Ուրվականները Կոնեկտիկուտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուրվականները Կոնեկտիկուտում
The Haunting in Connecticut
Երկիր Flag of Canada.svg Կանադա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր սարսափ ֆիլմ[1][2][3][4][5], թրիլեր[2][4][5][6] և հոգեբանական սարսափ
Թեմա գերբնական
Թվական 2009, հուլիսի 2, 2009[7] և սեպտեմբերի 10, 2009[8]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Փիթեր Քորնուել[1][2][9][4]
Պրոդյուսեր Paul Brooks
Սցենարի հեղինակ Ադամ Սայմոն
Դերակատարներ Վիրջինիա Մեդսեն[2][9][10][4][5][6], Կայլ Գալներ[2][9][10][4][6], Martin Donovan[9][10][4][5], Ամանդա Քրյու[9][10][4][6] և Էլայաս Կոտեաս[2][9][10][4][5][6]
Երաժշտություն Ռոբերտ Կրալ
Պատմվածքի վայր Կոնեկտիկուտ
Կինոընկերություն Gold Circle Films
Տևողություն 103 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ուրվականները Կոնեկտիկուտում (անգլ.՝ The Haunting in Connecticut), ռեժիսոր Փիթեր Քորնուելի ֆիլմը` լույս տեսած 2009 թվականին։ Ավելի ուշ` 2013 թվականին, դուրս եկավ «Ուրվականները Կոնեկտիկուտում 2. Անցյալի ստվերներ» շարքը, որի հեղինակը Դևիդ Կոգեշալն է[11][12][13]: Չնայած ֆիլմից ստացած մեծ շահույթին ($77,527,732)[14] ` ֆիլմը հիմնականում վատ կարծիքների է արժանացել Metacritic-ի կողմից"[15]:

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը մի ընտանիքի մասին է, որը ստիպված է տեղափոխվել հիվանդանոցին ավելի մոտ, որտեղ ընտանիքի տղա երեխան պետք է բուժվեր քաղցկեղից։ Առանց այդ էլ առկա ֆինանսական և բարոյական ծանրաբեռնվածությանը` նրանք հայտնաբերում են, որ իրենց վերջերս վերանորոգված տունն ունի գորշ գաղտնիքներ։ Տանը գերբնական ուժերի հետ մի քանի հանդիպումներից հետո ընտանիքը դիմում է եկեղեցականի օգնությանը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրջինիա Մեդսեն` Սարա Քեմբել
  • Կայլ Հալներ` Մեթ Քեմբել
  • Սոֆի Նայթ` Մերի Քեմբել
  • Մարտին Դոնովան` Պիտեր Քեմբել
  • Տի Վուդ` Բիլի Քեմբել
  • Էլիաս Կոտեաս` Ռեվերենդ Պոպեսկու
  • Ամանդա Քրյու` Վենդի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմեն Ռիդի երեխան իրականում նույնպես ծանր հիվանդ էր իմունային համակարգի քաղցկեղով
  • «Ուրվականները Կոնեկտիկուտում» ֆիլմը հիմքը իրական պատմություն է։ Իրականում մի ընտանիք 1986 թվականի հունիսի 30-ին Նյու Յորք նահանգից տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգ, որպեսզի գտնվի հիվանդանոցի կողքին, որտեղ անցկացվում էր ընտանիքի երեխայի բուժումը
  • Տունը իրականում թաղման բյուրո է եղել։ Դարել Քերնը` նախկին տանտերը, հաստատել է, որ մինչ 1980 թվականի առքը նա մի քանի տասնամյակ շարունակ աշխատել է Hallahan թաղման բյուրոյում
  • Ֆիլմում պատկերված Իոնան հորինված կերպար է
  • Կարմեն Ռիդի տղաները իսկապես քնում էին նկուղում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]