Ջորդանա Բրյուստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Ջորդանա Բրյուստեր
Jordana Brewster at PaleyFest 2013 2.jpg
Ջորդանա Բրյուստերը 2013 թվականին
Ծնվել է ապրիլի 26, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}}) (38 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Կրթություն Եյլի համալսարան
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բրազիլիա Բրազիլիա
Ազգություն բրազիլա-ամերիկուհի
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 1995 թվական - այժմ
Ընտրանի «Ֆորսաժ»
«Դալլաս»
«Տեխասյան սպանդ բենզոսղոցով. Սկիզբ»
Ծնողներ մայր՝ Maria João
Ամուսին(ներ) Էնդրյու Ֆորմ
Երեխա(ներ) Ջուլիան Բրյուստեր Ֆորմ (10.09.2013)
IMDb ID 0108287
Commons-logo.svg Ջորդանա Բրյուստեր՝ Վիքիպահեստ

Ջորդանա Բրյուստեր (անգլ.՝ Jordana Brewster, 1980 թվականի ապրիլի 26, Պանամա, Պանամա), բրազիլա-ամերիկյան դերպասանուհի, հայտնի շնորհիվ Միա Տորենտոյի դերի «Ֆորսաժ» («The Fast and the Furious») ֆիլմերի շարքում, «Ֆակուլտետ» («The Faculty»), «Տեխասյան սպանդ բենզոսղոցով. Սկիզբ» («The Texas Chainsaw Massacre: The Beginning») ֆիլմերում և «Դալլաս» («Dallas») սերիալում, որտեղ նա խաղում է Էլենա Ռամոսին, դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդանա Բրյուստերը ծնվել է Պանամա Սիթի քաղաքում, Պանամա, ամերիկացի ներդրումային բանկիրի և Բրազիլիայից նախկին ֆոտոմոդել Մարիա Ժոաոի (ծնված Լեալ Դե Սոուզա) ընտանիքում[1]։ Ծնվելուց հետո, 6 տարվա ընթացքում, նա ապրել է Լոնդոնում, մինչ այն ժամանակ, երբ տեղափոխվում է մոր հայրենի քաղաք Ռիո դե Ժանեյրո, որտեղ սովորում է վարժ խոսել պորտուգալերեն[2]։ Այստեղ նա առաջին անգամ գրավում է բրազիլացի հանդիսատեսի ուշադրությունը, կատարելով պարուհու դերը հանրեճանադ մանկական շոույում։ 10 տարեկան հասակում նա տեղափոխվում է Նյու Յորք։ Բրյուստերը ուսուցում է անցնում Convent of the Sacred Heart-ում և ավարտում է Professional Children’s School դպրոցը Նյու Յորքում։ Այնուհետև նա ընդունվում է Եյլի համալսարան, որն ավարտում է 2003 թվականին։ Նրա հորական պապը՝ Քինգման Բրյուստեր-կրտսերը (անգլ.՝ Kingman Brewster, Jr.), 1963-1967 թվականներին եղել է Եյլի համալսարանի նախագահը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուստերը նորամուտում է էպիզոդիկ դերով «Բոլոր իմ երեխաները» («All My Children») ցերեկային օճառապղպջակային օպերայում 1995 թվականին։ Դրանից քիչ անց նա ստանում է Նիկի Մենսոնի դերը «Ինչպես է պտտվում աշխարհը» («As The World Turns») օճառապղպջակային օպերայում, որը 1997 թվականին նրան բերում է նոմինացիա «Օճառային օպերաների դայջեսթ» մրցանակին «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում[4]։ Դրան զուգահեռ Բրյուստերը ուսուցանում էր դերասանական վարպետություն և 1998 թվականին նորամուտում է մեծ էկրանին «Ֆակուլտետ» դեռահասական թրիլերի գլխավոր դերերից մեկում[3]։ Հաջորդ տարի նա հայտնվում է «Վաթսունականները» («The 60’s») մինի-սերիալում, շուտով հեռանում է օճառային օպերայից, իսկ 2001 թվականին Քեմերոն Դիասի հետ նկարահանվում է «Անտեսանելի կրկես» («The Invisible Circus») ֆիլմում[3]։

Ջորդանա Բրյուստեր, 2009 թվականի մարտ

Բրյուստերի կարիերայում բեկումնային է հանդիսանում 2001 թվականին «Ֆրսաժ» ֆիլմում դերը, որից քիչ անց նա կանոնավորապես վերին հորիզոնականներ է զբաղեցնում աշխարհի ամենասեքսուալ կանանց վարկանիշներում։ Այդ ժամանակաշրջանում Բրյուստերի նկատմամբ մամուլի լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում նրա սիրավեպը Մարկ Ուոլբերգի հետ[3]։ Չնայած ֆիլմը մեծ հաջողություն է ունենում, նա որոշում է շարունակել ուսուցումը և էկրանների հաջորդ անգամ հայտնվում է միայն 2004 թվականին, խաղալով «Լրտեսները» («D.E.B.S.») ձախողակ կատակերգությունում։ Դրանից հետո նա գլխավոր դեր է խաղում «Գրեյսի կողքին» («Nearing Grace») անկախ դրամայում, իսկ 2006 թվականին հայտնվում է ընդդեմ Ջեյմս Ֆրանկոի «Մենամարտ» («Annapolis») ֆիլմում։ Նույն թվականին նա գլխավոր դեր է խաղում «Տեխասյան սպանդ բենզոսղոցով. Սկիզբ» («The Texas Chainsaw Massacre: The Beginning») սարսափ ֆիլմում, կոմերցիոն առումով ամենահաջողակ նախագիծը, որտեղ նա խաղացել է առաջատար դեր։

2007 թվականին Բրյուստերը փորձ է կատարում վերադառնալ հեռուստատեսություն ABC-ի համար «Միսթր և միսիս Սմիթ» պիլոտում գլխավոր դերով, հիմնված Անջելինա Ջոլիի հետ համանուն ֆիլմի վրա[5][6]։ Պիլոտն ուներ հսկայական բյուջե, սակայն ալիքը որոշում է այն չպատվիրել հետագա ցուցադրման համար[7]։ Դրանից անմիջապես հետո Բրյուստերը աստղի կարգավիճակով հրավիրվում է «Չակ» («Chuck») սերիալի մի քանի դրվագներում, իսկ այնուհետև վերադառնում է իր դերին «Ֆորսաժ» ֆիլմաշարում։ Նա նկարահանվում է «Ֆորսաժ 4» («Fast & Furious», 2009 թվական), «Ֆորսաժ 5» («Fast Five», 2011 թվական), «Ֆորսաժ 6» («Fast & Furious 6», 2013 թվական) և «Ֆորսաժ 7» («Furious 7», 2015 թվական) ֆիլմերում։

2011 թվականի սկզբին Բրյուստերը հրավիրվում է Ելենա Ռամոսի դերին «Դալլաս» («Dallas») հեռուստասերիալում, որը հանդիսանում է 1978-1991 թվականների համանուն հեռուստասերիալի շարունակությունը[8][9]։ Նրա կերպարը հանդիսանում է երկու առաջատար կանացի հերոսուհիներից մեկը, իսկ սերիալը մեկնարկում է 2012 թվականի հունիսին[10]։ 2014 թվականի հոկտեմբերի 3-ին սերիալը փակվում է երեք եթերաշրջանից հետո, վարկանիշի անկման պատճառով[11]։ Հաջորդ տարի Բրյուստերը իր վրա է վերցնում առաջատար դերեր երկու հատընտիր-սերիալներում՝ «Գաղտնիքներ և ստեր» («Secrets & Lies») ABC-ում և «Հանցագործությունների ամերիկյան պատմություններ. Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի» («American Crime Story») FX-ում[12][13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 6-ից Ջորդանան ամուսնացած է «Տեխասյան սպանդ բենզոսղոցով. Սկիզբ» ֆիլմի պրոդյուսեր Էնդրյու Ֆորմի հետ (ծնվել է 1972 թվականին), ում հետ նա հանդիպում էր իրենց ամուսնությունից դեռևս երկու տարի առաջվանից[2]։ Ամուսիններն ունեն որդի, ծնված փոխնակ մորից՝ Ջուլիան Բրյուստեր Ֆորմ (ծնված 10.09.2013 թվական)[14]։

2009 թվականին նա 8-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «Hot 100» վարկանիշում[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթություն
1998 Ֆակուլտետ The Faculty Դելայլա Պրոֆիտ
2001 Անտեսանելի կրկես The Invisible Circus Ֆիբի
2001 Ֆորսաժ The Fast and the Furious Միա Տորետո
2004 Լրտեսուհիներ D.E.B.S. Լյուսի Դայմոնդ
2005 Գրեյսի կողքին Nearing Grace Գրեյս Չանս
2006 Մենամարտ Annapolis Էյլի
2006 Տեխասյան սպանդ բենզոսղոցով. Սկիզբ The Texas Chainsaw Massacre: The Beginning Կրիսսի Անվանակարգում - Teen Choice Awards - Լավագույն դերասանուհի
Անվանակարգում - Teen Choice Awards - Լավագույն վախ
Անվանակարգում - Scream Awards - Բղավոցի Արքա
2009 Ֆորսաժ 4 Fast & Furious Միա Տորետո Teen Choice Awards - Լավագույն դերասանուհի
2011 Ֆորսաժ 5 Fast Five Միա Տորետո Անվանակարգում - Teen Choice Awards - Լավագույն դերասանուհի
2013 Ֆորսաժ 6 Fast & Furious 6 Միա Տորետո
2014 Կողոպուտ ամերիկյան ձևով American Heist[16] Էմիլի
2015 Տուն, սիրելի դժոխք Home Sweet Hell Դաստի
2015 Ֆորսաժ 7 Furious 7 Միա Տորետո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթություն
1995 Բոլոր իմ երեխաները All My Children Անիտա Սանթոս 1 դրվագ
1995-2001 Ինչպես է պտտվում աշխարհը As The World Turns Նիկի Մենսոն 114 դրվագ
Անվանակարգում - Օճառային օպերաների դայջեսթ - Լավագույն երիտասարդ դերասանուհի (1997 թվական)
1999 Վաթսունականները The 60’s Սառա Վայնստոկ Մինի-սերիալ
2007 Միսթր և միսիս Սմիթ Mr. and Mrs. Smith Ջեյն Սմիթ Պիլոտ
2008-2010 Չակ Chuck Ջիլլ Ռոբերթս 4 դրվագ
2010 Քողարկման տակ Dark Blue Մարիա 3 դրվագ
2012-2014 Դալլաս Dallas Ելենա Ռամոս 40 դրվագ
Անվանակարգում - ALMA մրցանակ - Լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում (2012 թվական)
2016 Գաղտնիքներ և սուտ Secrets & Lies Քեյթ Ուորներ
2016 Հանցագործությունների ամերիկյան պատմություններ American Crime Story Դենիզ Բրաուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jordana Brewster profile. E! Online.
  2. 2,0 2,1 «Jordana Brewster: Biography»։ TV Guide։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-04 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Jordana Brewster- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-04 
  4. «Awards for Jordana Brewster»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-04 
  5. Scott Weinberg (1 февраля 2007)։ «Jordana Brewster is the New "Mrs. Smith"»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2013-05-04 
  6. «Pilots: Brewster Takes on 'Mrs. Smith'»։ Zap2It։ 2007-02-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-04 
  7. «The Vine: 'Smith' gunning for new buyer»։ The Hollywood Reporter։ 2007-05-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-05-04 
  8. Nellie Andreeva (29 января 2011)։ «The New Generation Of ‘Dallas’: Jordana Brewster Cast As Lead In TNT’s Reboot»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-16 
  9. Tom Ayres (30 января 2011)։ «Brewster cast in 'Dallas' reboot series»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-16 
  10. «Elena Ramos Played by Jordana Brewster on Dallas»։ Soaps.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-22-ին։ Վերցված է 2013-04-16 
  11. Emily Blake (3 октября 2014)։ «'Dallas' canceled by TNT»։ Entertainment Weekly։ Վերցված է 2014-10-04 
  12. «Jordana Brewster to play Denise Brown in American Crime Story: The People V. OJ Simpson»։ Entertainment Weekly։ 30 апреля 2015։ Վերցված է 2015-07-31 
  13. Denise Petski։ «Jordana Brewster & Charlie Barnett Join ‘Secrets & Lies’ Season 2 - Deadline»։ Deadline։ Վերցված է հուլիսի 31, 2015 
  14. «Jordana Brewster, Husband Andrew Form Welcome Son Julian Brewster-Form Read more: http://www.usmagazine.com/celebrity-moms/news/jordana-brewster-husband-andrew-form-welcome-son-julian-brewster-form-2013109#ixzz2eaDjv681 Follow us: @usweekly on Twitter | usweekly on Facebook»։ US Magazine։ 10 сентября 2013։ Վերցված է 2013-09-11 
  15. 2009 Hot 100 Pictures - 1 of 100 - Maxim Girls Photo Gallery | Maxim.com
  16. Borys Kit (2013-06-24)։ «Adrien Brody, Jordana Brewster, Akon Join Thriller 'American Heist'»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]