The Christmas Song
«The Christmas Song» | |
---|---|
The King Cole Trio?ի երգը | |
Ձայնագրված | 1946 |
Ժանր | սուրբծննդյան երգ |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 3։10 |
Հեղինակ | Robert Wells?[1] |
Կոմպոզիտոր | Մել Թորմե |
«The Christmas Song» («Սուրբծննդյան երգ», կոչվում է նաև Chestnuts Roasting on an Open Fire), Մել Թորմեի սուրբծննդյան երգը Բոբ Ուելսի տեքստի հիման վրա, որը գրվել է 1945 թվականի հուլիսին։
Երգն սկսվում է ձմեռային տոների տիպիկ սեզոնի՝ կրակի վրա տապակած շագանակների, հնդկահավի, սառնամանիքի, տաք հագնված մարդկանց և երգչախմբի կողմից կատարվող սուրբծննդյան օրհներգերի նկարագրությամբ։ Այնուհետև տեքստը կենտրոնանում է Սանտա Կլաուսի առաջիկա ժամանման և «մեկից մինչև իննսուներկու տարեկան երեխաներին» ուղղված սուրբծննդյան բարեմաղթանքների վրա։
Ըստ Թորմեի հուշերի՝ երգը գրվել է ռեկորդային կարճ ժամանակում (45 րոպե) սարսափելի շոգին, և իրենք այն գրել են Ուելսի հետ, որպեսզի խուսափեն այդ շոգից։ Ոգեշնչման աղբյուր են ծառայել Ուելսի նոթատետրում ուրվագրված մի քանի տողեր[2]։ Երգը առաջին անգամ ձայնագրվել է 1946 թվականին Նեթ Քինգ Քոուլի եռյակի կողմից՝ Capitol լեյբլի հետ, նույն թվականի նոյեմբերին ընդգրկվել է հիթ-շքերթների առաջատարների թվում և մնացել յոթ շաբաթ[3]։ Հետագայում Քոուլը ձայնագրել է ևս երեք տարբերակ՝ ինչպես իր տրիոյի մասնակցությամբ, այնպես էլ առանձին։ 1961 թվականին թողարկված տարբերակը մնում է մինչ օրս ամենահայտնի տարբերակը։ «The Christmas Song»-ը դարձել է սևամորթ երգչի կատարմամբ առաջին տոնական ստանդարտը[2]։ 2018 թվականի վերջին սուրբծննդյան ներբեռնումները երգին թույլ են տվել առաջին անգամ ընդգրկվել «Բիլբորդի» լավագույն քսանյակում[4][5]։
Երգը բազմիցս ձայնագրել են նաև Մել Թորմեն, որն այն անվանել է իր «ռենտան», ինչպես նաև շատ այլ երգիչներ[6]։ 1974 թվականին երգը ներառվել Է «Գրեմմի» փառքի սրահում[7], իսկ 2006 թվականին կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միությունը հաղորդել է, որ այն XXI դարի սկզբի ամենահանրաճանաչ տոնական հիթն է (ռադիոյում կատարումների թվով)[8]։
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1961) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
![]() |
28 |
Հիթ-շքերթ (1991-2021) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
![]() |
36 |
![]() |
15 |
![]() |
30 |
![]() |
139 |
![]() |
52 |
![]() |
18 |
![]() |
49 |
![]() |
37 |
![]() |
15 |
![]() |
51 |
![]() |
11 |
US Rolling Stone Top 100[21] | 33 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սիմփսոնները պատրաստում են բաց կրակի վրա» («Սիմփսոններ» մուլտսերիալի պիլոտային սերիան, որը կոչվել է այս երգի անունով)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ISWC-Net
- ↑ 2,0 2,1 Bill DeMain. (December 2006)։ «The Christmas Song»։ Performing Songwriter No. 96 (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13
- ↑ The Christmas Song(անգլ.) Allmusic կայքում
- ↑ Billboard Staff (January 5, 2019)։ «Billboard Hot 100 (The week of January 5, 2019)»։ Billboard։ Վերցված է 3 января 2019
- ↑ Christmas Streaming Sends Nat King Cole and Mariah Carey to Billboard’s Top 10. nytimes.com
- ↑ Wook Kim. (Dec. 14, 2012)։ «Yule Laugh, Yule Cry: 10 Things You Didn’t Know About Beloved Holiday Songs: "The Christmas Song"»։ Time (անգլերեն)։ Վերցված է 2018-04-13
- ↑ GRAMMY Hall Of Fame Archived 2011-02-19 at the Wayback Machine. (Grammy.org)
- ↑ «ASCAP Announces Top 25 Holiday Songs»։ The American Society of Composers, Authors and Publishers։ November 27, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-21-ին։ Վերցված է 2018-04-13
- ↑ Swedishcharts.com — NAT KING COLE — THE CHRISTMAS SONG (MERRY CHRISTMAS TO YOU). Singles Top 60. Hung Medien.
- ↑ Nat King Cole — The Christmas Song (Merry Christmas to You) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Nat King Cole Album & Song Chart History Canadian Hot 100 for Nat King Cole.
- ↑ «Track Top-40 Uge 48, 2021»։ Hitlisten։ Վերցված է December 8, 2021
- ↑ «Top Singles (téléchargement + streaming)»։ Syndicat National de l'édition Phonographique։ Վերցված է December 30, 2019
- ↑ «IRMA – Irish Charts»։ Irish Recorded Music Association։ Վերցված է December 29, 2018
- ↑ «Mūzikas patēriņa tops gadu mijā» (լատվիերեն)։ LAIPA։ Արխիվացված է օրիգինալից October 10, 2019-ին։ Վերցված է November 28, 2019
- ↑ Dutchcharts.nl — Nat King Cole — The Christmas Song (Merry Christmas to You) (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ «NZ Top 40 Singles Chart»։ Recorded Music NZ։ December 31, 2018։ Վերցված է December 28, 2018
- ↑ Swedishcharts.com — Nat King Cole — The Christmas Song (Merry Christmas to You). Singles Top 60. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Nat King Cole Album & Song Chart History Billboard Hot 100 for Nat King Cole.
- ↑ «Top 100 Songs»։ Rolling Stone։ December 24, 2020։ Արխիվացված է օրիգինալից January 12, 2021-ին։ Վերցված է January 8, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Christmas Song(անգլ.) Allmusic կայքում
- Bill DeMain. (December 2006)։ «The Christmas Song»։ Performing Songwriter No. 96 (անգլերեն)։ Վերցված է 2013-12-13
- Wook Kim. (Dec. 14, 2012)։ «Yule Laugh, Yule Cry: 10 Things You Didn’t Know About Beloved Holiday Songs: "The Christmas Song"»։ Time (անգլերեն)։ Վերցված է 2013-12-13
|