Fall in Line (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Fall in Line»
«Fall in Line» սինգլի շապիկը (Քրիստինա Ագիլերա, 2018)
Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Libertation» ալբոմից
Թողարկված2018 թվականի մայիսի 16
Ֆորմատթվային սինգլ
Ձայնագրված2017
Տևողություն4:06
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերՋոն Բելիոն, Ռաուլ Կուբինա, Մարկ Ուիլյամս

Fall in Line, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի սինգլը նրա ութերորդ՝ Liberation ստուդիական ալբոմից: Ձայնագրվել է երգչուհի Դեմի Լովատոյի մասնակցությամբ։ Երգը յուրօրինակ ֆեմինիստական հիմն է, կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման գովերգում[1][2][3][4][5][6]։

Տեղեկություն երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Ագիլերայի խոսքերով՝ նա երգը գրել է Time’s Up և Me Too շարժումների հայտնվելուց մի քանի տարի առաջ. «Այս երգն անհրաժեշտ էր լսել», քանի որ Քրիստինան ուզում էր դառնալ այն ձայնը, որը չէր կարողացել դառնալ իր մայրը, «կանանց և բոլոր նրանց պաշտպանը, ում համար դժվար էր ձայն տալ»[7]։ «Fall in Line» երգը դարձել է Ագիլերայի 2003 թվականի «Can’t Hold Us Down» հիթի յուրահատուկ սիքվել և շարունակում է բարձրաձայնել կանանց իրավունքների և հնարավորություների մասին[8][9][10]։ Երգի համար որպես ինտրո թողարկվել է «Dreamers» թրեքը, որտեղ մի խումբ երիտասարդ աղջիկներ ներկայացնում են իրենց նպատակները՝ դառնալ լրագրող, իրենց ձայնը դարձնել լսելի, դառնալ նախագահ և այլն[11]։

«Fall in Line» երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի մայիսի 16-ին: Այդ ժամանակ էլ հրատարակվել է թվային սինգլը[12]։ Քրիստինա Ագիլերան իր թվիթերյան էջում գրել է հետևյալ հաղորագրությունը․ «Բոլորին, ում երբևէ լռեցրել և ճնշել են, ճշմարտությունը որոնողներին, համարձակ մտածողներին․․․ ազատեք ձեր ձայնը և կոտրեք կարծրատիպերը, երբեք մի նահանջեք և երբեք մի հարմարվեք»[13]։

Երգի տեսահոլովակը, որ նկարահանվել է Լյուկ Գիլֆորդի կողմից, թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին[14]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stone ամսագրում ընդգվել է երկու երգչուհիների «բացառիկ» վոկալը[15]։ Billboard ամսագրում երգը բնութագրվել է որպես «վեհ, ուժ տվող հիմն»[16]։ Refinery29 պարբերականը նշել է, որ «Fall in Line» թրեքում Ագիլերայի «Beautiful»-ը հանդիպում է Լովատոյի «Sorry Not Sorry»-ին, և երկու երգչուհիներից ոչ մեկն այլևս չի պատրաստվում ներողություն խնդրել[17]։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2018) Ամենաբարձր
հարիզոնական
Կանադա Canadian Hot 100[18] 97
Ֆրանսիա SNEP[19] 130
Հունաստան Հունաստան Greece Digital Singles (IFPI Greece)[20] 37
Հունգարիա Single Top 10[21] 17
Շոտլանդիա Scottish Singles Top 40[22] 56
Իսպանիա Իսպանիա Spain Digital Singles (PROMUSICAE)[23] 21
Շվեյցարիա Schweizer Hitparade[24] 86
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[25] 99
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[26] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Digital Songs (Billboard)[27] 17

Թողարկման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Հղումներ
Աշխարհ 2018 թվականի մայիսի 16
  • Թվային ներբեռնում
  • սթրիմինգ
RCA [28]
Իտալիա ռադիո Sony [29]
ԱՄՆ 2018 թվականի մայիսի 28 ռադիո (Hot adult contemporary) RCA [30]
2018 թվականի հունիսիս 19 ռադիո (Contemporary hit radio) [31]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Christina Aguilera and Demi Lovato's Feminist Anthem 'Fall In Line'»։ Billboard։ May 16, 2018 
  2. «Christina Aguilera and Demi Lovato Share Stage for "Fall In Line"»։ The Hollywood Reporter։ May 20, 2018 
  3. «Christina Aguilera, Demi Lovato literally fight the patriarchy in 'Fall In Line' music video»։ Entertainment Weekly։ May 23, 2018 
  4. «Christina Aguilera returns with empowering Demi Lovato duet 'Fall In Line'»։ USA Today։ May 16, 2018 
  5. «Demi Lovato Joins Christina Aguilera For "Fall In Line"»։ Grammy Award։ May 16, 2018 
  6. «Christina Aguilera and Demi Lovato Fight the System For 'Fall In Line'»։ Paper։ May 23, 2018 
  7. Christina Aguilera (May 3, 2018)։ Side by Side with Christina Aguilera։ Amazon Content Service 
  8. Kaufman Gil (May 16, 2018)։ «Listen to Christina Aguilera & Demi Lovato's Fiery Empowerment Anthem 'Fall in Line'»։ Billboard։ Վերցված է May 19, 2018 
  9. Quinn Dave (May 16, 2018)։ «Christina Aguilera and Demi Lovato Drop Inspiring Duet of Self-Empowerment 'Fall in Line'»։ People։ Վերցված է May 19, 2018 
  10. Kreps Daniel (May 16, 2018)։ «Christina Aguilera's Empowering New Song 'Fall in Line' With Demi Lovato»։ Rolling Stone։ Վերցված է May 18, 2018 
  11. Jones Allie (May 3, 2018)։ «Christina Aguilera on 'Longing for Freedom' & Her Hip-Hop-Inspired Return to Music»։ Billboard։ Վերցված է May 6, 2018 
  12. Nesvig Kara (May 15, 2018)։ «Demi Lovato and Christina Aguilera's New Duet «Fall In Line» Drops May 16»։ Teen Vogue։ Վերցված է May 19, 2018 
  13. Sheridan Wade (May 16, 2018)։ «Demi Lovato joins Christina Aguilera for duet, 'Fall in Line'»։ United Press International։ Վերցված է May 19, 2018 
  14. Wass Mike (May 23, 2018)։ «Christina & Demi Reclaim Their Power In Symbolic "Fall In Line" Video»։ Idolator։ Վերցված է May 23, 2018 
  15. Kreps Daniel (May 16, 2018)։ «Hear Christina Aguilera's Empowering New Song 'Fall in Line' With Demi Lovato»։ Rolling Stone։ Վերցված է May 19, 2018 
  16. Kaufman Gil (May 16, 2018)։ «Listen to Christina Aguilera & Demi Lovato's Fiery Empowerment Anthem 'Fall in Line'»։ Billboard։ Վերցված է May 18, 2018 
  17. Farley Rebecca (May 16, 2018)։ «Christina Aguilera & Demi Lovato Just Debuted The Karaoke Song Of Your Dreams»։ Refinery29։ Վերցված է May 18, 2018 
  18. Christina Aguilera Album & Song Chart History Canadian Hot 100 for Christina Aguilera. Ստուգվել է May 30, 2018.
  19. Lescharts.com — Christina Aguilera Feat. Demi Lovato — Fall in Line (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 28, 2018.
  20. «Official IFPI Charts-Digital Singles Chart» (Greek)։ IFPI.gr։ Արխիվացված է օրիգինալից 30 May 2018-ին 
  21. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 26, 2018.
  22. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է May 26, 2018.
  23. «Spanish Song Sales: Week of May 20, 2018»։ Spanishcharts։ Վերցված է May 31, 2018 
  24. Christina Aguilera feat. Demi Lovato — Fall in Line swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 28, 2018.
  25. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է May 26, 2018.
  26. Christina Aguilera Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Christina Aguilera. Ստուգվել է May 30, 2018.
  27. Christina Aguilera Album & Song Chart History Billboard Digital Songs for Christina Aguilera. Ստուգվել է May 30, 2018.
  28. «Fall in Line / Christina Aguilera TIDAL»։ Tidal։ Վերցված է May 17, 2018 
  29. «CHRISTINA AGUILERA "Fall In Line" – (Radio Date: 16/05/2018)»։ radiodate.it։ Վերցված է May 19, 2018 
  30. «Hot/Modern/AC Future Releases»։ Արխիվացված է օրիգինալից May 23, 2018-ին։ Վերցված է May 23, 2018 
  31. «Top 40/M Future Releases»։ Արխիվացված է օրիգինալից May 23, 2018-ին։ Վերցված է May 23, 2018