Ain’t No Other Man

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Ain’t No Other Man»
Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Back to Basics» ալբոմից
Թողարկված2006 թվականի հունիսի 6
ՖորմատCD սինգլ
Ձայնագրված2005
Chalice Recording Studios
Ժանրֆանկ, փոփ, R&B
Տևողություն3:48
ԼեյբլRCA
ՊրոդյուսերDJ Premier, Չարլզ Մարտին Ռոն, Քրիստինա Ագիլերա, Ռոբ Լյուիս
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Ain’t No Other Man»
()
«Hurt»

Ain’t No Other Man, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի Back to Basics հինգերորդ դեբյուտային ալբոմի առաջին սինգլը, թողարկվել է 2006 թվականի հունիսի 6֊ին։ Քրիստինան երգը գրել է Չարլես Ռոունոնի, DJ Premier֊ի, Հարոլդ Բիթթիի և Կարա ԴիոԳուրանդի համահեղինակությամբ։ 2007 թվականին երգն արժանացավ «Գրեմմի» մրցանակի «Լավագույն կանացի վոկալ» անվանակարգում։

Տեղեկություններ ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ain’t No Other Man֊ը ֆա մինոռում է։ Որպես լեյթմոտիվ օգտագործվում են «Happy Soul» Dave Cortez & The Moon People֊ի և «The Cissy’s Thang» группы The Soul Seven’s֊ի նմուշները։

MTV Movie Awards֊ում Քրիստինան ասում է․

Aquote1.png Ես ուզում էի այս երգին հաղորդել սեր և ջերմություն, որը հիմա տիրում է իմ հոգում։ Հույս ունեմ, որ մարդիկ երբ կլսեն այս երգը, կսկսեն երգել և պարել։ Ես վերջերս ամուսնացել եմ և այս երգը նվիրում եմ ամուսնուս։ Բայց «Ain’t No Other Man» երգը ոչ թե ծեծված սիրո մասին երգ է, այլ ռոմանտիկ հարաբրությունների մասին։ Ես երգում եմ իմ հավատարմության մասին։ Aquote2.png


Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը սկզբում Քրիստինան իր լիմուզինով ժամանում է էլիտար ակումբ։ Մեքենայի մեջ միացված երաժշտությունը պարունակում էր հատվածներ «I Got Trouble» երգից (երգ Back To Basics ալբոմից)։ Հետո մենք տեսնում ենք Քրիստինային խաղողի բերքը հավաքելիս, որտեղ նա երգում է «Ain’t No Other Man» երգը։ Մյուս հատվածում Քրիստինան կանգնած է արծաթագույն հագուստով և շրջապատված է լուսանկարիչներով։ Հաջորդ հատվածում Քրիստինան ականջակալներով պառկած է անկողնու վրա։

Ամբողջ տեսահոլովակը նկարահանված է 20-ականների, 30-ականների ոգով։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ain’t No Other Man» (radio edit) — 3:49
  2. «Ain’t No Other Man» (instrumental) — 3:57
  3. «Ain’t No Other Man» (call out hook) — 0:10

վարկանիշային աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

վարկանիշային աղյուսակ (2006) Peak
Դիրք
Ավստրալիա 6
Կանադա 4
Հոլանդիա 12
Ֆինլանդիա 5
Ֆրանսիա 2
Գերմանիա 5
Հունաստան 1
Իռալանդիա 3
Իսրայել 1
Իտալիա 5
Մեքսիկա 1
Նոր Զելանդիա 5
Նորվեգիա 2
Շվեյցարիա 5
Մեծ Բրիտանիա 2
ԱՄՆ Billboard Hot 100 6
U.S. Billboard Hot Adult Top 40 6
U.S. Billboard Hot Dance Airplay 1
U.S. Billboard Hot Dance Club Play 1
U.S. Billboard Pop 100 4
U.S. Billboard Top 40 Mainstream 8