Bound to You

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Bound to You»
Քրիստինա Ագիլերայի երգը «Burlesque: Original Motion Picture Soundtrack» ալբոմից
ԹողարկվածԴեկտեմբերի 17, 2010 (2010-12-17)
Ձայնագրված2010
Ժանրփոփ երաժշտություն
Տևողություն4:23
ԼեյբլRCA Records
ՀեղինակՔրիստինա Ագիլերա, Սամուել Դիքսոն, Սիա Ֆուրլեր
ՊրոդյուսերՍամուել Դիքսոն

«Bound to You», ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երգն է, որը «Ծաղրանկար» (անգլ.՝ Burlesque) ֆիլմի սաունդթրեքերից մեկն է։ Երգը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, RCA Records լեյբլի կողմից։ Երգը գրվել է Քրիստինա Ագիլերայի, Սամուել Դիքսոնի և ավստրալացի երգչուհի-երգահան Սիա Ֆուրլերի կողմից։ 2010 թվականին «Bound to You» երգը առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի խոսքերի գրվել են Քրիստինա Ագիլերայի, ավտսրալացի երգչուհի-երգահան Սիա Ֆուրլերի և Սամուել Դիքսոնի կողմից, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է։ Նրանք նախկինում նաև աշխատել են Քրիստինայի «Bionic» (2010) ալբոմի «You Lost Me» սինգլի վրա։ «Bound to You» երգը նաև «Burlesque: Original Motion Picture Soundtrack» ալբոմի այն 3 երգերից մեկն է, որի համահեղինակներից մեկը հենց Քրիստինան է։ Billboard-ի հետ հարցազրույցում երգչուհին նշել է որ «Bound to You» երգը ալբոմի իր ամենասիրելի երգն է[1]։ Երգը իր բովանդակությամբ մի երիտասարդ կնոջ մասին է, ով իր կյանքում առաջին անգամ սիրահարվել է։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 7-ին Քրիստինա Ագիլերան երգը առաջին անգամ կատարում է Բևերլի Հիլզ քաղաքում։ Նույն տարվա նոյեմբերի 18-ին նա նաև այն կատարում է The Jay Leno Show հեռուստածրագրի ժամանակ[2]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2010 Ոսկե Գլոբուս Լավագույն օրիգինալ երգ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wood, Mikael (2010-11-19). "Christina Aguilera and Cher Shine on 'Burlesque' Soundtrack". Billboard. Access 2010-11-25
  2. ' "Christina Aguilera performs" Bound to You 'on Jay Leno ". theprophet. 2010-11-18. Access 2010-12-26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]