Դեդշոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրատարակման պատմություն
Դերակատար / ՁայնԲրեդլի Ստրայքեր, Michael Rowe և Ուիլ Սմիթ
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էՍմոլվիլի գաղտնիքը, Նետ, Ֆլեշ, Ինքնասպանների ջոկատը, Justice League, Justice League Unlimited, Batman: The Brave and the Bold, Justice League: Action, Batman: Gotham Knight, Բեթմեն: Հարձակում Արկհամի վրա, Injustice 2, Lego Batman 3: Beyond Gotham, Batman: Arkham City և Batman: Arkham Origins
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Floyd Lawton
Տեսակsupervillain, comics character, animated character, հեռուստատեսային կերպար և կինոհերոս
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Զբաղմունքվարձու մարդասպան
Թիմեր և կազմակերպություններ
Secret Six, Suicide Squad և Secret Society of Super Villains
Կայք
dccomics.com/characters/deadshot

Դեդշոթ (անգլ.՝ Deadshot), DC Comics-ի աշխարհի կերպար, Բեթմենի թշնամին: Առաջին անգամ հայտնվել է Batman #59-ում (1950 թվականի հունիս-հուլիս) և ստեղծվել է Բոբ Քեյնի, Դևիդ Ռիդ Վերնի և Լյու Շվարցի կողմից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեդշոթ՝ վարձու մարդասպան, ով անընդհատ գլուխ է գովում այն բանվով, որ «ոչ մի անգամ չի վրիպել»: Նա օգտագործում է զենքի լայն սպեկտոր, սակայն ավելի հաճախ ատրճանակներ, որոնք կպցրած են նրա դաստակների վրա։ Սկզբից, նա հայտնվում է Գոթեմում՝ հանցանքի դեմ պայքարելու համար, սակայն դառնում է Բեթմենի թշնամին, երբ փորձում էր փոխել Խավարի ասպետին և հետո բանտ է նետվում, երբ Բեթմենը և կոմիսար Գորդոնը բացահայտում են նրան:

Իր դատվածությունն անցկացնելուց հետո Դեդշոթը սկում է աշխատել վարձու մարդասպանի դերում, ինչպես նաև փոխում է իր հագուստի դիզայնը. կարմիր կոմբինեզոն շագանակագույն թիկնոցի վրայից և նետվող զենքեր երեսի վրայի կողմնորոշիչ սարքով: Հին կոմիքսներում, որտեղ նկարագրվում է նրա անցյալը և բնավորությունը, պարզ է դառնում, որ նրա իրական անունը Ֆլոյթ Դոութոն է, նա ապրում է իր մոր, ողբեր և հոր հետ, ով շատ վատ է վարվում ընտանիքի հետ: Մի անգամ նրա հայրը հարձակվեց նրա եղբոր՝ Ֆլոյդի վրա, ինչպես նաև ցանկանում էր ծեծել ամբողջ ընտանիքին, և Ֆլոյդը փորձելով կրակել նրա վրա հոր սեփական զենքով, սակայն պատահականորեն սպանում է եղբորը: Այդ բանից հետո մարդասպան Ֆլոյդը երդվեց, որ այլևս երբեք չի վրիպի:

Ինքնասպանների ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեդշոթը կարևոր դեր էր կատարում մահկանացուների ջոկատում վերջին երկու, մարմնավորումներում, որտեղ նրա ունակությունները կրակողի դերում և մարդկային կյանքեր խլելու նրա ցանկությունը օգնում էին ջոկատին առաջ անցնել իրենց առաջադրանքներում:

«Անդրաշխարհային նետման» ժամանակ Դեդշոթը որոշում է պայթեցնել մանկապարտեզը: Արդարության լիգայի մարմնավորումը կանգնեցնում է նրան, սակայն, մոտավերապես այդ նույն ժամանակ Դեդշոթը ացնում է սահմանը, որպեսզի սպանի Հռոմի Պապին: Հրաշք կինը փրկում է նրան վերջին րոպեին:

Գաղտնի վեցնյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեդշոթը ներկայացվում է «Չարագործների միավորում»: Գաղտնի վեցնյակ՝ չարագործների միավորում, իր դեմքը գաղտնի պահող չարագործի՝ Մոքինբրդի դերում (ով իրականում Լեքս Լյուտորն է), և ով պարգևներ է տալիս իրականացված առաջադրանքի համաև և շատ դաժան կերպով պատժում է նրան, ով հրավժարվում է մտնել խմբի մեջ: Դեդշոթի պարգևն էր Հյուսիսային Ամերիկաի կառավարումը, իսկ պատիժն այն տարածքի ոչնչացումը, որտեղ ապրում էին նրա կինը և աղջիկը: Մինի սերիայի վերջում Կոնֆլիկտը փակման ճանապարհին է կանգնում, և Դեդշոթի կարգավիճակը անփոփոխ է մնում մինչև նրա երկրորդ մինի սերիայի ավարտը: Նա մնում է Գաղտնի վեցնյակի անդամ և ցույց է տրվում, թե ինչպես է նա ընկերանում իրենց խմբի մյուս անդամնի՝ Քեթմենի հետ: Որպես վճար վեցնյակը նրան վարձու մարդասպանի առաջադրանք տվեց, որը նրա աղջիկն ու կինն էին: Այն բանից հետո, երբ Վեցնյակը բաժանվեց, Նոկաուտը մեկնաբանեց, որ Դեդշոթը վերադարձել է Ինքնասպանների ջոկատի մոտ:

Հակառակ հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեդշոթը և Ինքնասպանների ջոկատը հայտնվել են Countdown-ում: Countdown To Final Crisis #24 թողարկման մեջ Դեդշոթը (խաղտելով Ամանդա Ուելլերի հրամանը և Ինքնասպանների Ջոկատի արձանագրությունը) հարձակվեց Փայփերի և Թիքստերի վրա Ժայթոտ լեռների մետ: Հաշվի առնելով, որ սուպերչարերը գիտեն փրկության ծրագրի մասին, Դեդշոթը սպանում է Թրիքստերին, Կռիսալովին բաց թողնելով: «Փրկության նախագիծ № 2»-ում, Դեդշոթին խաբեցին, և մյուս չարագործների հետ մեկ այլ մոլորակի վրայի բանտ ուղարկեցին: Ռիկ Ֆլագ կրտսերը պատմում է նրան, թե ինչպես է փակվում պորտալը, և որ նա այլևս չի կարողանա լինել մարդկանց կողքին այնպես, ինչպես Երկրի վրա էր: Դեդշոթը խոստանում է, որ եթե մի օր նա վերադառնա Երկրի վրա, այնպայման վրեժ կլուծի Ֆլագից: Պարոդեմոնի հարձակումից հետո նա փախչում է ողջ մնացած չարագործների հետ դեպի տելեպորտացիոն մեքենան: Դրանից հետո Դեդշոթը կրկին միացավ Գաղտնի վեցնյակին:

Batman Cacophony[խմբագրել | խմբագրել կոդը]

Batman Cacophony-ի սերիայի թողարկումից հետո, Դեդշոթը գնում է վանդակ՝ Ջոկերի մոտ, քանի որ ըստ փաստաթղթի, նա եպտք է սպաներ Ջոկերին այն պատճառով, որ նա մեղավոր էր աշակերտի մահվան մեջ: Այն պահին, երբ նա ցանկանում էր սպանել Ջոկերին, գալիս է Օնօմաթոպեյը և կրակում է Դեդշոթի գլխի վրա: Շուտով պարզվեց, որ Դեդշոթի դիմակը, որը պատրաստված է բարձր տեխնոլոգիական մետաղներով, փրկում է նրան կրակոցներից: Ինչպես նաև, դիմակի շորտերի միջև արյունով պարկ կար, որպեսզի կրակոցի ժամանակ թվար, թե նա մահացել է: Նա բացատրում է Բեթմենին, թե ինչ է տեղի ունեցել Arkham Asylum հոգեբուժարանում, մինչև որ Բեթմենը իրեն Գոթեմի ոստիկանությանը կհանձներ: Ավելի ուշ, Բեթմենը օգտագործում է Դեդշոթի դիմակի տեխնոլոգիան որպեսզի Ջոկերի և Օնոմաթոմիայի դեմ կռվելու ժամանակ կարողա փրկվել:

Գաղտնի վեցնյակ (2-րդ գլուխ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեդշոթը, Սքենդալ Սեյվիջի, Բեյնի, Քրջե տիկնիկի և Քեթմենի հետ միասին Միանում են «Գաղտնի վեցնյակին», վարձված լինելով, որպեսզի Ալկատրասի կղզուց ստանան Տառանտուլային, և գտնեն քարտեզը, որը նա Յունիորից՝ խորհրդավոր չարագործից էր գողացել, որը կարծես թե աշխատում է ամբողջ արևմտյան ափում: Շուտով վեցնյակի վրա է հարձակվում սուպերչարագործների ոչ մեծ խումբ, որը ցանկանում էր վերակառուցել քարտեզը և ստանալ 20 մլն դոլար չափով փոխհատուցում վեցնյակի յուրաքանչյուր անդամի համար, և համաձայն Ֆլագի հրամանի, ով բռնել և տանջում է Բենին, ում սկզբունքները և բարոյական համոզմունքները, ինչպես նաև սերը Սքենդելի հանդեպ, հետ են պահում նրան իր նոր խմբին դավաճանելուց: Շուտով, դա պարզվեց, երբ Ֆլագը գտավ Քրջե տիկնիկի քրոջը և նրա առաջին դստերը: Նրանց արտաքինը շատ սարսափելի է. ճղած կաշի և կայն բացված կարած աչքեր, որպեսզի նա ավելի շատ ծաղրածուի նման լինի:

Վեցնյակը վազում էր, և ուղևորվում էր դեպի Գոթեմը, որտեղ Դեդշոթը դավաճանել էր նրանց, և թողել էր Տառանտուլան: Վեցնյակը կարողացավ հասնել Դեդշոթին, միայն որպեսզի հարձակման չենթարկվեին Յունիորի և սուպերչարագործների, ինչպես նաև Խելագար Շլյապինիկի կողմից, ով քիչ էր մնում ասեր ով է իրենց վարձել, միայն իր կյանքը փրկելու համար: Տառանտուլը զոհաբերում է իրեն, իրեն և Ֆլագին քաշելով սուպերչարագործների ընդհանուր հարձակման ժամանակ, և, թվում էր, թե քարտեզը իրենց հետ նույնպես վերացնում է: Քիչ թե շատ, ավելի ուշ ցույց էրվում, որ Սքենդալը ներկա ժամանակում գիտի քարտեզի գտնվելու վայրի մասին:

Ինքնասպանների ջակոտը կրկին Դեդշոթի կյանքի մեջ մտավ, երբ նա վերադարձավ 2010 թվականի հունվարին, մինչև Ամենամութ գիշերվա իրադարձությունները[2]:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեդշոթը նաև հայտնվել է «Արդարության լիգա» և «Արդարության լիգան առանց սահմանների» մուլտսերիալներում, և ձայնավորվել է Մայքլ Ռոզենբաումկողմից:
  • Դեդշոթը հայտնվել է նաև «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի տասներորդ և վեջին եթերաշրջաններում և նրա դերը կատարել է Բրեդլի Սթրայքերը[3]: Երկրորդ սերիայում նրա նպատակն է դառնում Կլարկ Քենթը, սակայն նա պարտվում և բանտ է գնում, չնայած իրականում նրա նպատակն էր նշան դնել Քլարքի վրա, ինչը որ նա արել է: Շուտով նա ազատվեց Ռիկ Ֆլագի և Պլաստիկայի կողմից: Այդ նույն սերիայում պարզվում է, որ նա Ինքնասպանների ջոկատի անդամ էր: 12-րդ սերիայում նա աշխատում է Խլոե Սալլիվանի համար, ով շանտաժ էր անում նրան և Ինքնասպանների ջոկատի մյուս անդամներին և կանչում էր նրանց աշխատել սուպերհերոսների գրանցման օրենքին հակառակ:
  • Դեդշոթը հայտնվում է «Նետի» մի քանի սերիաներում, դերը խաղացել է Մայքլ Ռոուն: Ֆլոյդ Լոութոն՝ վարձու մարդասպան, ով օգտագործում է կուրարեյի թույնը և իր բոլոր զոհերի անունները դաջվածք է անում մարմնի վրա:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեդշոթը հայտնվել է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսներից մեկն է: Նրա դերը կատարել է Ուիլլ Սմիթը[4]:
  • Դեդշոթը հայտնվել է «Սուպերմեն/Բեթմեն: հանրության դշնամիները» լիամետրաժ մուլտֆիլմում: Նա այն սուպերչարագործներից մեկն էր, ով ընկել էր Սուպերմենի գլխի ետևից:
  • Դեդշոթը «Բեթմեն: Գոթեմի ասպետը» մուլտֆիլմի 6 գլուխների գլխավոր ախոյանն է:
  • Դեդշոթը «Բեթմեն: Հարձակում Արկխեմի վրա» մուլտֆիլմի գլխավոր գործող անձերից մեկն է, որտեղ նա միանում է այլ չարագործների հետ, որպեսզի լքի Արկխեմը ԱՄՆ-ի կառավավարության հրամանով: Ձայնավորվել է Նիլ Մակդոնաֆի կողմից:

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեդշոթը հայտնվել է NES-ի «Batman» խաղում, գլխավոր չարագործներից մեկի դերում, որը թողարկվել է Sunsoft ընկերության կողմից:
  • Դեդշոթը հանդիսանում է Բեթմենի թշնամիներից մեկը Batman: Arkham City խաղում: Նա սպանում է քաղաքական բանտարկյալներին: Բեթմենը սկանավորում է չարագործի կողմից թողած ապացույցները և գտնում է նրան, չթողնելով նրան վերջացնել զոհերի ցուցակը, որի մեջ ինքը նույնպես կար, և որպես Բրյուս Ուեյն, և որպես Բեթմեն:
  • Դեդշոթը հայտնվել է Batman: Arkham Origins խաղի մեջ: Նա մարդասպաններից մեկն է, ով Բեթմենի ետևից է ընկել:
  • Հանդիսանում է Lego Batman 3: Beyond Gotham խաղի երկրորդական չարագործներից մեկը: Հայտնվում է Suicide squad-ում որպես մի քանի պրոտագոնիստներից մեկը:
  • Injustice: Gods Among Us՝ Դեդշոթը այնտեղ է որպես ֆոնային կերպար «Սթրայքերի կղզի» արենայում: սյուժեում չի մասնակցում: Խաղի բջջային վերսիայում խաղացվող կերպար է հանդիսանում:
  • Suicide Squad: Special Ops՝ Դեդշոթը հանդիսանում է երեք պրոտագոնիստներից մեկը: Խաղի մեջ նա զինված է գրոհող հրացանով և իր ֆիրմային հրազաններով:
  • DC Legends՝ ծաղացվող կերպար, ով երկու տարատեսակներ ունի, որոնցից մեկը կրկնում է "Ինքնասպանների ջոկատի" հերոսի տեսքը[5]

Քննադատություններ և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Դեդշոթը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը IGN վերսիայի 100 մեծագույն չարագործների ցուցակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wallace, Dan (2008), «Deadshot», in Dougall, Alastair, The DC Comics Encyclopedia, New York: Dorling Kindersley, p. 97, ISBN 0-7566-4119-5, OCLC 213309017 
  2. Richard George (2009-10-15)։ «Blackest Night's Future: January 2010 - Comics Feature at IGN»։ Comics.ign.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-11-ին 
  3. Eric Goldman (2010-08-03)։ «Smallville Casts Hawkgirl and Deadshot - TV News at IGN»։ Uk.tv.ign.com։ Արխիվացված [httвыжил (k.tv.ign.com/articles/111/1110262p1.html օրիգինալից]-ից 2012-08-11-ին 
  4. Suicide Squad Cast: Jared Leto as Joker, Will Smith is Deadshot | Variety
  5. «Category:Deadshot - DC Legends Wiki» (անգլերեն)։ dclegends.wiki։ Վերցված է 2017-08-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]