Ֆորսաժ 8
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ և քրեական |
Թվական | ապրիլի 14, 2017[1][2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆ․ Գարի Գրեյ[3] |
Պրոդյուսեր | Նիլ Մորից |
Սցենարի հեղինակ | Քրիս Մորգան |
Դերակատարներ | Վին Դիզել, Տայրիզ Գիբսոն, Դուեյն Ջոնսոն, Միշել Ռոդրիգես, Լուդաքրիս, Եվա Մենդես, Կուրտ Ռասել, Ջեյսոն Սթեթհեմ, Սքոթ Իսթվուդ, Նատալի Էմանուել, Էլզա Պատակի, Շարլիզ Թերոն, Լյուկ Իվանս[4], Քրիստոֆեր Հիվյու[4], Հելեն Միրեն[4], Օլեկ Կրուպա[4], Գարի Վիքս[4], Tyrone Wiggins?[4] և Ֆեյթ Լոգան[4] |
Օպերատոր | Սթիվեն Ֆ. Ուինդոն |
Երաժշտություն | Բրայան Թայլեր |
Մոնտաժ | Քրիստիան Վագներ |
Պատմվածքի վայր | Հավանա և Լոս Անջելես |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 136 րոպե |
Բյուջե | 250 000 000 $[2] |
Շահույթ | 1 236 005 118 $[5] և 226 008 385 $[6] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Ֆորսաժ 8 » (անգլ.՝ The Fate Of The Furious), ամերիկյան մարտաֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Ֆելիքս Հերի Գրեյի և սցենարիստ Կրիս Մորգանի կողմից: Սա «Ֆորսաժ» ֆիլմաշարի ութերորդ մասն է: Ֆիլմում նկարահանվել են Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Դուեյն Ջոնսոնը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիս, Կուրտ Ռասելը, Ջեյսոն Սթեթհեմը և Սքոթ Իսթվուդը:
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 14-ին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմը և Լետտին գնում են իրենց մեղրամիսն անցկացնելու, իսկ Միան և Բրայանը դուրս են գալիս խաղից: Խմբի մյուս անդամները ռեաբիլիտացված են և ամբողջովին սովորական կյանք են վարում: Սակայն երբ մի առեղծվածային կին Դոմին հանցանքի է աշխարհ է ներքաշում, որից նա չի կարող դուրս գալ, և ստիպում են նրան դավաճանել բոլոր նրանց, ովքեր թանկ են իր համար, խումբը կանգնում է փորձությունների առաջ, որոնք կստուգեն յուրաքանչյուրին այնպես, ինչպես երբևէ չի եղել նախկինում[7].
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Վին Դիզել | Դոմինիկ Տորետտո |
Միշել Ռոդրիգես | Լետտի Օրտիս |
Դուեյն Ջոնսոն | агент Լյուկ Հոբս |
Թայրիզ Գիբսոն | Ռոման Պիրս |
Լուդաքրիս | Տեջ Պարկեր |
Կուրտ Ռասել | «Պարոն Ոչ մեկ» |
Ջեյսոն Սթեթհեմ | Դեկարդ Շոու |
Էլզա Պատակի | Ելենա Նիվես |
Նատալի Էմանուել | Ռամզի |
Սքոթ Իսթվուդ | Գործակալ ՊՕ |
Շարլիզ Թերոն | Սայֆեր |
Քրիստոֆեր Հիվյու | Բացասական կերպար |
Տեգո Կալդերոն | Տեգո Լեո |
Դոն Օմար | Ռիկո Սանտոս |
Հելեն Միրեն | Մագդալինա Շոու |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ֆորսաժի» 8-րդ մասի նկարահանումների պլանն առաջին անգամ ներկայացվել է 2015 թվականի մարտին, երբ Վին Դիզելը Jimmy Kimmel Live շոուի ժամանակ հայտնում է, որ ֆիլմը կնկարահանվի Նյու Յորքում: Ֆիլմի պատրաստումը սկսվեց միանգամից Ֆորսաժ 7-ից հետո, Վին Դիզելի, Կրիս Մորգանի և պրոդյուսեր Նիլ Մորիցի հետ: Այն բանից հետո, երբ հաստատվեցին ամսաթվերը, որոնցում պետք է սկսվեին ֆիլմի նկարահանումները, դերասանների հարցազրույցը սկսվեց, և այն տևեց 2015 թվականի ապրիլից մինչև նույն թվականի հունիսը:
Կաստինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վին Դիզելը, Կուրտ Ռասելը և Միշել Ռոդրիգեսը առաջինն էին, ովքեր հաստատեցին իրենց մասնակցությունը ֆիլմում: Թայրիզ Գիբսոնը և Լուդաքրիսը այդ նույն կերպով հաստատեցին իրենց մասնակցությունը: Լուկաս Բլեքի հետ պայմանագիր կնքվեց, որի համաձայն նա կկրկնի Շոն Բոսուելի դերը: Դուեյն Ջոնսոնը հաստատեց իր մասնակցությունը, հավելյալ նշելով իր կերպարի` Լյուկ Հոբսի հնարավոր սպին-օֆը: Ջեյսոն Սթեթհեմը նույնպես ընդունեց իր վերադարձը:
2016 ապրիլին, Շարլիզ Թերոն և Քրիստոֆեր Հիվյուն ընդունվեցին որպես չար դերակատարներ, իսկ այդ ընթացքում Սքոթ Իսթվուդը նույնպես միացավ դերասանական խմբին, որպես օրինապաշտպան մամինների գործակալ: 2016 թվականի մայիսի 17-ին, Վին Դիզելը իր Ինստագրամի էջում տեղակայեց իր և Էլզա Պատակիի համատեղ նկարը, ավելացնելով, որ նա նույնպես ֆիլմ է վերադառնում, և դրան հաջորդեց նրանց նկարահանվելու հրապարակում արված տեսահոլովակը Նատալի Էմանուելի հետ միասին, ով անցած դիլմում կրկին գլխավոր դեր էր ունեցել: 2016 թվականի հունիսին, Հելեն Միրենը Elle-ում ունեցած իր հարցազրույցում հայտարարել է, որ նա կհայտնվի ֆիլմում:
2016 թվականի հուլիսի 16-ին Կրիս Մենիկսի հետ հարցազրույցում, Լուկաս Բլեքը հայտնեց, որ չի հայտնվի ֆիլմում, գրաֆիկայի պատճառով առաջացած կոնֆլիկտի պատճառով[8].
Ֆիլմի նկարահանումները[խմբագրել | խմբագրել կոդը]
Իհարկե այն արտոնությունը որ պետք էր ֆիլմը նկարահանել, այնպիսի էկզոտիկ վայրերում, ինչպիսիք են Դուբայը և Ռիո դե Ժանեյրոն[9]: 2016 թվականի հունվարին հայտարարվեց, որ Universal կազմակերպությանը հարկավոր էր թույլտվություն ստանալ ԱՄՆ-ի և Կուբայի կառավարությունների կողմից, որպեսզի ֆիլմը նկարահանեն Կուբայում[10]: Հիմնական նկարահանումները սկսեցին 2016 թվականի մարտի 16-ին, Իսլանդիայում գտնվող Միվատն լճի մոտ: Ապրիլի վերջում նկարահանումները սկսեցին Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Մայիսին նկարահանումները եղել են նաև Օհայոի մարզում գտնվող Կլիվլենդում:
Ֆիլմի նկարահանումները եղել են նաև Ատլանտայում և Նյու Յորքում:
Թրեյլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի ռուսերեն թրեյլերը դուրս է եկել 2016 թվականի դեկտեմբերի 12-ին[11]:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆորսաժ 8»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ http://www.imdb.com/title/tt4630562/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ ALLISON KEENE (2016-12-11)։ «First 'Fate of the Furious' Trailer Reveals Vin Diesel Going Rogue»։ Collider (en-US)։ Վերցված է 2017-01-17
- ↑ «The Chris Mannix Show - Lucas Black»։ audioBoom։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-30-ին։ Վերցված է 2017-01-07
- ↑ «‘Fast and Furious 8’ Wants to Shoot in Cuba (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ 2016-01-06։ Վերցված է 2016-12-10
- ↑ Rebecca Ford, Borys Kit (1/6/2016)։ «'Fast and Furious 8' Eyeing to Shoot in Cuba (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-12-10
- ↑ iVideos (2016-12-11)։ «Ֆորսաժ 8 — Ռուսերեն թրեյլեր(2017)»։ Վերցված է 2017-01-07
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- 2017 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ֆորսաժ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- IMAX ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆելիքս Գարի Գրեյի ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում