Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները
անգլ.՝ The Nutcracker and the Four Realms[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, դրամա, սուրբծննդյան ֆիլմ և միստիկ ֆիլմ
ՀիմքՄարդուկ-Ջարդուկը[1] և Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը[1]
Թվականնոյեմբերի 2, 2018, նոյեմբերի 1, 2018[2], նոյեմբերի 30, 2018 և նոյեմբերի 22, 2018[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼասե Հալսթրյոմ[1] և Ջո Ջոնսթոն[4]
ՊրոդյուսերՄարկ Գորդոն[1]
Սցենարի հեղինակAshleigh Powell?[1]
ԴերակատարներMisty Copeland?[5], Մաքքենզի Ֆոյ[6], Մորգան Ֆրիման[7], Քիրա Նայթլի[8], Հելեն Միրեն[9], Էուխենիո Դերբես, Դևիդ Մեթյու ՄակՖադյեն, Ռիչարդ Գրանթ, Միրանդա Հարթ, Ջեք Ուայթհոլ, Ellie Bamber?, Lil Buck?, Սերգեյ Պոլունին[4], Օմիդ Ջալիլի[4], Մեերա Սիալ[4] և Nick Mohammed?[4]
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՍտյուարտ Լևի
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Lindy Goldstein Productions? և The Mark Gordon Company?
Տևողություն99 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Nutcracker and the Four Realms Վիքիպահեստում

«Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները» (անգլ.՝ The Nutcracker and the Four Realms), ռեժիսորներ Լասս Հալստրեմի և Ջո Ջոնսթոնի արկածային ֆիլմը, որը ստեղծվել է Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-ջարդուկը և մկների թագավորը» (1816) հեքիաթի և Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» (1892) բալետի հիման վրա։ Գլխավոր դերերում Մաքենզի Ֆոյը, Քիրա Նայթլին, Հելեն Միրեն և Մորգան Ֆրիմեն[10][11][12]։

Պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Լոս Անջելեսում, ԱՄՆ-ի կինոթատրոններում ֆիլմը սկսել է ցուցադրվել նոյեմբերի 2-ից։ Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 8ին[13]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտալբաում ընտանիքի համար սա առաջին Սուրբ Ծնունդն էր առանց մայրիկի, և երիտասարդ Կլարան չէր կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ իր հայրը այնպես էր իրեն պահում, կարծես ոչինչ չէր պատահել։ Կլարան խելացի էր ոչ իր տարիքին համապատասխան։ Դրանում նա նման էր իր մայրիկին։ Մարի Շտալբաումը թողել էր իր դստերը անսովոր նվեր՝ մետաղական ձու՝ գաղտնի կողպեքով և նշումով․ «Այն, ինչ քեզ պետք է, ներսում է»։ Գաղտնիքը բացահայտելու համար Կլարան գնում է իր կնքահայր Դրոսելմեյերի մոտ, որը օգնում է նրան գտնել անհրաժեշտ բանալին։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Դրոսելմեյերի նվերը բացում է Չորս Թագավորությունների՝ Քաղցրավենիքի, Ձնե, Ծաղկի և Զվարճանքի կախարդական դռները երիտասարդ Շտալբաումի համար, որտեղ մայրը՝ Մարին, թագուհի է եղել։ Երեք թագավորությունները ապրում էին խաղաղության և համերաշխության մթնոլորտում, բացի չորրորդից, որտեղից էլ սկսվում են դժբախտությունները։ Նրա առաջնորդ Մայր Կոճապղպեղը Մկների թագավորի հետ ցանկանում է գրավել իշխանությունը։ Միակ բանը, որ կարող էր օգնել կախարդական աշխարհին, հատուկ մեխանիզմով բանալին էր՝ մշակված Մարի Շտալբաումի կողմից, որը կարող էր վերակենդանացնել խաղալիքները։ Բայց բանալին գողացվել էր չար մկների կողմից և հիմա գտնվում էր Մայր Կոճապղպեղի ձեռքերում։ Հիմա Կլարան, որպես արքայադուստր, պետք է փրկեր թագավորությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են 100-ից ավել դերասաններ, չհաշված ետնաբեմի դերասանների, որոնց մեջ կային 30-ից ավել բալետ պարողներ։

Դերասան Դեր
Մաքենզի Ֆոյ Կլարա Շտալբաում
Թոմ Սուիթ Ֆրից Շտալբաում, Կլարայի փոքր եղբայրը
Միրա Սայալ խոհարարուհի
Էլլի Բամբեր Լուիզա Շտալբաում, Կլարայի ավագ քույրը
Մեթյու Մակֆադեն Բենջամին Շտալբաում, Կլարայի հայրը
Նիկ Մուհամեդ ցածր պալատական
Չարլզ Ստրիտեր բարձր պալատական
Մորգան Ֆրիման Դրոսելմեյեր, Կլարայի կնքահայրը
Ջեյդեն Ֆավորա Նայթ Մարդուկ-ջարդուկ, կապիտան Ֆիլիպ Հոֆման
Պրինս Ջինգլս,ձի
Հելլեն Միրեն Մայր Կոճապղպեղ, Չորրորդ թագավորության կառավարիչ
Օմիդ Ջալիլի ասպետ
Ջեկ ՈՒայտհոլ Խեղկատակ, Չորրորդ թագավորության բնակիչ
Էուխենիո Դերբես Կալվածատեր, Ծաղիկների աշխարհի թագավոր
Ռիչարդ Է.Գրանտ Սառնամանիք, Ձնե աշխարհի թագավոր
Քիրա Նայթլի Շաքարային Սալոր, Քաղցրավենիքի աշխարհի թագուհի
Գուստավո Դուդամել դիրիժոր
Միստի Կոուպլենդ արքայադուստր բալետ պարուհի
Մաքս ՈՒէստվել ծաղիկների ասպետ
Աէրոն Սմիթ ձնե ասպետ
Սերգեյ Պոլունին քաղցրավենիքի ասպետ
Աննա Մեյդլի Թագուհի Մարի Շտալբաում, Կլարայի մայրը
Լովրի Շոնե բալետ պարուհի
Լիլ Բակ Մկների թագավոր
Միրանդա Հարտ Ցողի փերի

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է կինոքննադատների ցածր գնահատական։ Rotten Tomatoes-ի կայքում նա ունի 32% դրական գնահատական 194 կարծիքի հիման վրա, 10-ից 5,1 միջին գնահատականով[14]։ Metacritic կայքում ստացել է 39 միավոր 100-ից 38 կարծիքների հիման վրա[15]։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին The Hollywood Reporter հանդեսի փորձագետները "Մարդուկ-ջարդուկը եւ չորս թագավորություններ" ֆիլմը դասել են 2018 թվականի վատագույն ֆիլմերի ցանկի վեցերորդ հորիզոնականում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kit B. Lasse Hallstrom to Direct Live-Action 'Nutcracker' for Disney // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  2. https://www.imdb.com/title/tt5523010/releaseinfo
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. McNary D. Misty Copeland Joins Disney’s ‘Nutcracker’ Movie // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  6. Kroll J. ‘Interstellar’ Star Mackenzie Foy to Lead Disney’s ‘The Nutcracker’ (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  7. Ford R. Morgan Freeman Joining Disney's 'The Nutcracker' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  8. Kroll J. Keira Knightley to Star as Sugar Plum Fairy in ‘The Nutcracker’ Live-Action Film (EXCLUSIVE) // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2016. — ISSN 0042-2738
  9. Kit B. Helen Mirren in Talks to Join Disney's 'Nutcracker' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  10. Щелкунчик и четыре королевства, 2018
  11. Трейлер диснеевского «Щелкунчика» пообещал «тёмную сторону легенды»
  12. Вышел трейлер «Щелкунчика» от Disney с Кирой Найтли и Морганом Фрименом
  13. «Щелкунчик и четыре королевства» (ռուսերեն). ФильмПРО. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  14. «The Nutcracker and the Four Realms» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. «The Nutcracker and the Four Realms» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. «10. 'Suspiria' - Hollywood Reporter Critics Pick the 10 Worst Films of 2018» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդուկ-ջարդուկը և չորս թագավորությունները» հոդվածին։