Feel This Moment

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Feel This Moment»
«Feel This Moment» սինգլի շապիկը (Պիտբուլի և Քրիստինա Ագիլերայ, )
Պիտբուլի և Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Global Warming» ալբոմից
Թողարկված Հունվարի 18, 2013 (2013-01-18)
Ֆորմատ CD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված 2012
Ժանր Դանս փոփ
Տևողություն 3:49
Լեյբլ Mr. 305, Polo Grounds Music, RCA Records
Պրոդյուսեր Ադամ Մեսինջեր, Նազրի, Սիր Նոլան, DJ Buddha
Պիտբուլի սինգլների ժամանակագրություն
«Don't Stop the Party»
(2012)
«Feel This Moment»
(2013)
«Sexy People»
(2013)
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Just a Fool»
(2012)
«Feel This Moment»
(2013)
«Hoy Tengo Ganas de Ti»
(2013)

«Feel This Moment», ամերիկացի ռեփեր Պիտբուլի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հունվարի 18-ին՝ որպես Պիտբուլի «Global Warming» կոչվող թվով յոթերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Նազրիի, Շանթալ Կրևյազուկի, Ադամ Մեսինջերի, Սիր Նոլանի, Պիտբուլի, Քրիստինա Ագիլերայի, DJ Buddha-ի, Մորթեն Հարկետի, Փոլ Վոկտոր-Սավոյի և Մագնե Ֆուրուհոլմենի կողմից։

Երաժշտություն և տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Feel This Moment»-ը դանս փոփ ժանրի երգ է, որը պահը կանգնեցնելու և կյանքը գնահատելու մասին է[2][3]։ Ռեփեր Պիտբուլը երգում կոչ է անում «եկեք կանգնեցնեք ժամանակը և վայելենք այս պահը»[3], իսկ Քրիստինա Ագիլերան այնուհետև շարունակում է․ «Մի օր, երբ իմ լույսը կշիկանա, ես կլինեմ իմ ոսկե ամրոցում։ Բայց քանի դեռ դռները բաց են, ես պարզապես ուզում եմ վայելել այս պահը»[4]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Դևիդ Ռուսոն, թողարկվել է 2013 թվականի մարտի 15-ին Պիտբուլի VEVO ալիքում[5]։ Տեսահոլովակում օգտագործվել են հատվածներ նրա 2012 թվականի համերգային շրջագայությունից, իսկ ամբողջ տեսահոլովակը սև-սպիտակ գույների մեջ[6]։ Քրիստինա Ագիլերան տեսահոլովակի համար նկարահանել է իր հատվածները, որում նա սև հանդերձանքով և գանգուր մազերով է հանդես գալիս[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pitbull – Feel This Moment (Sony)»։ Radio Airplay SRL։ Վերցված է հունիսի 19, 2014 
  2. Cospey Robert (մարտի 26, 2013)։ «Pitbull ft. Christina Aguilera: 'Feel This Moment'»։ Digital Spy. Hearst Corporation։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013 
  3. 3,0 3,1 Hubenstein Jenna Hally (նոյեմբերի 13, 2012)։ «New Song: Pitbull Featuring Christina Aguilera, 'Feel This Moment'»։ MTV Buzzworthy։ Վերցված է դեկտեմբերի 25, 2012 
  4. Lansky Sam (հոկտեմբերի 22, 2012)։ «Pitbull & Christina Aguilera’s "Feel This Moment": Hear The Snippet»։ Idolator։ Վերցված է դեկտեմբերի 25, 2012 
  5. 5,0 5,1 «Feel This Moment - Pitbull ft. Christina Aguilera»։ MTV։ Վերցված է ապրիլի 30, 2013 
  6. Fitzgerald Trent (մարտի 15, 2013)։ «Pitbull Thanks Fans in 'Feel This Moment' Video»։ PopCrush։ Վերցված է ապրիլի 30, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]