Էդ և Լորեյն Ուորեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդ և Լորեյն Ուորեններ
Մասնագիտությունուսուցիչ
Կայքwarrens.net

Էդվարդ Ուորեն Մայնի (անգլ.՝ Edward Warren Miney, ) և Լորեյն Ռիտա Մորեն (անգլ.՝ Lorraine Rita Moran, ), ամերիկացի անոմալ երևույթների հետազոտողներ[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Ուորրենները հիմնադրել են Նոր Անգլիայի հասարակական հետազոտական ընկերությունը, Նոր Անգլիայի ուրվականների հետազոտման ամենահին խումբը[4] և բացել են «Ուորրենների օկուլտականության թանգարանը»։ Նրանք բազմաթիվ գրքերի հեղինակներ են, որոնք հիմնված են անոմալ երևույթների և գործունեության տարբեր դեպքերի՝ իրենց անձնական հետաքննությունների վրա: Նրանք հայտարարել են, որ իրենց կարիերայում ավելի քան 10 հազար դեպք են հետաքննել։ Ուորեններն առաջինն էին, որ ուսումնասիրել են Ամիտիվիլլի ուրվականի ֆենոմեն երևույթը։

Ուորենները ներգրավվել են մի շարք դիվաբանական և անոմալ երևույթների հետազոտողների, այդ թվում՝ Քեյթ և Կառլ Ջոնսոնների, Լու Ջենտայլի և նրա եղբորորդու՝ Ջոն Զաֆֆիսի, շարքում։ 2006 թվականին Էդի մահից հետո Լորրեյնը շարունակել է օժանդակել հետախուզության դեպքերի հետաքննություններին՝ բացատրելով հետևյալը։ «Փաստորեն, Էդն անձամբ ինձ տեղեկացրեց, որ շարունակելու եմ դա անել, ուստի ուզում եմ ասել, որ ես դա անում եմ նրա համար: Ես դա անում եմ՝ հարգելով ամուսնուս: Աշխատանքը նրա համար շատ բան էր նշանակում, այդ իսկ պատճառով ես ուզում եմ շարունակել այն, ինչ նա թողեց իրենից հետո»[5]։

Հետաքննություն կատարելուց բացի, Լորրեյնը իր փեսայի՝ Թոնի Սփերի օգնությամբ շարունակել է ղեկավարել նաև Կոննեկտիկուտ նահանգի Մոնրո քաղաքի իր տան հետևի մասում գտնվող մասնավոր « օկուլտականության թանգարանը»[6]։

2019 թվականի ապրիլին ԶԼՄ-երը հայտարարել են Լորրեյնի մահվան մասին[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկեպտիկները Ուորենների հետազոտության արդյունքները համարում են անարժանահավատ: Նրանց ապացույցներն ուսումնասիրելուց հետո, փոդքասթ Պերի դե Անջելիսը և պրոֆեսոր Սթիվեն Նովելլան դրանք «անհեթեթ» են համարել[8]։ Անոմալ երևույթների հայտնի ամերիկյան էքսպրեսոր Ջո Նիքելը և քաղաքային լեգենդների ու չբացատրված առեղծվածների քննիչ, գրող Բենջամին Ռեդֆորդը եկել են այն եզրակացության, որ Ամիտվիլլի և Սնեդեկերի տների դեպքերը իրականում երբեք չեն պատահել, և դրանք գեղարվեստական ​​են սկզբից մինչև վերջ[9]. ։

Մոլախաղերի կոլեկցիոներ, գրող Ռեյ Գարթոնը, ով Ուորենների կողմից հրավիրվել է որպես համահեղինակ՝ գրելու «Անիծյալ վայրը» գիրքը, Ուորենների ընտանիքի հետ անձնական զրույցի ընթացքում ասել է, որ Ուորենները հոգեկան խնդիրներ ունեն, որին Էդ Ուորենը, ըստ Գարթոնի, պատասխանել է. «Բոլոր մարդիկ, ովքեր գալիս են մեզ մոտ, խելագար են։ Պարզապես օգտագործեք այն, ինչ կարող եք և մտածեք մնացածի մասին: Ընդունեք դա և փորձեք սարսափելի դարձնել նրանց պատմությունը: Ահա թե ինչու մենք ձեզ վարձեցինք»[10]։

Հայտնի հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիտիվիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորենները առավել հայտնի են «Ամիրտվիլի սարսափը» հայտնի միջոցառմանը մասնակցելու համար: Նյու Յորքի զույգերից մեկը՝ Ջորջ և Քեթի Լատսը, ասում են, որ իրենց տանը դևերի ​​առկայություն են զգացել և այնքան ուժեղ, որ դա նրանց ստիպել է լքել իրենց տունը: Ամիտվիլլի սարսափի պատմության հեղինակներ Սթիվենն ու Ռոքսան Կապլանը գործը որակել են որպես «խաբեություն»: Լորեյն Ուորենը «Էքսպրես Թայմս»-ին ասել է, որ գործը խաբեություն չէր: 1976 թվականի մարտի 6-ի գիշերը Էդ և Լորեյն Ուորենները, «Նյու Յորքի 5-րդ հեռուստատեսային խմբի» և «WNEW-FM»-ի թղթակից Մայքլ Լինդերի հետ միասին, ուսումնասիրել են տունը[11][12]։

Այդ դեպքը հիմք է հանդիսացել «Ամիտիվիլլի սարսափը» ֆիլմի մի քանի սերիայի համար, և հիշատակվել է նաև «Անեծքը 2» ֆիլմում։

Մարդասպան Դևը[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Արն Ջոնսոնին մեղադրանք է առաջադրվել իր տանտիրոջ՝ Ալան Բոնոյի սպանության համար: Էդ և Լորեյն Ուորեններին կանչել էին նախքան սպանությունը, որպեսզի պարոն Ջոնսոնի հարսնացուի կրտսեր եղբոր՝ դևերով երթադրաբար տարված լինելը պարզաբանեն։ Ուորրենները հայտարարել են, որ պարոն Ջոնսոնը նույնպես դև է եղել։ Դատավարության ժամանակ Ջոնսոնը խնդրել է դև լինելու պատճառով իրեն անմեղ ճանաչել, բայց դա անօգուտ է եղել։ Դեպքը նկարագրվել է 1983 թվականին Ջերալդ Բրիտլի «Կոնեկտիկուտի սատանան» գրքում[13]։

Դարձվոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորենները պնդում էին, որ «դև-դարձվորը» 1983 թվականի հունիսի 17-ին վտարվել է։ Հետաքննվող Բիլ Ռամսին մի քանի մարդու է կերել՝ հավատացած լինելով, որ նա գայլ է։ Դեպքի հետ կապված իրադարձությունները հետագայում նկարագրվել են Ուորենների 1991 թվականին «Մարդագայլ։ Դևդարձվորի իրական պատմությունը» գրքում։ Լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք հաստատում էին կատարվածի ճշմարտացիությունը, կամ արդարացնում էին Բիլ Ռամսիի մոլուցքը այսպիսի դևի կամ չար ոգու հետ, չեն ներկայացվել:

Սմերլ ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենսիլվանիայի բնակիչները Ջեք և Ժանեթ Սմերլները պատմել են իրենց տանը տեղի ունեցող մի շարք անոմալ երևույթների մասին, ներառյալ ձայները, հոտերը և տեսիլքները: 1986 թվականին տարածքը ուսումնասիրելուց հետո Ուորենները պնդել են, որ տանը երեք հոգի կա, ինչպես նաև մի դև, որը, իբր, մի քանի անգամ բռնաբարել է Սմերլ զույգին[14][15]։

Փերոնների ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Ուորենները պնդել են, որ Փերոնների տան վրա (Ռոդ Այլենդ) հարձակվել է Բաթշեբա Շերման անունով վհուկ, որն այդտեղ ապրել է XIX-րդ դարում։ Անեծքը, որը կար այս հողի վրա, այն էր, որ դրա վրա բնակություն հաստատած մարդիկ մահացել են տարբեր դեպքերի արդյունքում։

Այս դեպքը հիմք է հանդիսացել 2013 թվականին Ջեյմս Վանի «Անեծքը» ֆիլմի համար։ Լորեյն Ուորենը հանդես էր գալիս որպես նկարահանումների խորհրդատու և ֆիլմում հանդես է եկել որպես կամեո դերասան[16][17]։

Բորլի եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդը և Լորրեյնը հետաքննել են միանձնուհի ուրվականի, այսինքն՝ դև Վալակի տեսքը Բորլի եկեղեցում[18]։

Միանձնուհի ուրվականը հերոսացել է «Անեծքը 2» ֆիլմում:

Նաև այս դեպքը հիմք է հանդիսացել «Անիծյալ միանձնուհի» ֆիլմի համար։

Միության գերեզմատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գերեզմանատանը Էդ Ուորրենը հանդիպել է մի գունատ տիկնոջ՝ սպիտակ վերնաշապիկով և գլխարկով[19]։

Անաբելի անեծքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաբելլ անունով մի աղջկա պատմություն է, որը մահացել է մեքենայի հարվածից և դրանից հետո նրա հոգին մտել էր Անաբելլ տիկնիկի մեջ։

Այս դեպքը հանդիսացել է «Անաբելլի անեծքը։ Չարի ծնունդ» (2017)[10], «Անաբելը վերադառնում է տուն» (2019), և «Անեծքը» ֆիլմի ներածական մասի համար (2013)։

Տեսիլքներ Կոնեկտիկուտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ և Լորրեյն Ուորրենները այցելել են Սնեդեկերի տուն։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Էդի դերակատարը Լորրեյնի դերակատարը
1991 Ուրվականների տունը The Haunted Սթիվեն Մարկլ Դայան Բեյքեր
2013 Անեծքը The Conjuring Պատրիկ Ուիլսոն Վերա Ֆարմիգա
2014 Անաբելլ Annabelle Պատրիկ Ուիլսոն (նշված) Վերա Ֆարմիգա (նշված)
2016 Անեծքը 2 The Conjuring 2 Պատրիկ Ուիլսոն Վերա Ֆարմիգա
2017 Անաբելլի անեծքը։ Չարի ծնունդը Annabelle: Creation Պատրիկ Ուիլսոն (նշված) Վերա Ֆարմիգա (նշված)
2018 Անիծյալ միանձնուհի The Nun Պատրիկ Ուիլսոն (վերջին մաս) Վերա Ֆարմիգա (վերջին մաս)
2019 Անաբելլը վերադառնում է տուն Annabelle Comes Home Պատրիկ Ուիլսոն Վերա Ֆարմիգա

Ուորենները «Անիծված վայր» գրքի համահեղինակներն են, որը հիմք է հանդիսացել «Ուրվականները Կոննեկտիկուտում» գեղարվեստական ֆիլմի (2009)[10] և դրա սիքվելի՝ «Ուրվականները Կոննեկտիկուտում2։ Անցյալի ստվերները» համար(2013)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ed and Lorraine Warren of «The Conjuring» Have a Long History of Paranormal Investigation in Connecticut
  2. Go Inside Lorraine Warren’s Museum of the Occult for The Conjuring
  3. The Truth About The Conjuring and Lorraine Warren’s Real Life Ghost Encounters
  4. Brown, Alan Ghost Hunters of New England. — 2008. — С. 3.
  5. «Lorraine Warren: Part of the Paranormal research team that started it all»։ Rocky Mountain Paranormal Research Society։ 2006-10-30։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-14-ին։ Վերցված է 2013-07-21 
  6. Elsworth Peter (2013-07-17)։ «‘The Conjuring’ depicts family’s reported haunting in Burrillville farmhouse in ’70s»։ The Providence Journal։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-07-ին։ Վերցված է 2013-07-21 
  7. «В США умерла известный демонолог Лоррейн Уоррен, пишут СМИ» (ռուսերեն)։ РИА Новости։ 20190420T0225+0300Z։ Վերցված է 2019-04-20 
  8. Patrick Mike (1997-10-24)։ «Truth or Scare? Ghost hunters' stories fail to rattle skeptics» (Vol 6)։ Connecticut Post։ էջեր 1, A14 
  9. Nickell Joe։ «Demons in Connecticut»։ Skeptical Inquirer։ CSI։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2011-08-17 
  10. 10,0 10,1 10,2 Комсомольская правда: Герасимов Н. «Проклятие Аннабель»: В тряпичной кукле поселилось чудовище.
  11. The Amityville Murders
  12. Psychic Lorraine Warren talks about the real 'Amityville Horror'!
  13. In a Connecticut Murder Trial, Will (Demonic) Possession Prove Nine-Tenths of the Law?
  14. ‘Demon in home’ grabs our attention
  15. Lakeland Ledger
  16. Vera Farmiga and Paranormal Investigator Lorraine Warren Talk THE CONJURING, the Nature of Evil, Their Relationship, and More
  17. Lorraine Warren: 'ghosthunter' extraordinaire
  18. The Spirit Book
  19. Ed & Lorraine Warren, Graveyard: True Hauntings from an Old New England Cemetery (St. Martin’s, 1992)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]