Բրեյքինգ Բենջամին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրեյքինգ Բենջամին | |
---|---|
Breaking Benjamin performing in 2015. From left to right, Keith Wallen, Shaun Foist, Benjamin Burnley, Aaron Bruch, and Jasen Rauch. | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Plan 9 |
Երկիր | Wilkes-Barre, Pennsylvania, United States |
Ժանրեր | Alternative rock, alternative metal, post-grunge |
Գործունեություն | 1998–2010, 2014–present |
Լեյբլ | Hollywood |
Կապված | Lifer, OurAfter, Forever Oeuvre, Stardog Champion |
Կայք | breakingbenjamin.com |
Անդամներ | |
Benjamin Burnley Aaron Bruch Keith Wallen Jasen Rauch Shaun Foist | |
Նախկին անդամներ | |
Jeremy Hummel Aaron Fink Mark Klepaski Chad Szeliga See § Members for others | |
Breaking Benjamin Վիքիպահեստում |
Բրեյքինգ Բենջամին, «Բրեյքինգ Բենջամին» խումբը ներկայանում է ալտերնատիվ ռոք ժանրում։ Այն ձևավորվել է 1998 թվականին՝ Պենսիլվանիա նահանգի Ուիլքս-Բարե քաղաքում։ Ի սկզբանե խմբի անդամները երկու դասընկերներ էին՝ կիթառարահար և վոկալիստ Բենջամեն Բերնլին և հարվածային գործիքների երաժիշտ Ջերեմի Համմելը։ Նրանք նվագում էին բոլոր հնարավոր հավաքույթների ու երեկույթների ժամանակ՝ ակումբներում ու սրճարաններում։ Հարազատ քաղաքի բնակիչները լավ ճանաչում էին ընկերներին։ Այդ ժամանակ նրանք կատարում էին «Nirvana», «Godsmack», «Deftones», «Nine Inch Nails» և «Depeche Mode» /Դիփիշ Մոուդ/ խմբերի երգերի քավեր տարբերակները։ Սակայն երկուսով նվագելը բավականին բարդ գործ է, և հենց այդ պատճառով էլ տղաները որոշեցին համալրել իրենց ուժերը։ Շատերին մինչ այսօր հետաքրքիր է, թե ինչու է խումբը կրում «Բրեյքինգ Բենջամին» անվանումը։ Այն իրական պատմության հետ է կապված։ Մի օր Բերնլին, կատարելվ «Նիրվանա» խմբի երգերից մեկը, պատահաբար ձեռքից գցում է բարձրախոսը։ Այն մարդը, ով բարձրացրեց այն՝ ասաց՝ «Thanks to Benjamin for breaking my mic», ինչը նշանակում է «Շնորհակալություն Բենջամենին, որ ջարդեց իմ բարձրախոսը»։ Այդպես էլ խումբն անվանում ձեռք բերեց՝ «Բրեյքինգ Բենջամին»։
Նույն ժամանակահատվածում Բենի և Ջերեմիի երկու ընկերները՝ Ահարոն Ֆինքը և Մարկ Կլեպասկին /հետագայում խմբի կիթառահարն ու բաս կիթառահարը/ ,մեծ ճանաչում ձեռք բերեցին իրենց թիմով, որը կոչվում էր Strangers With Candy։ Նրանք հաղթեցին քավերների շոուն և լուրջ պայմանագիր ստորագրեցին հայտնի ձայնագրման ընկերության հետ։ Խումբը սկսեց իր շրջագայությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ Շրջագայությունից հետո նրանք հանգստանում էին հարազատ քաղաքում և զվարճանալու համար սկսեցին նվագել իրենց ընկերների հետ միասին՝ նույն խմբում։ Շատ շուտով նրանք հասկացան, որ միասին աշխատելը շատ հետաքրքիր է, և որոշեցին միավորվել ու դառնալ մեկ խումբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց արդեն կատարել միայն սեփական ստեղծագործություններ։ Երգերը հիմնականում գրում էր Բերնլին, որովհետև դեռ դպրոցական տարիներից երգեր գրելու փորձ ուներ։
Խումբը սկսեց հաճախ համերգներ տալ Ուիլքս-Բարե քաղաքում։ Օրերից մեկ օր համերգներիրց մեկին ներկա գտնվեց հայտնի դիջեյ Ֆգրեդի ֆաբրին։ Նա շատ հավանեց տղաների Polyamorou /Փոլիեմրը/ երգը, որը մեծ սիրով նեռարեց իր կոմպոզիցիաների ցանկում։ Շուտով նա դրական արձագանքներ ստացավ այդ երգի կապակցությամբ և հասկացավ, որ խումբը կարող է մեծ ձեռքբերումներ և հայտնություն ունենալ։ Ֆաբրին օգնեց տղաներին ձայնագրել իրենց առաջին սկավառակը։ Դա տեղի ունեցավ 2001 թվականին։ Ձայնասկավառակը մեծ հաջողություն ունեցավ։ Վաճառվեցին բոլոր օրինակները։ Հենց այդ ժամանակ էլ խումբը ուշադրություն գրավեց, և սկսվեց ճանաչման ճանապարհը։ Խմբի երկրորդ ալբոմը կոչվեց We Are Not Alone։ Ալբմում հատկանշական դեր ունեցավ So Cold երգը։ Երկրպագուներն ուղղակի ցնված էին այս երգով։
Դե իսկ երրորդ ձայնասկավառակն արդեն հայտնվեց երաժշտական հայտնի չարտերում։ «The Diary of Jane» երգը Billboard 2007 թվականի տվյալներով ներառվեց մոդերն ռոք ժանրի լավագույն երգերի ցանկում։ Խումբը շարունակում էր թողարկել ձայնասկավառակներ, նկարահանել տեսահոլովակներ։ Ընթացքում փոխվել է նաև խմբի կազմը։ Այսօր Խմբի կազմը հետևյալն է։ Վոկալ և ռիթմ կիթառ՝ Բենջամեն Բերնլի, ռիթմ կիթառ և բեք-վոկալ՝ Կիթ Ուոլեն, սոլո կիթառ՝ Ջեյսոն Ռեյ, Բաս կիթառ և բեք-վոկալ՝ Ահարոն Բրուչ և հարվածային գործիքներ՝ Շոն Ֆոյսթ։
Ստեղծագործական տարիկների արդյունքն ու պատմությունն ամփոփեց 2011 թվականին թողարկած լավագույն երգերի հավաքածուն, որը կոչվեց «Shallow Bay: The Best of Breaking Benjamin»։
2 տարի դադարից հետո՝ 2013 թվականին խումբը սկսեց իր ակուստիկ համերգների շարքը, որոնց տոմսերը սպառվում էին կայծակնային արագությամբ։
Մինչ այսօր էլ խումբը շարունակում է համերգային շրջագայությունները։ Նրանց համար ավելի նախընտրելի են հենց նման համերգները և ոչ տեսահոլովակներն ու հեռուստաեթերային տեսագրությունները։ Իսկական ռոքի սիրահարները գնահատում են նմնօրինակ սկզբունքը և մեծագույն հաճույքով ներկա գտնվում սիրելի խմբի համերգներին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեյքինգ Բենջամին» հոդվածին։ |
|