Հյուրանոց «Ռուանդա» (ֆիլմ)
![]() Հյուրանոց «Ռուանդա ֆիլմի պաստառը | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա[1][2][3][4] և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Ցեղասպանություն Ռուանդայում |
Թվական | 2004[5], մարտի 18, 2005[6] և ապրիլի 7, 2005[7] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերի Ջորջ[1][2][8][9][4] |
Պրոդյուսեր | Թերի Ջորջ[10] և A. Kitman Ho?[10] |
Սցենարի հեղինակ | Թերի Ջորջ և Keir Pearson?[10] |
Դերակատարներ | Դոն Չիդլ[1][8][11][3][9][4], Սոֆի Օկոնեդո[1][8][11][3][9], Հոակին Ֆենիքս[1][8][11][9], Նիկ Նոլթի[1][8][11], Դևիդ Օ'Հարա[11], Ժան Ռենո[11], Կառա Սեյմուր[11], Հակեեմ Կաե-Կազիմ[12], Fana Mokoena?[12] և Lebogang Mashile? |
Օպերատոր | Ռոբեր Ֆրես |
Երաժշտություն | Andrea Guerra? |
Մոնտաժ | Naomi Geraghty? |
Պատմվածքի վայր | Աֆրիկա |
Կինոընկերություն | Lions Gate Entertainment և United Artists[9] |
Տևողություն | 121 րոպե |
Բյուջե | 17 500 000 ԱՄՆ դոլար |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 77859 |
Պաշտոնական կայքէջ |
Հյուրանոց «Ռուանդա» (անգլ.՝ Hotel Rwanda), ռեժիսոր Թերի Ջորջի կողմից նկարահանված ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության մասին: Ֆիլմը նկարահանվել է 2004 թվականին:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուանդայում ապրող երկու ազգերը՝ հութուները և թութսիները, լարված փոխհարաբերությունների մեջ են միմյանց հետ: Այդ հարաբերությունից երկրում ծնվում է պատերազմը: Այս երկրում կաշառակերությունը դարձել էր սովորական կենսակերպ: Պոլ Ռուսեսաբաջինան, ով ղեկավարում է հյուրանոցը, հութու է, իսկ նրա կինը՝ Տատյանան պատկանում է թութսիներին: Նրանց ամուսնությունը հութուների մոտ առաջացնում է տարաձայնություններ, էքստրեմիստների մոտ մեծ զայրույթ է առաջացնում: Լարվածություն է առաջանում նաև հյուրանոցի մատակարարի հետ, ով թութսիների դեմ դաժան հաշվեհարդարի ու պայքարի տեղական վարչության ղեկավարն էր:
Երբ քաղաքական իրավիճակը երկրում անկում է ապրում էլ ավելի, Պոլն իր ընտանիքի հետ միասին ականատես է լինում հարևանների սպանություններին: Նա լավ հարաբերություններ ու կապեր ուներ հայտնի մարդկանց հետ, ում միջոցող ալկոհոլ էր ձեռք բերում իր հյուրանոցի համար և այդկերպ ապահովում էր ընտանիքի անդորրը: Երբ մեկնարկում է քաղաքացիական պատերազմը, Ռուանդայի բանակի սպան սպառնում է Պոլին և հարևաններին: Պոլն էլ որոշում է և հարևաններին տեղավորում է իր հյուրանոցի սենյակներում: Ժամանակի ընթացքում այստեղ են հայտնվում նաև մեծ թվով փախստականներ ՄԱԿ-ի, Կարմիր խաչի ճամբարներից: Պոլը ստիպված է այնպես անել, որ զինվորների ուշադրությունը շեղի, որպեսզի կարողանա հոգ տանել փախստականների մասին և ամուր հենարան դառնա իր ընտանիքին:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Դոն Չիդլ | Պոլ Ռուսեսաբաջինա |
Սոֆի Օկոնեդո | Տատյանա Ռուսեսաբաջինա |
Տոնի Կգորոգե | Գրեգուար |
Ֆանա Մոկոենա | Օգյուստեն Բիզիմունգու |
Նիկ Նոլթի | Օլիվեր՝ Ռուանդայում ՄԱԿ-ի խաղարար ուժերի հրամանատար |
Հոակին Ֆենիքս | Ջեք Դագլիշ |
Ժան Ռենո | Բելգիական ավիաընկերության նախագահ |
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2006՝ BAFTA լավագույն սցենարի համար (Կիր Պիրսոն, Թերի Ջորջ)
- 2006՝ առաջադրում «Գրեմմի» մրցանակի որպես գեղարվեստական ֆիլմի լավագույն երգ («Million Voices»)
- 2005՝ երեք անվանակարգերում «Օսկար»-ի առաջադրում՝ տղամարդու լավագույն դեր (Դոն Չիդլ), երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր (Սոֆի Օկոնեդո), լավագույն սցենար (Կիր Պիրսոն, Թերի Ջորջ)
- 2005՝ առաջադրում երեք անվանակարգերում «Ոսկե գլոբուս»-ի՝ լավագույն ֆիլմ-դրամա, տղամարդու լավագույն դեր (Դոն Չիդլ), լավագույն երգ («Million Voices»)
- 2005՝ մրցանակ Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ լավագույն կոմպոզիտոր անվանակարգում (Ռուպերտ Գրեգսոն-Ուիլիամս, Անդրեա Գուերա)
- 2004՝ ԱՄՆ-ի կինոդերասանների ազգային խորհրդի կողմից ֆիլմը դարձել է լավագույն ֆիլմերի տասնյակի ներկայացուցիչ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիմի բյուջեն կազմել է 17,5 միլիոն դոլար, իսկ հավաքել է ավելի քան 34 միլիոնը:
- 2005 թվականին Պոլ Ռուսեսաբաջինան ստացավ ԱՄՆ-ի ամենաբարձր պարգևը՝ Ազատության նախագահական մեդալ:
- Ֆիլմում մի պահ կա, երբ ռադիոն հայտարարում է, որ փախստականներին տանում են դեպի Կոնգո, ի նկատի ունենալով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, սակայն այդ ժամանակ՝ 1994 թվականին այդ երկիրը դեռևս անվանվում էր Զաիր:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.adorocinema.com/filmes/filme-55666/
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0395169/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/hotel-rwanda
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.filmaffinity.com/en/film756411.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=hotelrwanda.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=60163&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.kinokalender.com/film3255_hotel-ruanda.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=55666.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://stopklatka.pl/film/hotel-ruanda
- ↑ 10,0 10,1 10,2 Freebase Data Dumps — Google.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.imdb.com/title/tt0395169/fullcredits
- ↑ 12,0 12,1 ČSFD — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հյուրանոց «Ռուանդա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2004 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական պատմական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Հարավաֆրիկյան դրամա ֆիլմեր
- Հարավաֆրիկյան պատմական ֆիլմեր
- Ֆիլմեր ցեղասպանության մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր