Stripped (ալբոմ, Քրիստինա Ագիլերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Stripped (այլ կիրառումներ)
Stripped | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Քրիստինա Ագիլերայի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 2002 թվականի հոկտեմբերի | |||
Ժանր | փոփ, ժամանակակից R&B | |||
Տևողություն | 77:34 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Քրիստինա Ագիլերա, Գլեն Բալլադ, Ջապսեր Քեմերոն, E. Dawk, Ռոն Ֆեիր, Ռոբ Հոֆֆման, Հաթթեր Հոլլի, Ալիշա Կիզ, Լինդա Փերրի, Ստիվ Մորալես, Բալևա Մուհմադդ, Rockwilder, Սկոտ Սթորչ | |||
Քրիստինա Ագիլերայի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Stripped, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի չորրորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2002 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ալբոմը երկրորդն է ամբողջ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ալբոմն ներառում երկու առաջատար հիթ՝ «Dirrty» և «Beautiful»։
Նոր ալբոմում Ագիլերան տարբեր ոճերի էքսպերիմենտներ է կատարում՝ ռոք, բլյուզ, սոուլ, գոսպել, հիփ-հոփ և այլն։ Քրիստինան ի տարբերություն առաջին ալբոմի, փորձում է իրեն բանաստեղծ-երաժշտի ոլորտում։ 20 երգերից 14-ի հեղինակը Քրիստինան է։ Գլխավոր համահեղինակները Սկոտ Ստրոչը և Լինդա Փերրին են։
Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառեց 12 միլիոն օրինակ և արժանացավ հինգ Գրեմմի մրցանակի․
- «Լավագույն երաժշտական համագործակցություն» (Dirrty)
- «Լավագույն երաժշտական համագործակցություն»(Can’t Hold Us Down)
- «Լավագույն փոփ-ալբոմ»
- «Տարվա երգ»(Beautiful)
- «Լավագույն կանացի փոփ-վոկալ»(Beautiful)
Վերջին անվանակարգում Քրիստինան ճանաչվեց հաղթող։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Rolling Stone ամսագրին տրված հարցազրույցի համար Քրիստինան ասել է, որ ուզում է ստեղծել այնպիսի ալբոմ, որը կարտացոլի իր ներաշխարհը և մտքերը։ Նա ընդգծում է, որ «այս ալբոմում չկա գլամուրայինի, պաթոսի և խաբեության ոչ մի տարր։ Այն, ինչ ես ուզում էի ասել՝ հասկանալի է բոլորի համար»։ Այնուհետև նա ասել է, որ «Stripped-ը նրա երեխան է»։ Երկու տարի անց նա Blender ամսագրի հարցազրույցի ժամանակ ասել է, որ այդ ալբոմը իրեն հոգեկան բավականություն է պատճառում, և կարևոր չէ այն մեկ միլիոն տարածում ունի, թե երկու։ Քրիստինայի համար կարևոր չէր առևտրային հաջողությունները։ Նրա համար կարևոր էր այն, որ իր երգերը արտացոլեն իրական հույզեր։ Այս անգամ Քրիստինան ինքն է ընտրել իր երգերի համահեղինակներին։ Նա ցանկանում էր թեթև պոպսից, որը կատարում էր նախկինում, անցնել ավելի լուրջ երաժշտության՝ հիփ-հոփից մինչև ռոք։ Այդ ժամանակ Ագիլերան ներկայացավ հասարակությանը նոր կերպարով և իրեն կոչեց X-tina։
Ստեղծումը և ձայնագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Stripped ալբոմի առաջին ձայնագրությունը Ագիլերան կատարեց Լոս Անջելեսի ստուդիաներից մեկում 2001 թվականին։ Երգերի հիմնական պրոդյուսեր և համահեղինակ դարձավ ռեփեր Dr. Dre Սկոթթ Ստորչը։ Նա ալբոմին տվեց ավելի ժամանակակից հիփ-հոփ հնչողություն։
Քրիստինային խորհուրդ են տալիս մեկ համահեղինակի ևս՝ Լինդա Փերրիին։ Նա հայտնի է 4 Non Blondes խմբից, բայց հետագայում անցավ երգերի տեքստերի ստեղծմանը։ Երբ առաջին անգամ նրանք հանդիպեցին Լոս Անջելեսում, Քրիստինան խնդրեց ինչ-որ բան կատարել։ Փերրին կատարեց իր «Beautiful» երգը, որը դարձավ Քրիստինայի Stripped ալբոմի երկրորդ սինգլը։ Հետագայում նա խոստովանեց, որ հենց այդպիսի երգ էր պակասում իր ալբոմին։ Նա խոստովանում է, որ Լինդան իրեն սովորեցրել է թուլանալ ուժեղ սթրեսների ժամանակ և ընդունել սեփական սխալները։ Նա ավելացնում է․
![]() |
Նա սովորեցրեց ինձ ընդունել սեփական թերությունները այնպես, ինչպես կան և դրանք ընդունել որպես առավելություն։ Նրանք քեզ հասարակ են դարձնում։ Եվ եթե դու ուժեղ մարդ ես, չես վախենում թերություններից։ | ![]() |
Առաջին սինգլը՝ «Dirrty»-ը, ստեղծվել է հիփ-հոփ ոճով։ Զուգերգի համար հրավիրվեց ռեփեր Redman-ը՝ «Let’s Get Dirty (I Can’t Get in da Club)» հիթի կատարողը։ Ագիլերայի երգը կարծես Ռեմանայի երգի շարունակությունը լիներ։
Գլեն Բալլարդը, որը Քրիստինայի հետ գրել է «The Voice Within» բալլադը, հարցազրույցի ժամանակ ասել է․
![]() |
Քրիստինան հրաշալի հեղինակ է։ Մենք՝ բոլորս արդեն գիտենք, որ նա տաղանդավոր երգչուհի է։ Իսկ բանաստեղծելու շնորհը ավելանում է նրա երգելու տաղանդին։ Նա իրոք հրաշալի հեղինակ է։ | ![]() |
«Impossible» տրեկը գրել է R&B-երգչուհի Ալիշա Քիզը։ Հետագայում նա ասել է, որ միշտ ցանկացել է համագործակցել Քրիստինա Ագիլերայի հետ, և ահա ստեղծվել է այդպիսի հնարավորություն։ Քրիստինան և Ալիշան 2002 թվականի մայիսին երեք օր անցակցրել են New York’s Electric Lady ստուդիայում։
Լիրիկական բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
«I’m OK» երգը Քրիստինա Ագիլերայի անձնական երգն է։ Այն պատմում է Քրիստինայի և իր հոր հարաբերությունների մասին, որը ծեծում էր Ագիլերային և նրա մորը։ Նա բացատրում էր, որ այս երգով ուզում է բուժել այն մարդկանց, որոնք ունեն այս խնդիրը։ Իսկ Լենդա Փերրին պատմում էր, որ այս երգի ձայնագրման ժամանակ Քրիստինան լաց է եղել։
«Infatuation» և «Underappreciated» երգերը պատմում եմ Ագիլերայի և իր նախկին ընկերոջ՝ Խորխե Սանտոսի հարաբերությունների մասին։ Նա պարող էր, նկարահանվում էր տարբեր տեսահոլովակներում, նաև Dirrty տեսահոլովակում։ Խորխեն լքեց Քրիստինային՝ նախանձելով նրան իր հաջողությունների համար։ «Infatuation» երգում Քրիստինան պատմում է իր զգացմունքների և Սանտոսի հետ հարաբերությունների մասին, իսկ «Underappreciated» երգում՝ վիճաբանությունների և բաժանման մասին։
«Can’t Hold Us Down» երգը ֆեմինիստական հիմն է։ Երգը գրված է R&B ժանրում, իսկ զուգերգի համար Քրիստինան հրավիրել էր Լիլ Կիմին։
«Make Over» երգը ալբոմի միակ չմշակված երգն է։ Կրկներգում Քրիստինան երգում է․ «Savin' all your bullshit for another day»։ «Make Over»-ը քննադատությունների կենտրոնում էր, Մեծ Բրիտանիայում քննադատները նմանություն նկատեցին Քրիստինայի և Լինդայի այս երգի ու «Overload» խմբի տրեկների միջև։ Այդ պատճառով Ագիլերան երգը չներառեց Stripped Live in UK DVD-ում։
Կոմերցիոն հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին շաբաթում ալբոմը վաճառեց 330 000 օրինակ, դառնալով երկրորդը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Ալբոմի հինգ հաջողված սինգլերը օգնեցին 2003 թվականին դառնալ ամենավաճառվող ալբոմը։ ԱՄՆ-ում վաճառվեց շուրջ 4 100 000 տարբերակ։
2004 թվականի վերջին ալբոմը երեք անգամ դարձավ պլատինե։ Եվրոպայում վաճառվեց 4 000 000 օրինակ, որից միայն 1 500 000-ը վաճառվեց Մեծ Բրիտանիայում։ Ալբոմի չորս անգամ դարձավ պլատինե Ավստրալիայում և երկու անգամ Կանադայում։
2008 թվականի մարտին «Walk Away» սինգլը, որը չներառվեց ալբոմում, զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը Դանիայի պաշտոնական վարկանիշային աղյուսակում։
Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Stripped Intro» | 1:39 | ||
2. | «Can't Hold Us Down» (featuring Lil' Kim) | Christina Aguilera, Scott Storch, Matt Morris | Storch, Aguilera, E. Dawk | 4:15 |
3. | «Walk Away» | Aguilera, Storch, Morris | Storch, Aguilera, E. Dawk | 5:47 |
4. | «Fighter» | Aguilera, Storch | Storch, Aguilera, E. Dawk | 4:05 |
5. | «Primer Amor Interlude» | 0:53 | ||
6. | «Infatuation» | Aguilera, Storch, Morris | Storch, Aguilera, E. Dawk | 4:17 |
7. | «Loves Embrace Interlude» | 0:46 | ||
8. | «Loving Me 4 Me» | Aguilera, Storch, Morris | Storch, Aguilera, E. Dawk | 4:36 |
9. | «Impossible» | Alicia Keys | Keys | 4:14 |
10. | «Underappreciated» | Aguilera, Storch, Morris | Storch, Aguilera, E. Dawk | 4:00 |
11. | «Beautiful» | Linda Perry | Perry | 3:58 |
12. | «Make Over» | Aguilera, Perry | Perry | 4:12 |
13. | «Cruz» | Aguilera, Perry | Perry | 3:49 |
14. | «Soar» | Aguilera, Rob Hoffman, Heather Holley | Hoffman, Holley | 4:45 |
15. | «Get Mine, Get Yours» | Aguilera, Steve Morales, Balewa Muhammad, David Siegel | Morales, Muhammad | 3:44 |
16. | «Dirrty» (featuring Redman) | Aguilera, Dana Stinson, Muhammad, Reginald Noble, Jasper Cameron | Rockwilder, Aguilera, Muhammad, Cameron | 4:58 |
17. | «Stripped Pt. 2» | 0:45 | ||
18. | «The Voice Within» | Aguilera, Glen Ballard | Ballard | 5:04 |
19. | «I'm OK» | Aguilera, Perry | Perry | 5:18 |
20. | «Keep on Singin' My Song» | Aguilera, Storch | Storch, Aguilera, E. Dawk | 6:29 |
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնամյակային հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Արգենտինա(CAPIF)[40] | Platinum | 40 000x |
Ավստրալիա (ARIA)[41] | 4× Platinum | 280 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[42] | Platinum | 30,000x |
Բրազիլիա (ABPD)[43] | Gold | 50 000* |
Կանադա (Music Canada)[44] | 3× Platinum | 300 000^ |
Դանիա (IFPI Denmark)[45] | Platinum | 50 000^ |
Գերմանիա (BVMI)[46] | Platinum | 300 000^ |
Իտալիա (FIMI)[47] | Gold | 50 000* |
Ճապոնիա (RIAJ)[48] | Gold | 100,000^ |
Հունգարիա (Mahasz)[49] | Platinum | 20,000x |
Մեքսիկա (AMPROFON)[50] | Gold | 75,000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[51] | 2× Platinum | 30 000^ |
Նորվեգիա (IFPI Norway)[52] | Platinum | 40,000* |
Իսպանիա (PROMUSICAE)[16] | Gold | 50 000^ |
Շվեդիա (GLF)[53] | Platinum | 60 000^ |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[54] | Platinum | 40 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[55] | 6× Platinum | 1,980,000[56] |
ԱՄՆ (RIAA)[57] | 4× Platinum | 4,383,000[58] |
Ընդհանուր | ||
Եվրոպա (IFPI)[59] | 3× Platinum | 3 000 000* |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Դանիա | Հոկտեմբերի 22, 2002 | CD | Sony | [60] |
Շվեդիա | [61] | |||
Իսպանիա | Հոկտեմբերի 24, 2002 | [62] | ||
Ճապոնիա | Հոկտեմբերի 25, 2002 | [63] | ||
Իտալիա | Հոկտեմբերի 26, 2002 | [64] | ||
Մեծ Բրիտանիա | RCA | [65] | ||
Ավստրալիա | Հոկտեմբերի 28, 2002 | Sony | [66] | |
Գերմանիա | [67] | |||
Նոր Զելանդիա | [68] | |||
Պորտուգալիա | [69] | |||
Կանադա | Հոկտեմբերի 29, 2002 | [70] | ||
Ֆրանսիա | [71] | |||
Լեհաստան | [72] | |||
ԱՄՆ | RCA | [73] | ||
Նոյեմբերի 5, 2002 | [74] | |||
Թայվան | Նոյեմբերի 6, 2002 | CD | Sony | [75] |
Կանադա | Դեկտեմբերի 2, 2002 | LP | [76] | |
Գերմանիա | Դեկտեմբերի 3, 2002 | [77] | ||
ԱՄՆ | RCA | [78] | ||
Չինաստան | Մայիսի 5, 2004 | CD | Sony | [79] |
Ճապոնիա | Մայիսի 25, 2005 | [80] | ||
Օգոստոսի 9, 2006 | [81] | |||
Սեպտեմբերի 24, 2008 | [82] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ ARIA Charts։ Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ IFPI. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Ultratop. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Ultratop. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ 5,0 5,1 «Christina Aguilera – Stripped: Awards»։ Allmusic։ Rovi Corporation։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Tracklisten. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2011-ին։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ MegaCharts. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Syndicat National de l'Édition Phonographique. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Media Control Charts. Hung Medien. PHONONET GmBH։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Hungarian Albums Chart: Week 34, 2003» (Select the "Top 40 album-, DVD" list, the year 2003 and the week 34)։ Mahasz։ Վերցված է December 3, 2009
- ↑ «Irish Albums Chart: Week 5, 2003»։ Irish Recorded Music Association։ Արխիվացված է օրիգինալից July 17, 2013-ին։ Վերցված է September 13, 2011
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ FIMI. Hung Medien։ Վերցված է July 25, 2010
- ↑ «Stripped» (Japanese)։ Oricon։ Վերցված է December 9, 2013
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Recorded Music NZ. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից February 5, 2012-ին։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ VG-lista. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ 16,0 16,1 «PROMUSICAE Albums Chart: Week 16, 2005»։ PROMUSICAE։ Վերցված է August 31, 2013(չաշխատող հղում)
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Sverigetopplistan. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera – Stripped»։ Swiss Music Charts. Hung Medien։ Վերցված է July 26, 2009
- ↑ «Christina Aguilera UK Charts»։ Official Charts Company։ Վերցված է August 5, 2013
- ↑ Martens Todd (November 6, 2002)։ «Eminem-Heavy '8 Mile' Soundtrack Soars To No. 1»։ Billboard (Prometheus Global Media)։ Վերցված է August 4, 2013
- ↑ «2002 Year-End Charts»։ UKChartsPlus. Official Charts Company։ Վերցված է August 7, 2013
- ↑ «ARIA Charts – End of Year Charts – Top 100 Albums 2003»։ ARIA։ Վերցված է August 6, 2013
- ↑ «Jahreshitparade 2003»։ IFPI. Hung Medien։ December 18, 2003։ Վերցված է August 6, 2013
- ↑ «Jaarlijsten 2003»։ Ultratop։ Hung Medien։ Վերցված է August 18, 2013
- ↑ «Jaaroverzitchen»։ MegaCharts. Hung Medien։ Վերցված է August 7, 2013
- ↑ «Magyar Hanglemezkiadók Szövetsége»։ Mahasz։ Վերցված է August 7, 2013
- ↑ «Best of 2003»։ IRMA։ Վերցված է August 7, 2013
- ↑ «Top Selling Albums of 2003»։ Recorded Music NZ։ Վերցված է August 7, 2013
- ↑ «Schweizer Jahreshitparade 2003»։ Swiss Music Charts. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից February 4, 2004-ին։ Վերցված է August 7, 2013
- ↑ «2003 Year-End Charts»։ UKChartsPlus. Official Charts Company։ Վերցված է August 7, 2013
- ↑ «2003: The Year in Music»։ Billboard (Nielsen Business Media, Inc) 115 (52): 66։ December 27, 2003։ Վերցված է August 16, 2013
- ↑ «ARIA Charts – End of Year Charts – Top 100 Albums 2004»։ ARIA Charts։ ARIA։ Վերցված է August 6, 2013
- ↑ «Schweizer Jahreshitparade 2004»։ Swiss Music Charts. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2008-ին։ Վերցված է August 7, 2013
- ↑ «2004 Year-End Charts»։ UKChartsPlus. Official Charts Company։ Վերցված է August 7, 2013
- ↑ «2005 Year-End Charts»։ UKChartsPlus. Official Charts Company։ Վերցված է August 7, 2013
- ↑ «Top 100 albums of the noughties»։ The Advertiser (Adelaide: News Corp Australia)։ January 7, 2010։ Արխիվացված է օրիգինալից March 6, 2012-ին։ Վերցված է August 7, 2013
- ↑ «ARIA End of Decade Albums/Top 100»։ ARIA Charts։ Australian Recording Industry Association։ Վերցված է August 10, 2013
- ↑ Nihal (December 28, 2009)։ Best-Selling of the Noughties (radio news)։ United Kingdom: BBC Radio 1/Official Charts Company
- ↑ «Best of 2000s – Billboard 200 Albums»։ Billboard (Prometheus Global Media)։ ISSN 0006-2510
- ↑ «CAPIF – Representando a la Industria Argenita de la Música» (Spanish)։ Cámara Argentina de Productores de Fonogramas y Videogramas։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2004 Albums»։ ARIA Charts։ Արխիվացված է օրիգինալից March 9, 2015-ին
- ↑ «Austrian album certifications – Christina Aguilera – Stripped» (German)։ IFPI Austria։ Վերցված է August 12, 2013
- ↑ «Brazilian album certifications – Christina Aguilera – Stripped» (Portuguese)։ Associação Brasileira dos Produtores de Discos։ Վերցված է August 12, 2013
- ↑ «Canadian album certifications – Christina Aguilera – Stripped»։ Music Canada։ Վերցված է August 12, 2013
- ↑ «Danish Albums Chart: Week 10, 2004» (Danish)։ Hitlisten։ Արխիվացված է օրիգինալից October 1, 2012-ին։ Վերցված է October 25, 2017
- ↑ «Gold-/Platin- Datenback» (German)։ Bundesverband Musikindustrie։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2015-ին
- ↑ «Disco D'Oro Alla Aguilera Per 'Stripped'» (Italian)։ Adnkronos։ May 14, 2003։ Արխիվացված է օրիգինալից February 15, 2015-ին
- ↑ «Gold Album 他認定作品 2002年10月度» [Gold Albums, and other certified works. October 2002 Edition] (PDF)։ The Record (Bulletin) (Japanese) (Recording Industry Association of Japan) 517: 10։ December 10, 2002։ Արխիվացված է օրիգինալից January 17, 2014-ին
- ↑ «Adatbázis – Arany – és platinalemezek» (Hungarian)։ Mahasz։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին
- ↑ «Certificaciones Amprofon: Christina Aguilera» (Spanish)։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2015-ին
- ↑ «New Zealand album certifications – Stripped – Christina Aguilera»։ Recorded Music NZ։ Վերցված է August 12, 2013
- ↑ «IFPI Norsk platebransje»։ IFPI Norway։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2012-ին
- ↑ «Guld- och Platinacertifikat − År 2004» (PDF) (Swedish)։ IFPI Sweden։ Վերցված է August 13, 2013
- ↑ «The Official Swiss Charts and Music Community: Awards (Christina Aguilera; 'Stripped')»։ IFPI Switzerland. Hung Medien։ Վերցված է August 13, 2013
- ↑ «UK certifications» (Note: Insert 'Stripped' in the keyword box)։ British Phonographic Industry։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2013-ին։ Վերցված է August 5, 2013
- ↑ Myers Justin (July 9, 2017)։ «Second time very lucky: 12 artists who beat the sophomore slump»։ Official Charts Company։ Վերցված է July 10, 2017
- ↑ «RIAA Gold & Platinum Searchable Database»։ Recording Industry Association of America։ Վերցված է August 5, 2013
- ↑ Trust, Bary (September 1, 2014)։ «Ask Billboard: Taylor Swift Out-'Shake's Mariah Carey»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է September 1, 2014
- ↑ «IFPI Platinum Europe Awards»։ International Federation of the Phonographic Industry։ 2004։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2007-ին։ Վերցված է August 6, 2013
- ↑ Kim Falk։ «Stripped»։ CDON.COM
- ↑ Honey։ «Stripped»։ CDON.COM
- ↑ «Stripped: Christina Aguilera: Amazon.es: Música»
- ↑ «CDJapan : Stripped [Regular edition] Christina Aguilera CD Album»։ CDJapan
- ↑ «Stripped: Christina Aguilera: Amazon.it: Musica»
- ↑ «Stripped: Amazon.co.uk: Music»
- ↑ «JB Hi-Fi - Stripped AGUILERA, CHRISTINA»
- ↑ «Stripped»
- ↑ Christina Aguilera Stripped on WOW HD NZ
- ↑ «AGUILERA, CHRISTINA - STRIPPED - CDGO.COM - A sua Loja de Musica Online»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2017-10-25
- ↑ «Stripped»
- ↑ «Stripped»
- ↑ Aguilera Christina։ «Stripped»
- ↑ «Christina Aguilera - Stripped - Amazon.com Music»
- ↑ «Christina Aguilera - Stripped - Amazon.com Music»
- ↑ «STRIPPED 裸 - 克莉絲汀 Christina Aguilera - 74321961252»։ Sony Music Entertainment Hong Kong Limited։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-23-ին։ Վերցված է 2017-10-25
- ↑ «Stripped (Vinyl)»
- ↑ «Stripped [Vinyl LP]»
- ↑ «Christina Aguilera - Stripped [Vinyl] - Amazon.com Music»
- ↑ 克莉丝汀:裸(2CD) 克莉斯汀 亚马逊中国
- ↑ «CDJapan : Stripped [Limited Release] Christina Aguilera CD Album»։ CDJapan
- ↑ «CDJapan : Stripped [Limited Pressing] Christina Aguilera CD Album»։ CDJapan
- ↑ «CDJapan : Stripped [Priced-down Reissue] Christina Aguilera CD Album»։ CDJapan
|
|