ։ 9 տարեկանում կատարվում էր ընտրություն "The Royal Shakespeare Company" համար, բազմազան պատանիներից ընտրեցին Դենիելին։ Այնուհետև սկսեց խաղալ "The Park"-ում, 1995 թվականին, 1996 թվականին խաղացել է "Macbeth"-ում։ 16 տարեկանում, 2002 թվականին մասնակցություն է ունեցել "The Winslow Boy"-ում։ Այնուհետև սկսում է ծավալել դերասանական աշխատանք՝ կրթություն ստանալու համար։
2004 - 2007 թվականներին Դենիելը մասնակցել է "London Academy of Music and Dramatic Art"-ին և և ստացել պարգև որպես' Բակալավար դերասանական հնմության գործում'։
Դենիելը ստացել է երաժիշտի դեր "The Last Days of Edgar Harding"-ում։
2010 թվականին ստացել է Արիեսի դերը «Աստվածները պայքարը։ Անմահները» ֆիլմում, որտեղիցել դարձել է բավականին հայտնի։ Ֆիլմը էկրաններին է դուրս եկել 2011 թվականին։ Դենիելը դեր է ստանում նաև "The Nine Lives of Chloe King" սերիալում (Ջեյն), որտեղ նա նկարաահնվում էր իր ապագա գործնկերոջ հետ («Պատանի գայլը»), Քոլթոն Հեյնսի հետ։
Դենիելը նաև մասնակցություն է ունեցել "Inspector Lewis", "Starting Over","Judge John Deed", "Funny or Die’s The Sexy Dark Ages" նախագծերում։
2011 թվականին առաջարկ է ստանում նկարահանվել «Պատանի գայլը» ֆիլում (Այզեք Լեյհի)։ Դենիելը սկսում է նկարահանվել «Պատանի գայլը» ֆիլում 2-րդ սեզոնից սկսած։ Այս ֆիլմը նրան բերում է ավելի մեծ ճանաչում և սեր։
2014 թվականին առաջարկ է ստանում The CW հեռուստաալիքից և սկսում նկարահանվել «Հնամենիները» սերիալում, սկսած 2-րդ սեզոնից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիելը հանդիպում էր «Պատանի գայլը» սերիլից Քրիսթալ Ռիդի հետ, սակայն զույգը 2013 թվականի հունիսին բաժանվում է։
2015 թվականի սկզբին Դենիելը հանդիպել է բրիտանացի ֆոտոմոդել Աշա Լեոի հետ։ 2015 թվականի վերջին զույգը բաժանվել է, բայց շարունակում է ընկերական հարաբերությունները։
Ազատ ժամանակ սիրում է ֆուտբոլ խաղալ։ Արսենալ ֆուտբոլային ակումբի երկրպագու է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
|---|---|---|---|
| 2003 | Ջոն Դիդի դատավորը | Էնդի Դոբս | Հեռուստասերիալ |
| 2007 | Նորից սկսել | Ալեքսանդր Դյուհրսթ | Հեռուստատեսային ֆիլմ |
| 2009 | Լյուիս | Ռիչարդ Սքոթթ/Շայլոք | Հեռուստասերիալ |
| 2011 | Էդգար Հարդինգի վերջին օրերը | Հերրի | Գեղարվեստական ֆիլմ |
| 2011 | Funny or Die's The Sexy Dark Ages | Ուլրիխ | Կարճամետրաժ ֆիլմ |
| 2011 | Քլոե Քինգի ինը կյանքերը | Զեյն | Հեռուստասերիալ |
| 2011 | Աստվածները պայքարը։Անմահները | Արես | Գեղարվեստական ֆիլմ |
| 2012–2014 | Պատանի գայլը | Այզեք Լեհի | Պարբերական |
| 2012 | Հավաքածու (ֆիլմ) | Բասիլ | Գեղարվեստական ֆիլմ |
| 2013 | Երբ կանչում է սիրտը | Էդվարդ Մոնթքլեիր | Հեռուստատեսային ֆիլմ |
| 2014-2015 | Առաջնածինները | Կալեբ/Քոլ Մայքլսոն | 2 եթերաշրջան |
| 2015[2] | Շնաձկների գեղեցկությունը | Սեմուել Համիլլիթոն | |
| 2016 | Albion.The enchanted stallion | ||
| Հետո (After) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Շերմեն» հոդվածին։ |
| ||||||||||
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անգլիացի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ