Օմեն (ֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմեն
անգլ.՝ The Omen
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3] և դրամա
Թեմագերբնական և Նեռ
ՀիմքՕմեն
Թվականհունիսի 6, 2006[4] և հունիսի 6, 2006[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJohn Moore?[1][2][6]
Սցենարի հեղինակԴեյվիդ Զելցեր[7]
ԴերակատարներՋուլիա Սթայլզ[1][8][3][…], Լև Շրայբեր[1][8][3][…], Միա Ֆերրոու[1][8][7][…], Սիմուս Դևի Ֆիցպատրիկ[8][3][6], Դևիդ Թյուլիս[8], Փիթ Փոսթլեթուեյթ[8], Մայքլ Գեմբոն[8], Massimo Bellinzoni?[8], Matt Ritchie?, Bohumil Švarc?[9], Giovanni Lombardo Radice?[9], Պրեդրագ Բելաց[9], Ջանեթ Հենֆրի[9], Tonya Graves?[9] և Nikki Amuka-Bird?
ՕպերատորՋոնաթան Սելա
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժԴեն Զիմերման
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրԲազիլիկատա, Չեխիա և Պրահա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն110 րոպե

«Օմեն» (անգլ.՝ The Omen, լատին․՝ omen «խորհրդանշան»), միստիկական թրիլեր: 1976 թվականի Ռիչարդ Դոների համանուն ֆիլմի վերարաթողարկումն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Թորնի (Լև Շրայբեր), ով աշխատում է Իտալիայում, նորածին որդին մահանում է: Որպեսզի չվշտացնի իր կնոջը՝ Քեթրինին (Ջուլիա Սթայլզ), նա փոխադարձ համաձայնության է գալիս կաթոլիկ քահանայի Սպիլետոյի (Ջովանի Ռադիս) հետ, փոխարինելու իր որդուն այլ նորածնի հետ, որի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Երեխային անվանում են Դեմիեն (Սիմուս Դևի–Ֆիցպատրիկ): Հաջորդ հինգ տարիների ընթացքում Թորնի կարիերան արագ զարգանում է: Նա նշանակվում է Միացյալ Թագավորությունում դեսպանի տեղակալ: Դեսպանի հանկարծակի մահից հետո Ռոբերտը զբաղեցնում է իր տեղը: Իրենց տնային դաստիարակչուհին, տղայի տարեդարձի օրը, ինքնասպան է լինում: Տարօրինակ քահանան սկսում է հետապնդել Ռոբերտին իր ընտանիքի հետ: Նա համոզում է Ռոբերտին, որ կրթում է հակաքրիստոնիայի: Լուսանկարիչ Հաբերտը (Դևիդ Թյուլիս) իր լուսանկարներում տարօրինակ նշաններ է նկատում, ինչպես պարզվեց, կապված մահվան հետ:

Շուտով Ռոբերտը պարզում է, որ Քեթրինը հղի է: Բայց երբ նա ջրում է ծաղիկները, Դեմիենը սկուտերով քշում է նրա վրա: Քեթրինը (Ջուլիա Սթայլզը) ընկնում է երրորդ հարկից: Հիվանդանոցում նրան տեսակցության են գալիս Դեմիենը և նրա դաստիարակչուհի՝ տիկին Բեյլոքը (Միա Ֆերոու): Նա ներս մտնում է Քեթրինի սենյակ և արթնացնում նրան: Այնուհետև պայուսակից հանում է ներարկիչը, օդ է հավաքում դրանում և այն ներարկում է կաթոցիկի մեջ: Քեթրինը փորձում է ճչալ, բայց տիկին Բեյլոքը փակում է նրա բերանը և նայում է, թե ինչպես է նա մահանում:

Այդ պահին Ռոբերտը Հաբերթի հետ միասին գնում են Քերվեթի գերեզմանոց: Այնտեղ նրանք հայտնաբում են երկու գերեզման: Պարզվում է մեկում չախկալի կմախքն է, իսկ մյուսի մեջ Ռոբերտի որդին է ծակված գլխով: Նրանց վրա հարձակվում են մի խումբ շներ, բայց նրանց հաջողվում է դուրս փախչել: Երեկոյան Ռոբերտին զանգ է գալիս, տեղեկացնելով, որ կինը մահացել է:

Այնուհետև նրանք ուղեվորվում են քահանայի մոտ, որտեղ պարզում են, որ Դեմիենը սատանայի և չար ոգու սուրհանդակ է, իսկ դաստիարակչուհին պատրաստ է իր կյանքը զոհել նրա համար: Բացի դրանից, նրանց տեղեկացնում են ինչպես սպանել երեխային և դաշույներ տալիս նրանց: Ռոբերտը հրաժարվում է և հանգամանքների բերումով լքում է Հաբերթին, որից հետո նա մահանում է: Ռոբերտը վերադառնում է տուն, որտեղ նրա վրա է հարձակվում մի շուն, բայց նա հարվածում և ետ է մղում նրան: Հետո նա մկրատ է վերցնում և գնում է Դեմիենի մազերը կտրելու: Իրականում նա ցանկանում էր համոզվել իսկապես իր որդին սատանայի սուրհանդակն է, թե ոչ: Նա ուղեվորվուում է Դեմիենի սենյակ և տղայի մազերի տակ հայտնաբերում է «666» նշանը: Հենց որ, Ռոբերտը ետ է քաշվում անկողնուց, կատաղաց դաստիարակչուհին, որը կանգնած էր իր մեջքի ետևում, հարձակվում է նրա վրա: Այդ պահին արթնանում է Դեմիենը և սկսում է ամբողջ ուժով ճչալ: Ռոբերտը պայքարում է դաստիարակչուհու դեմ և տանում երեխային: Դուրս փախչելով տանից, մեքենա է նստում և ուղեվորվում է դեպի եկեղեցի: Կոտրելով դիմացի ապակին` նա մեքենայի տակ է գցում դայակին, ով փորձում էր կանգնեցնել նրանց: Այդ ամենը տեսնելով ոստիկանությունը սկսում է հետապնդել նրանց: Հասնելով եկեղեցու զոհասեղանի մոտ Ռոբերտը չի կարողանում սպանել երեխային: Ոստիկանները ներխուժում են դահլիճ, որոնցից մեկն էլ սպանում է նրան:

Հողարկավորության ժամանակ Թորն Դեմիենը կանգնած է լինում նախագահի ձեռքը բռնած...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող անձ Դերասան օրիգինալ {{{2}}} Դերերը կրկնորինակել են
Ռոբերտ Թորն Լև Շրայբեր Օլեգ Ֆյոդորով
Քեթրին Թորն Ջուլիա Սթայլզ Անժելիկա Նեվոլինա
Դեմիեն Թորն Սիմուս Դևի-Ֆիցպատրիկ Իվան Չաբան
Քեյթ Ջենինգս Դևիդ Թյուլիս Ռոման Պավլուշև
տիկին Բեյլոք (դայակ) Միա Ֆերրոու
Մինարա Ամանդա Հայնջերս Ինեսսա Իգնատովա
տեր-հայր Բրենան Փիթ Փոսթլեթուեյթ Բորիս Ուլիտին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]