Էյսա Գոնսալես
| Էյսա Գոնսալես | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | հունվարի 30, 1990[1][2][3][…] (36 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][1][5] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և հաղորդավար |
| IMDb։ | ID 2555462 |
Էյսա Գոնսալես (իսպ.՝ Eiza González, հունվարի 30, 1990[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][1][5]), մեքսիկացի դերասանուհի և երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյսա Գոնսալեսը ծնվել է 1990 թվականի հունվարի 30-ին Մեքսիկայում։ Մայրը՝ Գլենդա Ռեյնը, մեքսիկացի մոդել է։ Հայրը՝ Կարլոսը, վթարի է ենթարկվել մոտոցիկլով և մահացել, երբ Էյսան 15 տարեկան էր։ Էյսան ունի մեծ եղբայր։ 2003-2006 թվականներին նա զբաղվել է դերասանական և թատերական տարբեր դասընթացներով։ Ավարտել է «Edron Academy»-ն և «American School Foundation»-ը։ 14 տարեկան հասակում ընդունվել է «Televisa’s Centro de Educación Artística» դերասանական դպրոցը։ 2008 թվականին Էյսան այցելել է Լի Ստրասբերգի ստուդիա, որը գտնվում է Նյու Յորքում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոնսալեսն առաջնելութել է 2007 թվականին «Լոլա․ շատ վաղուց» սերիալում[6]։ Նկարահանվել է «Always» (2007-2008), «Avon» (2008-2009) գովազդներում։ Հաճախ հայտնվել է «Glamour» և «Cosmopolitan» ամսագրերի մեքսիկական տարբերակների շապիկներին։ 2008 թվականին ստացել է «TVyNovelas Award for Best Female Revelation» մրցանակը։ 2014-2016 թվականներին նկարահանվել է «Մթնշաղից մինչև լուսաբաց» հեռուստասերիալում[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2013 թվականներին հանդիպել է մեքսիկացի գործարար Պեպե Դիասոմի հետ։ Նաև նշվում է, որ հարաբերություններ է ունեցել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի, դերասաններ Սեբաստիան Ռուլիի և Լիամ Հեմսվորթի հետ[8][9][10]։
2018 թվականին հանդիպել է դերասան Ջոշ Դյուամելի հետ[11]։
Հուլիսի վերջից Էյսան հարաբերություններ ունի ամերիկացի դերասան Տիմոտի Շալամեի հետ[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Դեր |
| 2019 | Alita: Battle Angel | Նիսանա |
|---|---|---|
| 2012-2013 | Amores verdaderos | Նիկի Բրիզ |
| 2017 | Baby Driver | Մոնիկա |
| 2020 | Bloodshot | Կետի |
| 2014 | Casi treinta | Քրիստիանա |
| 2020 | Cut Throat City | Լյուսինդա Վալենսիյա |
| 2019 | Fast & Furious Presents: Hobbs & Shaw | Մադամ M |
| 2014-2016 | From Dusk Till Dawn: The Series | Սանտանիկո Պանդոմոնիում |
| 2021 | Godzilla vs. Kong | |
| 2020 | I Care a Lot | Ֆրեն |
| 2015 | Jem and the Holograms | Ջետա |
| 2007-2008 | Lola: Érase una vez | Լոլա |
| 2009 | Mujeres asesinas | Գաբրիելա Օրտեգա |
| 2019 | Paradise Hills | Ամարնա |
| 2008 | Plaza Sésamo | Լոլա |
| 2013 | Propuesta Indecente | հարուստ աղջիկ |
| 2019 | She's Missing | Ջեյն |
| 2010-2011 | Sueña conmigo | Քլարա Մոլինա |
| 2018 | Welcome to Marwen | Կարալալա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 MAK (польск.)
- 1 2 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
- 1 2 https://www.imdb.com/es/name/nm2555462/
- 1 2 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ «Afirma Eiza Gonzбlez que su prioridad es la mъsica». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ ‘From Dusk Till Dawn’ Adds to Cast as El Rey Launch Nears
- ↑ «Новая подруга Лиама Хемсворта». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Miley will not be pleased! Liam Hemsworth pictured with Mexican beauty Eiza Gonzales AGAIN after their wild weekend in Vegas... the same day he confirms split with Cyrus
- ↑ EIZA DOES IT Is this stunning Mexican actress Eiza Gonzalez Cristiano Ronaldo’s new girlfriend?
- ↑ Getting Steamy! Josh Duhamel and Eiza Gonzalez Lock Lips While Vacationing Together in Mexico
- ↑ «Стало известно, на кого Тимоти Шаламе променял Лили-Роуз Депп. Новая возлюбленная старше актера на 6 лет». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյսա Գոնսալես» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||