Ռոդրիգոն ծնվել է 1975 թվականին ԲրազիլիայիՌիո դե Ժանեյրո նահանգիՊետրոպոլիս քաղաքում։ Սովորել է Ռիո դե Ժանեյրոյի կաթոլիկ համալսարանի լրագրության ֆակուլտետում։ Նկարահանվել է Ռեդե Գլոբո հեռուստաընկերության սերիալներում։ Մեծ կինոյում առաջին անգամ նկարահանվել է 2001 թվականին։ 2003 թվականին նկարահանվել է Իրական սեր ֆիլմում։ Ջիզել Բունդշենի հետ միասին նկարահանվել է գովազդային հոլովակներում։ 2004 թվականին նկարահանվել է Chanel No. 5 օծանելիքի գովազդում։ Ռոդրիգոն բնակվում է Ռիոյում և չի պատրաստվում տեղափոխվել Լոս Անջելես, չնայած որ տարվա մեծ մասը անց է կացնում Միացյալ Նահանգներում՝ նկարահանվելով հոլիվուդյան ֆիլմերում։ Սանտորոն ամերիկյան The Doors խմբի և Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունների սիրահար է։ Ակտիվորեն մասնակցում է բարեգործական միջոցառումներին։ Այսպես, 2008 թվականին մասնակցել է ֆուտբոլային բարեգործական խաղին, որին մասնակցել են նաև հայտնի ֆուտբոլիստներ Ալան Շիրերը և Լուիշ Ֆիգուն։