Ֆորսաժ. Հոբս և Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆորսաժ. Հոբս և Շոու
Fast & Furious Presents: Hobbs & Shaw
Форсаж — Хоббс и Шоу.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, մարտաֆիլմ թրիլեր և թրիլեր
Թվականօգոստոսի 1, 2019, օգոստոսի 2, 2019 և օգոստոսի 1, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լիտչ
ՊրոդյուսերԴուեյն Ջոնսոն, Hiram Garcia?, Dany Garcia? և Ջեյսոն Սթեթհեմ
Սցենարի հեղինակՔրիս Մորգան
ԴերակատարներԴուեյն Ջոնսոն, Ջեյսոն Սթեթհեմ, Vanessa Kirby?, Իդրիս Էլբա, Ռոման Ռեյնս, Eiza González Reyna?, Էդի Մարսան, Կլիֆ Կուրտիս, Հելեն Միրեն, Antonio Mancino?[1], Nathan Jones?[1], Դևիդ Լիտչ[1], Քևին Հարտ[1], Ռայան Ռեյնոլդս[1] և Ռոբ Դելանի[1]
ՕպերատորՋոնաթան Սելա
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
ՄոնտաժՔրիստոֆեր Ռաուս
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունOriginal Film, Seven Bucks Productions? և Universal Studios
Տևողություն137 րոպե
Բյուջե200 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ758 209 370 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

«Ֆորսաժ․ Հոբս և Շոու»[2], ամերիկյան մարտաֆիլմ գիտաֆանտաստիկ և կատակերգության տարրերով: Այն սփին-օֆֆ է և թվով իններորդը «Ֆորսաժ» ֆիլմաշարում։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում «Ֆորսաժ 8»-ի դեպքերից երկու տարի անց և կենտրոնացված է Լյուկ Հոբսի և Դեկարդ Շոուի հերոսների վրա Դուեյն Ջոնսոնի և Ջեյսոն Սթեթհեմի դերակատարմամբ։ Ֆիլմում նաև նկարահանվել են Իդրիս Էլբան, Վաննեսա Կիրբին, Հելեն Միրենը, Ռոման Ռեյնսը, էյսա Գոնսալեսը, Կիանու Ռիվզը[3][4] և այլ դերասաններ[5][6][7][8]։

Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Լիտչն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քրիս Մորգանը, որը նաև նախկին վեց ֆիլմերի սցենարի հեղինակն է։ Արտադրության գործընթացը վերահսկող հիմնական պրոդյուսերներն են գլխավոր պրոդյուսեր Նիլ Մորիցը, ինչպես նաև Դուեյն Ջոնսոնը, Դենի Գարիսան, Հիրամ Գարսիան, Ջեյսոն Սթեթհեմը և Քրիս Մորգանը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են «Originals Film», «Seven Bucks Production» և «Chris Morgan Productions» ընկերությունները[9][10]։

Ֆիլմը կթողարկվի «Universal Pictures»-ի կողմից և կցուցադրվի 2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ-ում[11], իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին՝ Ռուսաստանում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական սինոփսիսը «Universal Pictures Russia»-ի կողմից[2].

Aquote1.png Ամերիկյան դիվանագիտական ծառայության գաղտնի գործակալ Լյուկ Հոբսը և բրիտանական նախկին էլիտար հետախույզ Դեկարդ Շոուն առաջին անգամ հանդիպել են 2015 թվականին «Ֆորսաժ 7» ֆիլմում։ Առաջին րոպեներից իրար չհավանելով՝ նրանք դառնում են ոխերիմ թշնամիներ։

Սակայն անխոցելի թշնամու հայտնվելը փոխում է ամեն ինչ։ Բրիքսթոնը գենետիկորեն ձևափոխված գերմարդ է։ Նրա մոտ է հայտնվում կենսաբանական զենք, որը կարող է ոչնչացնել երկիրը։ Երբ Բրիքսթոնը հաղթում է ՄԻ6-ի հետախույզ Վանեսա Կիրբիին, որը Դեկարդ Շոուի քույրն էր, մարդկությանը հարկավոր են լինում նոր պաշտպաններ։ Հոբսը և Շոուն պետք է մոռանան անցյալը և սկսեն աշխատել միասին։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ամբողջ աշխարհով մեկ՝ սկսած Լոս Անջելեսից միչև Լոնդոն, նաև Չեռնոբիլում և Սամոայի անհավանական կղզիներում։

Aquote2.png

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Դուեյն Ջոնսոն Լյուկ Հոբս Լյուկ Հոբս
Ջեյսոն Սթեթհեմ Դեկարդ Շոու Դեկարդ Շոու
Իդրիս Էլբա Բրիքսթոն Բրիքսթոն
Վանեսա Կիրբի Հեթի Շոու Հեթի Շոու
Հելեն Միրեն Մագդալինա Շոու Մագդալինա Շոու
Ռոման Ռեյնս Դյուկ Հոբս Դյուկ Հոբս
Էյսա Գոնսալես Մադամ Մ Մադամ Մ
Էդդի Մարսան
Քլիֆ Քուրտիս
Ջոշ Մագուա
Ջոն Տուի
Կիանու Ռիվզ[3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD — 2001.
  2. 2,0 2,1 2,2 «Форсаж: Хоббс и Шоу»։ Universal Pictures Russia։ Վերցված է 2019-02-04 
  3. 3,0 3,1 Goodman JJ (2019-04-19)։ «EXCLUSIVE — Keanu Reeves to Have Significant Role in 'Fast & Furious Presents: Hobbs & Shaw'»։ That Hashtag Show։ Վերցված է 2019-04-22 
  4. 4,0 4,1 «Spoiler Alert : Keanu Reeves joins Fast & Furious universe»։ Moviehole.net։ 2019-04-20։ Վերցված է 2019-04-22 
  5. «Fast & the Furious Hobbs & Shaw Spinoff Starts Filming»։ ScreenRant.com։ September 10, 2018։ Վերցված է September 10, 2018 
  6. Kroll Justin (July 3, 2018)։ «‘The Crown’s’ Vanessa Kirby Joins Dwayne Johnson in ‘Fast and Furious’ Spinoff (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է July 6, 2018 
  7. Kroll Justin (July 5, 2018)։ «Idris Elba to Play Villain in ‘Fast and Furious’ Spinoff Starring Dwayne Johnson (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է July 6, 2018 
  8. D'Alessandro Anthony (October 4, 2018)։ «Eddie Marsan Along For The Ride In ‘Fast & Furious’ Spin-off ‘Hobbs And Shaw’»։ Deadline.com։ Վերցված է October 4, 2018 
  9. Evry Max (April 12, 2018)։ «David Leitch Confirmed to Direct Fast & Furious Spinoff»։ ComingSoon.net։ Վերցված է April 14, 2018 
  10. Petski Denise (2018-10-03)։ «‘Hobbs & Shaw’: Dwayne Johnson Shares On-Screen Staredown With Jason Statham In First-Look Photo»։ Deadline.com։ Վերցված է 2019-02-04 
  11. D'Alessandro Anthony (May 9, 2018)։ «‘Fast & Furious’ Spinoff With Dwayne Johnson & Jason Statham Shifts To August 2019 – Update»։ Deadline.com։ Վերցված է May 15, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]