Դաս տալով տիկին Թինգլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դաս տալով տիկին Թինգլին
Teaching Mrs. Tingle
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր ֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն[1][2] և comedy thriller
Թվական 1999
Պրեմիերա օգոստոսի 20, 1999
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Քեվին Ուիլիամսոն
Պրոդյուսեր Կեդի Կոնրադ
Վանշտեյն եղբայրներ
Սցենարի հեղինակ Քեվին Ուիլիամսոն
Դերակատարներ Քեյթի Հոլմս
Հելեն Միրեն
Բերրի Ուոթսոն
Մարիսա Կուգլան
Օպերատոր Jerzy Zieliński
Երաժշտություն Ջոն Ֆրիզել
Մոնտաժ Debra Neil-Fisher
Կինոընկերություն Dimension Films
Miramax Films
Տևողություն 96 րոպե
Բյուջե $13 մլն
Պաշտոնական կայքէջ

Դաս տալով տիկին Թինգլին (անգլ.՝ Teaching Mrs. Tingle), 1999 թվականի սև հումոր, նկարահանված «Ճիչ» ֆիլմաշարի 3 ֆիլմերի և «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամռանը» ֆիլմի հեղինակ Քեվին Ուիլիամսոնի կողմից: Թողարկվել է 1999 թվականի օգոստոսի 20-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Էնն Ուոթսոնը միշտ ազնիվ կյանքով է ապրել: Այժմ՝ ավարտելով քոլեջը, նա երազում է համալսարանի մասին և պետք է դառնա լավագույն շրջանավարտը: Բայց... այդ ճանապարհին խոչընդոտ է դառնում տիկին Թենգլը՝ պատմության ուսուցչուհին, որը ատում է բոլորին և համարում է, որ իր պարտքն է տանջել իր բոլոր աշակերտներին՝ նրանց նշանակելով ոչ բավարար գնահատականներ: Նույնիսկ տնօրեն Փոթերը նախընտրում է կապ չհաստատել այս ուսուցչուհու հետ: Փոխտնօրեն տիկին Գոլդը կարծում է, որ հենց Լի Էնն է արժանի կրթաթոշակի, այլ ոչ թե Թրուդի Թաքերը՝ հարուստ ծնողների դուստրը: Երբ Լի Էննի գնահատականն ուղղելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն ավարտվում, նա իր ընկերների ՝ Լյուկի և Ջո Լիննի հետ հուսահատորեն վճիռ է կայացնում խաղի համար: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նրանց վտանգավոր նախագծի հետևանքները անդառնալի կլինեն:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Քեյթի Հոլմս Լի Էնն Ուոթսոն
Հելեն Միրեն տիկին Իվ Թինգլ
Բարի Ուոթսոն Լյուք Չարներ
Մարիսա Քոուլին Ջո Լին Ջորդան
Մայքլ ՄըքՔին տնօրեն Փոթեր
Ջեֆրի Թեմբըր մարզիչ Ռիչարդ Ուենչելլ
Վիվիկա Ֆոքս օրիորդ Գոլդ
Լիզ Սթաուբեր օրիորդ Թրուդի Թաքեր
Ջոն Փեթրիք Ուայթ Բրայան Բերրի
Լեսլի Էնն Ուորեն տիկին Ֆեյ Ուոթսոն
Մոլլի Ռինգուոլդ օրիորդ Բենքս
Ռոբերտ Գանթ պրոֆեսոր (տեսարանները հեռացված են)

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել 1998 թվականի մայիսի 10-ից հուլիսի 14Լոս Անջելեսում: Ֆիլմում դպրոցի նկարահանումները տեղի են ունեցել 2 իսկական դպրոցներում՝ «Culver City High» և «John Burroughs Middle»: Գոյություն ունի հայտի ամերիկյան վեպ-թրիլլեր «Սպանել պարոն Գրիֆինին» (անգլ.՝ Killing Mr. Griffin) (1978 թվական), որը գրել է Լոիս Դունկանը: Վեպում պատմվում է դպրոցականների խմբի պատմության մասին, որոնք որոշել են առևանգել անգլերենի ուսուցչուհուն: Վեպին հիման վրա ֆիլմը նկարահանվեց 1997 թվականին: Ինչպես նաև Դունկանը հանդիսանում է վեպ-սկզբնաղբյուր «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամառ»-ի հեղինակը, որի հիման վրա էլ նկարվել է ֆիլմը, որի սցենարի հեղինակը Քեվին Ուիլիամսոնն է: Սկզբնապես ֆիլմը կոչվում էր «Սպանել միսս Թինգլին» (անգլ.՝ Killing Mrs. Tingle), բայց 1999 թվականի ապրիլի 20-ի դժբախտ պատահարներից հետո որոշվեց ֆիլմը վերանվանել «Teaching Mrs. Tingle»: Եվրոպական շատ երկրներում պահպանվեց առաջին անվանումը:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Stretch Princess — «Sorry»
  2. Eve 6 — «Tongue Tied»
  3. Tara MacLean — «If I Fall»
  4. Sozzi — «'Til I Cry You Out Of Me»
  5. Kendall Payne — «Wonderland»
  6. Eman — «I Shut Down»
  7. Radford — «Fall At Your Feet»
  8. Bree Sharp — «Show Me»
  9. Duncan Sheik — «Alibi»
  10. The Moffatts — «Misery»
  11. Janis Ian — «At Seventeen»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ
2000 Saturn Award Լավագույն ֆիլմ
MTV Movie Awards Լավագույն համբույր
Teen Choice Awards Լավագույն սիրային դուետ
Teen Choice Awards Ամենագարշելի գործող անձ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]