Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս
I Love You Phillip Morris
I love you phillip morris ver7.jpg
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր ռոմանտիկ կատակերգություն, քրեական[1], ադապտացիա, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, prison film, հումորային դրամա և LGBT-related film
Թվական հունվարի 18, 2009 և հուլիսի 8, 2010[2]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Գլեն Ֆիկարա[3][1][4][5] և Ջոն Ռեքուա[1][4][5]
Պրոդյուսեր Էնդրյու Լազար և Ֆար Շարիատ
Սցենարի հեղինակ Ջոն Ռեքուա և Գլեն Ֆիկարա
Դերակատարներ Ջիմ Քերրի[3][6][4][7][5], Էվան Մաքգրեգոր[3][6][4][7][5], Ռոդրիգո Սանտորո[6][4][5], Antoni Corone[6][4], Լեսլի Ման[3][6][4][7][5], Բրեննան Բրաուն[6][4], Մերիլուիզ Բերկ[6], Մարկ Մակոլեյ[6], Griff Furst[6], Էննի Գոլդեն[6], Մայքլ Շաուերս[6][4], Louis Herthum[6], Dameon Clarke[6], Lance E. Nichols[6], Մայքլ Մենդել և Դևիդ Ջենսեն[6]
Օպերատոր Խավիեր Գրոբետ
Երաժշտություն Ջոն Սուայհարթ
Մոնտաժ Թոմաս Նորդբերգ
Պատմվածքի վայր Մայամիի քաղաքային գոտի, Տեխաս և Մայամի
Նկարահանման վայր Օռլեան շրջան
Կինոընկերություն EuropaCorp
Տևողություն 102 min րոպե
Բյուջե 13 մլն $
Շահույթ $20 722 843[8]
Պաշտոնական կայքէջ

«Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս» (անգլ.՝ I Love You Phillip Morris), ֆիլմ, որը նկարվել է հյուսթոնյան լրագրող Սթիվ Մաքվիկերի «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս» գրքի հիման վրա։ Կյանքի, սիրո և բանտից փախուստների իրական պատմություն է (անգլ.՝ I Love You Phillip Morris: A True Story of Life, Love, and Prison Breaks), որը խաբեբա հոմոսեքսուալիստ Սթիվեն Ռասելի կենսագրությունն է։ Գլխավոր դերերում են Ջիմ Քերրին և Էվան ՄաքԳրեգորը։ Պրոդյուսերը Լյուկ Բեսոնն է։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի հունվարի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաս տարեկան հասակում Սթիվ Ռասելը իմանում է, որ նա խորթ երեխա է։ Այդ պահից նա որոշում է կայացնում գտնել իր հարազատ ընտանիքին։ Դրա համար նա դառնում է ոստիկան։ Սակայն հայտնվելով իր հայրական տան շեմին՝ նա չի ստանում գլխավոր հարցի պատասխանը. «Ինչու՞ հենց ես»։ Սթիվը այդ ժամանակ արդեն բավականին կայացած մարդ էր, ուներ ամեն ինչ՝ լավ աշխատանք, սիրող կին (Դեբբի) և երեխա։ Սակայն նա գաղտնի հոմոսեքսուալիստ էր։

Սթիվը ծանր ավտովթարի է ենթարկվում և հասկանում է, թե որքան կարճ է կյանքը։ Այդ չարաբաստիկ օրը նա որոշում է իր կյանքի երկրորդ կեսն անցկացնել, չսահմանափակելով իրեն հասարակական բարոյականության նորմերով, և այլևս չթաքցնել իր սեռական կողմնորոշումը։ Այնպես որ, նա բաժանվում է իր ընտանիքից, թողնում է իր ոստիկանական աշխատանքը, դադարում է եկեղեցում օրգան նվագել, տեղափոխվում է ծովեզրյա նահանգ` Ֆլորիդա, գտնում է մի գեղեցիկ զուգընկեր (Ջիմմի) և սկսում է ապրել երջանիկ։ Ֆինանսավորելու համար իր շռայլ ապրելակերպը, նա ընտրում է «հեշտ և արագ» ճանապարհ` դիմում է խարդախության ու գողության և, ի վերջո, ձերբակալվում է։

Ազատազրկման ընթացքում Սթիվը հանդիպում է իր իրական սիրուն։ Հասարակ բանտարկյալ Ֆիլիպ Մորիսը, ով բարի հոգով և կոտրված սրտով երիտասարդ է, դառնում է նրա ամենաթանկ և ամենամտերիմ ընկերը։

Բանտից դուրս գալուց հետո նա հասնում է իր ընկերոջ արագ ազատ արձակմանը։ Նա դիմում է հերթական խարդախությանը։ Սակայն ամեն բան լավ կլիներ, եթե չլիներ մարդկային նախանձը. խորամանկին մատնում են ոստիկանությանը։

Ֆիլիպ Մորիսը, իմանալով պատուհասի մասին, իր ընկերոը դասում է դավաճանների շարքին և խզում է բոլոր հարաբերությունները նրա հետ։ Սթիվ Ռասելը որոշում է պայքարել հանուն սիրու։ Նրան հաջողվում է մի քանի անգամ փախնել բանտից, օգտագործելով տարբեր խորամանկություններ, սակայն նրան գտնում և հետ են վերադարձնում։ Վերջին անգամ նա փախնում է ՁԻԱՀ-ից մահվան սիմուլյացիայի շնորհիվ, և այդ փախուստը հաջողվում է։ Սթիվը որպես փաստաբան գալիս է ազատելու Ֆիլիպին։ Սթիվին կրկին փակում են ճաղերի հետևում, և այս անգամ՝ ցմահ։ Նրան գրեթե դուրս չեն թողնում մեկուսարանից, տալիս են միայն մեկ ժամ օրվա մեջ՝ ցնցուղ ընդունելու և վարժանքների համար, այն էլ՝ հսկողության տակ։ Ֆիլմի վերջում Մորիսին ազատ են արձակում, իսկ Սթիվը կրկին փախնում է բանտից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջիմ Քերրի Սթիվ Ռասել Սթիվ Ռասել
Էվան ՄաքԳրեգոր Ֆիլիպ Մորիս Ֆիլիպ Մորիս
Լեսլի Ման Դեբբի Դեբբի
Ռոդրիգո Սանտորո Ջիմմի Ջիմմի
Նիկոլաս Ալեքսանդր Սթիվենի եղբայրը Սթիվենի եղբայրը
Դևիդ Ջենսեն դատավոր դատավոր
Գրիֆֆ Ֆյորսթ Մարկ Մարկ
Ջեսիկա Հիփ քարտուղարուհի քարտուղարուհի
Մարկ Մաքքոլեյ ոստիկան ոստիկան
Էլիզաբեթ Բուրվանթ Սառա Սառա
Էնթոնի Կորոնե Լիդհոլմ Լիդհոլմ
Դամեոն Քլարկ փաստաբան փաստաբան

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Քերրիի առաջին աշխատանքն է Լյուկ Բեսոնի հետ։
  • Իրական Սթիվ Ռասելը չկարողացավ ֆիլմը տեսնել ամբողջությամբ, սակայն նրան հաջողվեց տեսնել մի քանի դրվագներ Google-ում, և նա ապշած էր նրանով, թե ինչպես է իրեն մարմնավորում Ջիմ Քերրին։ Քերրին և Ռասելը երբեք չէին հանդիպել, դերասանը միայն լսել էր Ռասելի ձայնագրությունը։ Ռասելը ֆիլմը անվանել է բավականին սյուռեալ։
  • Ֆիլմի դրվագներից մեկում հնչում է արիա Մարիա Կալասի կատարմամբ։ Այդ նույն արիան հնչում է նաև «Փախուստ Շոուշենկից» ֆիլմում։
  • Ջիմ Քերրիի հերոսը ասում է, որ 13-ը իր երջանիկ թիվն է, և ամեն անգամ, երբ Սթիվը բանտ է ընկնում, իր հերթական համարում ներկա է լինում այդ թիվը։

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է հետևյալ փառատոններում[9].

2009 թվական

2010 թվական

  • Միջազգային կինոփառատոն Գյոթեբորգում
  • Միջազգային կինոփառատոն Սան Պաուլուում
  • Միջազգային կինոփառատոն Փալմ Սփրինգսում
  • Միջազգային կինոփառատոն Մելբուրնում
  • Միջազգային կինոփառատոն Դենվերում

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն ունի 70 տոկոս ռեսյտինգ Rotten Tomatoes կայքում, որի քննադատները եկել են այն կարծիքի, որ «իրական իրադարձությունների վրա հիմնված այս կատակերգությունն ունի թերություններ, որոնք հաղթահարվել են շնորհիվ պատմվածքի հումորային երանգի և Ջիմ Քերրի կարիերայում ամենահաջող դերերից մեկի»[10]։
  • Դեյմոն Ուայզը Թայմսից ֆիլմին հինգ հնարավոր աստղից տվել է չորսը, նշելով, որ «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս»-ը «Արտառոց ֆիլմ է, որը հերթական անգամ հիշեցնում է դիտողին, թե ինչպիսի լավ դերասան կարող է լինել Քերրին, երբ նա չի փորձում հաճոյանալ հոլիվուդյան իրականությանը»[11]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի օրիգինալ սաունդթրեքը դուրս է եկել 2010 թվականի հունվարի 25-ին[12]։

  1. «I Cried Like A Silly Boy» — Նիկ Ուրատա
  2. «Dance Hall Days» — Ջեք Խյուզ
  3. «Key West» — Նիկ Ուրատա
  4. «Jesus Has A Plan» — Նիկ Ուարա
  5. «To Love Somebody» — Նինա Սիմոն
  6. «Written in the Stars» — Նիկ Ուրատա
  7. «Nobody Knows the Trouble I’ve Seen (Orlandus Wilson)» — «Golden Gate»
  8. «Promise to Jimmy» — Նիկ Ուրատա
  9. «The Escape Artist» — Նիկ Ուրատա
  10. «The Last Time» — Նիկ Ուրատա
  11. «Steal Away» — Ռոբբի Դյուպրի
  12. «Faking Death» — Նիկ Ուրատա
  13. «Duettino: Sull’Aria из оперы» — German Opera Orchestra of Berlin

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]