Թալիսա Սոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թալիսա Սոտո
Talisa Soto.png
Ծնվել էմարտի 27, 1967(1967-03-27)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Բենջամին Բրետ
IMDbID 0000650

Թալիսա Սոտո (անգլ.՝ Talisa Soto, մարտի 27, 1967(1967-03-27)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիսա Սոտոն ծնվել է 1967 թվականի մարտի 27-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները 1950-ական թվականներին Բրուքլին են տեղափոխվել Պուերտո Ռիկոյից։ Մինչ աղջիկը փոքր էր, հայրն ու մայրը որոշեցին փոխել ապրելու վայրը և տեղափոխվել են Մասսաչուսեթս նահանգի Նորտգեմտոն քաղաքը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոտոն իր առաջին մոդելայի աշխատանքն ստացել է 1982 թվականին, երբ դեռ ընդամենը 15 տարեկան էր։ 1985 թվականին նա փորձեց պայմանագիր կնքել «Ford model» մոդելային գործակալության հետ, բայց մերժում ստացավ, քանի որ նրա տեսքը «շատ» լատինական էր[3]: Սոտոն պայմանագիր կնքեց «Click Model Management» գործակալության հետ և տեղափոխվեց աշխատելու Եվրոպայում: Նա հաստատվեց 1980-ականների լավագույն մոդելների շարքում և շատ զբաղված էր իր մոդելային կարիերայով` աշխատելով Իտալիայում և Ֆրանսիայում։ Թալիսան հայտնվեց «Vogue»[4], «Mademoiselle», «Glamour» և «Self» ամսագրերի շապիկներին[5]:

1998 թվականին Սոտոն վերադարձավ Ամերիկա, անցավ լսումները և ստացավ իր առաջին դերը Փոլ Մարիսեյի «Spike of Bensonhurst» ֆիլմում։ 1989 թվականին նկարահանվել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին «Սպանության թույլտվություն» ֆիլմում Թիմոթի Դալտոնի հետ, նաև խաղացել է Մարիա Ռիվյերի դերը «Մամբո արքաները» երաժշտական դրամայում։

Սոտոն նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, որոնցից են 1995 թվականին նկարահանված «Մահացու ճակատամարտ» կինոնկարը, որում նա կատարել է Կիտանա արքայադստեր դերը, 2011 թվականին նկարահանված «Պիներո» ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաև Բենջամին Բրեթը, և 2002 թվականին նկարահանված «Բալիստիկա: Էսքն ընդդեմ Սիվերի» ֆիլմը, որում նա նկարահանվել է Լյուսի Լյուի և Անտոնիո Բանդերասի հետ։

Թալիսան՝ որպես հրավիրված դերասանուհի, նկարահանվել է «C-16» հեռուստասերիալում։ 1995 թվականին խաղացել է Դոնի Ջուլիի դերը «Դոն Ժուան դե Մարկո» կատակերգությունում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Ջոնի Դեփը: Դերասանուհին նաև նկարահանվել է Մարկ Էնթոնիի «I Need to Know» (Ես ուզում եմ իմանալ) երաժշտական տեսահոլովակում։ 1996 թվականին Սոտոն խաղացել է «Վամպիրելլա» ֆիլմի գլխավոր դերում, որը ստեղծված էր կոմիքսների շարքի հիման վրա։

Սոտոն նաև նկարահանվել է «Չկործանվող լրտես», «Արև բռնողը», «Կարիերա», «Ճանճորս», «Ֆենսիի թռիչքը» և «Մահացածների կղզի» ֆիլմերում։

1990 թվականին հայտնվել է «People» ամսագրի աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում։ 1995 թվականին հայտնվել է «Sports Illustrated» սպորտային ամսագրի շապիկին։ Նա 2002 թվականին զբաղեցրել է 58-րդ տեղը «Maxim» ամսագրի 100 «թեժ» կանանց շարքում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոտոն 1997-2000 թվականներին ամուսնացած էր Կոստաս Մենդիլորի հետ։ 1997-2000 թվականներին Սոտոն ամուսնացած էր իր նախկին ամուսնու եղբոր՝ Կոստաս Մենդիլորի հետ։ «Պիներո» ֆիլմի նկարահանման ժամանակ Սոթոն հանդիպեց Բենջամին Բրեթին։ Նրանք ամուսնացել են 2002 թվականի ապրիլի 13-ին[6]: Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (6 դեկտեմբերի, 2002) և Մաթեո Բրեվերի Բրեթը (3 հոկտեմբերի, 2005)[7]:

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1989 ShoWest Award Female Star of Tomorrow Հաղթանակ
2002 ALMA Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի խաղարկային ֆիլմում Պիներո Առաջադրված

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 ֆ Գրինվիչ գյուղի քահանան The Pope of Greenwich Village Պարուհի
1988 ֆ Spike of Bensonhurst Ինդիա
1989 ֆ Սպանության թույլտվություն Licence to Kill Լյուպ Լամորա
1990 ֆ Silhouette Մարիաննա Էրրերո
1991 ֆ Բանտային պատմություններ: Կանայք ճաղավանդակի հետևում Prison Stories: Women on the Inside Ռոսինա
1992 ֆ Մամբո արքաները The Mambo Kings Մարիա Ռիվերա
1992 ֆ Hostage Ջոանա
19931994|1994 ս Harts of the West Քեսսի
1995 ֆ Դոն Ժուան դե Մարկո Don Juan DeMarco Դոնա Հուլիա
1995 ֆ Մահացու ճակատամարտ Mortal Kombat արքայադուստր Կատինա
1996 ֆ Անկործանելի լրտես Spy Hard գայթաղկիչը հյուրանոցում
1996 ֆ Արև բռնողը The Sunchaser Նավահո
1996 ֆ Վամպիրելլա Vampirella Վամպիրելլա
1997 ֆ Կարիերա The Corporate Ladder Սյուզան Թեյլոր
1997 ֆ Մահացու ճակատամարտ 2: Ոչնչացում Mortal Kombat: Annihilation արքայադուստր Կատինա
1998 ս C-16: FBI Ռոսմարի Վարգաս
1999 ֆ Ճանճորս Flypaper Ամանդա
2000 ֆ That Summer in LA Մարիսաբել
2000 ֆ Flight of Fancy Մերսեդես Մարկես
2000 ֆ Մահացածների կղզին Island of the Dead Մելիսա Օկիֆ
2001 ֆ Պենիրո Piñero Շուգար
2002 ֆ Բալիստիկա. Էքսն ընդդեմ Սիվերի Ballistic: Ecks vs. Sever Ռեին Գենտ
2009 ֆ Առաքելություն La mission Աննա
2013 ֆ Էլիզիում`դրախտ ոչ երկրի վրա Elysium Թիշա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]