Միրանդա Օտտո
Միրանդա Օտտո (անգլ.՝ Miranda Otto, դեկտեմբերի 16, 1967, Բրիսբեն, Քվինսլենդ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Ավելի հայտնի է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում Էովինի դերով, որը արքա Թեոդենի զարմուհին էր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրանդա Օտտոն ծնվել է դերասանի ընտանիքում։ Հայրը ավտրալացի հայտնի դերասան Բարի Օտտոն է[2]։ Մայրը՝ Լինդսեյ Օտտոն, աղջկա ծնվելուց հետո թողել է դերասանի կարիերան։ Միրանդայի խորթ քույրը՝ Գրեյսի Օտտոն, նույնպես դերասանուհի է։ Միրանդան մեծացել է Նյուքասլում և Բրիսբենում, որոշ ժամանակ էլ ապրել է Հոնկոնգում։ 1973 թվականին Միրանդայի ծնողները բաժանվել են, սակայն հայրը պահել է շփումը ընտանիքի հետ։ Դա ազդեցություն է ունեցել Միրանդայի մասնագիտական կողմնորոշման վրա, չնայած որ փոքր տարիքում ցանկանում էր բալետի պարուհի դառնալ։ Միրանդան աձակուրդները հոր մոտ՝ Սիդնեյում էր անցկացնում, և հենց նա էլ զարգացնում էր Միրաբդայի դերասանական տաղանդը։ Փոքր տարիքում Օտտոն և իր ընկերները սցենարներ էին գրում և զգեստներ էին գծագրում։ Միրանդան խաղում էր Նիմրոդի թատրոնում, որի շնորհիվ կարողանում է ծանոթանալ Ֆեյս Մարտինի հետ, ով էլ նրան առաջարկում է խաղալ «Էմմայի պատերազմը» դրամայում[3]։
Միրանդան դեռահասության շրջանում նույնպես ցանկանում էր զբաղվել բալետով, սակայն ստիպված էր հրաժարվել այդ մտքից, քանի որ ողնաշարի ծռումներ ուներ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին դերը կինոյում Միրանդան ստացել է 1986 թվականին։ 1990 թվականին նա ավարտում է ուսումը Սիդնեյի դրամատիկ թատրոնում, որից հետո 1991 թվականին դեր է ստանում «Աղջիկը, որը ուշացել էր» ֆիլմում։
Միրանդան կարիերայի նոր շրջանում դերեր ստացավ հոլիվուդյան կինոնկարներում՝ «Բարակ կարմիր գիծ» (1998) և «Ի՞նչ է թաքցնում սուտը» (2000)։
Օտտոն մեծ ճանաչում ձեռք բերեց Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» ֆիլմում Էովինի դերը։ Մինչ նկարահանումները Միրանդան սովորում էր ձիավարժություն և սուսերամարտ։
Հեռուստատեսությունում նա նկարահանվել է ամերիկյան «Կաշեմիրային մաֆիա» սերիալում, որի նկարահանումները դադարեցվեցին առաջին սեզոնից հետո։ 2014 թվականին նկարահանվել է «Ես Ֆրանկենշտեյնն եմ» ֆիլմում, իսկ 2015 թվականին՝ գերմանական «Հայրենիք» սերիալում[4]։
Թատրոնային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրանդայի առաջխաղացումը Սիդնեյի թատրոնում սկսվել է 1986 թվականին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականից Միրանդա Օտտոն հանդիպում էր դերասան Ռիչարդ Ռոքսբերգի հետ, սակայն 2000 թվականին նրանք բաժանվում են։ 2003 թվականին Միրանադան ամուսնանում է դերասան Փիթեր Օ՛Բրայանի հետ։ 2005 թվականի ապրիլի 1-ին նրանք ունենում են Դարսիին։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 — 2 մրցանակ «AFI Award»: «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» («Մեր վերջին օրերը») и «Լավագույն դերասանուհի» («Աղջիկը, ով ուշացել էր») անվանակարգերում։
- 1997 — «AFI Award» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։
- 1998 — «AFI Award» մրցանակ «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում։
- 1999 — «Արբանյակ» մրցանակ в категории «Դերասանական լավագույն անսամբլ» («Բարակ կարմիր գիծ»).
- 2004 — «Broadcast Film Critics Association Awards» մրցանակ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում («Մատանիների տիրակալը։ թագավորի վերադարձը»)։
- 2004 — «ԱՄՆ-ի դերասանների մրցանակ» «Դերասանական լավագույն անսամբլ» («Մատանիների տիրակալը․ Թագավորի վերադարձը»)։
- 2004 — «Սատուրն» մրցանակ «Երկրորդական դերում լավագույն դերասանուհի» անվանակարգում («Մատանիների տիրակալը․ Թագավորի վերադարձը»)։
- 2005 — «Logie Awards» «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
- 2005 — «AFI Award» մրցանակ «Լավագույն դերասանուհի հեռուստատեսությունում» անվանակարգում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ NIDA | All alumni
- ↑ Scobie, Claire. "Balancing Act". The Herald Sun. 26 June 2005.
- ↑ "The Right Stage of Life". The Sydney Morning Herald. 26 September 2005; retrieved ապրիլի 8, 2007.
- ↑ TV Insider: Miranda Otto
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրանդա Օտտո» հոդվածին։ |
|