The Zombies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Zombies
The Zombies.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր {{{2}}} ՄԹ
Ժանրեր փսիխոդելիկ ռոք
Գործունեություն 1961-1968, 1991, 1997, 2001-այժմ
Լեյբլ Decca, Columbia Records
Կայք thezombies.net
Անդամներ
Նախկին անդամներ
Փոլ Ատկինսոն, Քրիս Վայթմ Սեբաստիան Սանտա Մարիա, Հյու Գրանդի, Քեյթ Էյերի

The Zombies, բրիտանական ռոք խումբ։ Երգերը, որոնք գրվել են խմբի անդամների կողմից, 1960-ական թվականների կեսերին բարձր հորիզոնական են զբաղեցրել Եվրոպայի և ԱՄՆ-ի չարթերում։ Odessey and Oracle ալբոմը համարվում է Rolling Stone ամսագրի՝ բոլոր ժամանակների լավագույն ալբոմներից մեկը։

Չնայած կարճ սկավառակագրությանը՝ խումբը կարևոր ներդրում է ունեցել ռոք երաժշտության մեջ։ Երաժշտական քննադատ Մելտցերի խոսքերով այն համարվում է անցումային փուլ The Beatles և Doors խմբերի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1963[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 1961 թվականին Սենթ-Օլբանսում դպրոցականներ Ռոդ Արջենտի, Փոլ Ատկինսոնի և Հյու Գրանդիի կողմից։ Խումբը ներառում էր ստեղնաշարային և հարվածային գործիքներ նվագողներ, կիթառահար, սակայն չուներ բասիստ։ Այդ նպատակով խմբին միանում է Փոլ Առնոլդը[1]։ Հենց Առնոլդը խմբին հաջողություն բերեց․ նա խումբ հրավիրեց վոկալիստ Քոլին Բլանսթոունին, ով արդեն հայտնի էր բրիտանական էստրադայում իր «ոսկե» ձայնով։

Երբ խումբը սկսեց համերգային գործունեությունը, Փոլ Առնոլդին փոխարինելու եկավ Քրիս Վայթը։ Նրանք կատարում էին 50-ականների հիթեր, որոնց մեջ էր մտնում Գերշվինի Summertime երգը։

1963 թվականին խմբի անդամները որոշեցին փակել խումբը, քանի որ ավարտում էին դպրոցը և նրանցից յուրաքանչյուրը պետք է շարունակեր ուսումը համալսարանում։ Խմբի պահպանելու միակ միջոցը պրոֆեսիոնալ ձայնագրությունների ստեղծումն էր։ «The Herts Beat Contest» մրցույթում հաղթանակը նույնպես նպաստեց խմբի գործունեությանը․ նրանք պայմանագիր կնքեցին «Decca» ձայնագրման ընկերության հետ[2]։

1964-1968[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը կնքելուց հետո խումբը կարողացավ ձայնագրել ընդամենը մեկ երգ։ Նրանք պատրաստվում էին ձայնագրել Գերշվինի Summertime երգը, սակայն մի քանի շաբաթների ընթացքում խմբի պրոդյուսերը առաջարկեց սեփական երգ սետղծել, որը պետք է գրեր Ռոդ Արջենտը։ Այն մի քանի ամիսների ընթացքում դարձավ հիթ, որի քավեր տարբերակները ձայնագրեցին Կարլոս Սանտանայից մինչև U.K. Subs։ She's Not There երգը խմբին համաշխարհային ճանաչում բերեց։

Հաջորդ սինգլը՝ «Leave Me Be», այդքան տարածում չունեցավ և միայն երրորդ սինգլը՝ «Tell Her No» խմբին նորից հաջողություն բերեց և բարձր հորիզոնականներ զբաղեցրեց ամերիկյան հիթ-շքերթներում։ Որսալով պահը՝ խումբը մեկնեց օվկիանոս, որտեղ ներկայացավ «Patti LaBelle and the Bluebells» խմբի և Չակ Ջեքսոնի հետ։ Խումբը մեծ համերգների ժամանակ էր նվագում։ Նրանց շատ լավ ընդունեցին Ճապոնիայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում։

1965 թվականին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը, որը կոչվում էր «Begin Here»։ Այն իր մեջ ներառում էր ավելի վաղ գրված երգեր, ռիթմ և բլյուզ ժանրերով երգերի քավեր տարբերակներ ինչպես նաև նոր ստեղծագործություններ։ Այդ ժամանակ խմբին առաջարկեցին «Bunny Lake is Missing» ֆիլմի համար սաունդթրեք ձայնագրել։ Ձայնագրվում են «Come On Time» և «Just Out Of Reach» երգերը։

1967 թվականին խումբը պայմանագիր է կնքում «CBS Records» ձայնագրման ընկերության հետ։ Որոշվում է թողարկել նոր ալբոմ՝ Odessey and Oracle։ Նոր ալբոմում ներառված էին նոր երգեր։ «Rolling Stone» ամսագիրը այն համարում է լավագույններից մեկը։ 1969 թվականի ապրիլին խումբը մեծ ճանաչում ունեցավ ամբողջ աշխարհում։ Ռոդ Արջենտի գրած «Time Of The Season» երգը նույնպես հաջողություն բերեց խմբին։ Նրանք մեծ գումարներ ձեռք բերեցին և սկսեցին իրենց սոլո կարիերան, ինչի հետևանքով խումբը փակվեց։

1968-1991[խմբագրել | խմբագրել կոդը]

Zombies-ի բոլոր անդամները տարբեր ճանապարհներով գնացին։ Քոլին Բլանսթոունը, ով «անգլիական ակցենտով ռոքնռոլային հիանալի ձայն» ուներ, սկսեց իր սոլո կարիերան և ձայնագրեց մի շարք սոլո ալբոմներ։ Վերջին ալբոմը ձայնագրվեց 2009 թվականին՝ «The Ghost of You and Me»։

Ռոդ Արջենտը 2 տարի շարունակ փորձում էր խումբ ստեղծել։ Ի վերջո խմբի անդամներն էին նրա զարմիկ բասիստ Ջիմ Ռոդֆորդը, հարվածային գործիքներ նվագող Ռոբերտ Հենրիտը և երգիչ, երգահան և կիթառահար Ռաս Բալարդը։

1991[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին խումբը նորից վերականգնվեց և Քոլին Բլանսթոունի, Հյու Գրանդիի և Քրիս Վայթի շնորհիվ ձայնագրվեց նոր ալբոմ՝ «New World», որը նաև թողարկվել է «The Return Of The Zombies» անունով։ Ալբոմում իր մասնակցությունն ունեցել չիլիական երաժիշտ Սեբաստիան Սանտա Մարիան։

2004 թվականի ապրիլի 1-ին մահացավ խմբի նախկին անդամ, կիթառահար Փոլ Ատկինսոնը։

2002[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երկրորդ իրական վերածնունդը եղավ 2000 թվականից սկսած։ 2002 թվականի սկզբում Ռոդը և Քոլինը ձայնագրեցին համատեղ ալբոմ՝ «Out Of The Shadows», իսկ 2004 թվականին Colin Blunstone Rod Argent the Zombies-ը թողարկեց ալբոմ՝ «As Far As I Can See…»։ 2004 թվականին Ռոդը և Քոլինը որոշեցին միացնել իրենց «խմբեր»-ը։ Խմբին միացան կիթառահար Քեյթ Էյրին, Ջիմ Ռոդֆորդը՝ նրա որդին՝ բաս կիթառահար Սթիվ Ռոդֆորդը։ Նրանք շրջագայեցին Միացյալ Նահանգներում և Լոնդոնում։ Թողարկեցին երկու CD և DVD «Live At The Bloomsbury Theatre, London»։ Հաջողություն ունենալով՝ խումբը շարունակեց նվագել և մինչ օրերս շրջագայում է Անգլիայում, Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 2007-2008 թվականներին համատեղ շրջագայություն է ունեցել Yardbirds խմբի հետ։ 2008 թվականին խումբը համերգով հանդես եկավ Կիևում՝ ԽՍՀՄ-ի տարածքի առաջին և միակ վայրում[3]։

2010 թվականի մարտին նշվեց այն մասին, որ խումբը լքում է Քեյթ Էյրին։ Միևնույն ժամանակ Քյեթը մասնակցում էր տարբեր երաժշտական ծրագրերի (օրինակ՝ Mamma Mia! մյուզիքլը[4]) և զբաղվում սոլո ալբոմի ձայնագրությամբ։ Նոր կիթառահարը խմբում դարձավ Քրիստիան Ֆիլիպսը։ Սակայն ապրիլին հայտնի դարձավ, որ նրա փոխարեն նվագելու է Թոմ Թումին[5]։

Համերգներ «Odessey and Oracle» ալբոմի 40 ամյակի առթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին լրացավ «Odessey and Oracle» ալբոմի 40 ամյակը։ Երաժիշտներն այն նշեցին մեծ համերգով։ 2008 թվականի մարտին տեղի ունեցան հիշատակելի համերգներ։ 1968 թվականից խմբի բոլոր անդամները հավաքվել էին, բացառությամբ երջանկահիշատակ Փոլ Ատկինսոնի։ Հնչեցին ալբոմի բոլոր երգերը և մի շարք հին ու նոր երգեր։ Այդ թվում երգերը կատարում էին վոկալիստները, որոնք 1968 թվականին էին միացել խմբին։ Կես տարի անց թողարկվեցին համերգի ձայնագրությունները (The Zombies: Odessey & Oracle Revisited. The 40th Anniversary Concert. Live at the Shepherd’s Bush Empire, London 2008)։

2009 թվականի ապրիլի վերջին խումբը նորից հավաքվեց «հին» անդամներով և համերգներով ներակայացավ Բրիտանիայի չոր քաղաքներում՝ Գլազգոյում, Բրիստոլում, Մանչեսթերում և Լոնդոնում։ Սակայն այս անգամ արդեն «ամենավերջին» անգամ[6]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլին Բլանսթոունվոկալ (1961—1968, 1991, 1997, 2001 — այժմ)
Ռոդ Արջենտերգեհոն, վոկալ (1961—1968, 1997, 2001 — այժմ)
Թոմ Թումիկիթառ, վոկալ (2010—այյժմ)
Ջիմ Ռոդֆորդ — բաս կիթառ, վոկալ(2001 — այժմ)
Սթիվ Ռոդֆորդհարվածային գործիքներ (2001—այժմ)

Դասական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլին Բլանսթոունվոկալ (1961—1968, 1991, 1997, 2001 — այժմ)
Ռոդ Արջենտերգեհոն, վոկալ (1961—1968, 1997, 2001 — այժմ)
Փոլ Ատկինսոնկիթառ, վոկալ (1961—1968, 1997)
Քրիս Վայթ — բաս կիթառ, վոկալ (1961—1968, 1991, 1997, 2008, 2009)
Հյու Գրանդիհարվածային գործիքներ (1961—1968, 1991, 1997, 2008, 2009)

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիան Սանտա Մարիաերգեհոն, կիթառ (1991)
Քեյթ Էյրիկիթառ, վոկալ (2001—2010)

Ժամանակավոր կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փոլ Ատնոլդը բժիշկ է դարձել և ապրում է Կանադայում․ տես նաև Interview with Dr. Paul Arnold — March 21, 2007 — conducted by Rudy Faist(անգլ.)
  2. «London Evening News» թերթը նշեց The Herts Beat մրցույթի մասին,
  3. Ալեքսանդր. The Zombies — 60-ականների հոգին Կիևում
  4. Mamma Mia շոու, at The Prince Of Prince Of Wales Theatre, London’s West End (http://www.keithaireyband.com/?page_id=12)
  5. Պաշտոնական փոստ Colin Blunstone appreciation society (մարտ, ապրիլ 2010)
  6. Քոլին Բլանսթոունի պաշտոնական կայք