Սեր (ֆիլմ, 2012)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեր (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | դրամա[3][4][5][…] |
| Թեմա | ծերություն |
| Թվական | սեպտեմբերի 20, 2012[6], նոյեմբերի 1, 2012[7] և մայիսի 20, 2012[8] |
| Լեզու | ֆրանսերեն |
| Ռեժիսոր | Միխայել Հանեկե[4][5][9][…] |
| Պրոդյուսեր | Մարգարետ Մենեգոզ, Շտեֆան Արնդտ, Ֆայտ Հայդուշկա և Մայքլ Կաց |
| Սցենարի հեղինակ | Միխայել Հանեկե |
| Դերակատարներ | Ժան-Լուի Տրենտինյան[4][10][9][…], Էմանուել Ռիվա[10][9][11][…], Իզաբել Յուպպեր[10][9][11][…], Ալեքսանդր Տարո[9][11][12][…], Ուիլյամ Շիմել[12], Ռիտա Բլանկո[12], Ռամոն Ագիռե[12], Կառոլ Ֆրանկ[12], Damien Jouillerot?[12], Laurent Capelluto?[13][12], Դինարա Դրուկարովա[12] և Վալիդ Աֆկիր[12] |
| Օպերատոր | Դարիուս Խոնջի |
| Երաժշտություն | Ֆրանց Շուբերտ |
| Մոնտաժ | Մոնիկա Վիլլի |
| Պատմվածքի վայր | Փարիզ |
| Կինոընկերություն | Canal+, France 3 և Les Films du Losange |
| Տևողություն | 127 րոպե |
| Բյուջե | 8 900 000 $ |
| Շահույթ | 29 900 000 $ |
| Պաշտոնական կայքէջ | |
Սեր (ֆրանսերեն՝ Amour), ֆրանսիական, գերմանական և ավստրիական գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Միխայել Հանեկեի կամերային դրաման, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին՝ Կաննի 65-րդ կինոփառատոնի շրջանակներում. ֆիլմն արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղի»։ Ֆիլմի գլխավոր՝ ծեր ամուսինների դերերը կատարում են Ժան-Լուի Տրենտինյանը և Էմմանուել Ռիվան, իսկ նրանց դստեր՝ Եվայի դերում հանդես է գալիս Իզաբել Հյուպպերը։
Ֆիլմը չափազանց բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից՝ հիացմունք պատճառելով ոչ միայն նրանց, այլև սովորական հանդիսատեսին («Вести.ru»)[14]: «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը հաղթեց «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում. ֆիլմը ներկայացված էր նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում[15]։ Ֆրանսիայում ֆիլմն արժանացավ հինգ «Սեզար» մրցանակի՝ հաղթելով նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմի նշանաբանն է՝ «Զգացմունքների փորձություն կյանքի մայրամուտին»։ |
Ֆիլմի բոլոր գործողությունները, բացի ներածական տեսարանից, կատարվում են փարիզյան սովորական բնակարանում։
Ութսունամյա Ժորժը (Ժան-Լուի Տրենտինյան) և Աննը (Էմմանուել Ռիվա) երաժշտության վաստակավոր ուսուցիչներ են։ Նրանք գնում են իրենց նախկին աշակերտի համերգը։ Նրանց դուստրը՝ Եվան (Իզաբել Հյուպպեր), ապրում է իր ընտանիքի հետ։ Ժորժի համար բոլորովին անսպասելի Աննի մոտ տեղի է ունենում հեմիպլեգիա։
Երբ Աննը հիվանդանոցից վերադառնում է հաշմանդամի սայլակով (նրա մարմնի կեսը կաթվածահար էր եղել), զույգի սերը լուրջ փորձության է ենթարկվում։ Ժորժն ստիպված է լինում ամեն ինչ անել, որ հնարավորինս օգնի կնոջը (ինչպես նկատում է Պիտեր Դեբրաժը, կնոջ հետ նրա կապվածությունն այնքան ուժեղ է, որ երբ նա օգնում է Աննին հաշմանդամի սայլակից տեղափոխվել բազկաթոռի վրա, նրանց շարժումները նմանվում են պարի)[16]։ Ժորժը կնոջն օգնում է ամեն հարցում. նա գդալով կերակրում է Աննին, տանում զուգարան և այլն։ Այդպիսով՝ նա ամեն ինչ անում է, որ կատարի կնոջ՝ այլևս հիվանդանոց չվերադառնալու ցանկությունը[16]։
Այն բանից հետո, երբ Աննի վիճակը վատթարանում, և նա դառնում է բոլորովին անօգանական, նրա դուստրը՝ Եվան, չփորձելով անգամ օգնել մորը, մտածում է միայն անշարժ գույքի մասին։ Ժորժը խնամակալ է վարձում, իսկ երկու շաբաթը մեկ նրանց այցելում է ընտանեկան բժիշկը՝ Բերտյեն։
Մի անգամ ցերեկով Ժորժը, հասկանալով, որ կինն այլևս չի առողջանա, որոշում է ազատել նրան տանջանքներից։ Նա ծաղիկներ է գնում, որոնցով ծածկում է կնոջ մարմինը։ Մենակ մնալով դատարկ սենյակում՝ Ժորժը նամակ է գրում հանգուցյալ կնոջը։ Ֆիլմի վերջում Աննը նորից հայտնվում է նրա կողքին, և նրանք միասին լքում են բնակարանը՝ հեռանալով արդեն ընդմիշտ։
Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Եվան գալիս է հայրական տուն ու շրջում դատարկ սենյակներում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժան Լուի Տրենտինյան – Ժորժ Լորան
- Էմմանուել Ռիվա – Անն Լորան
- Իզաբել Հյուպպեր – Եվա Լորան
- Ալեքսանդր Տարո – Ալեքսանդր
- Վիլյամ Շիմել – Ջեֆ
- Ռիտա Բլանկո – դռնապան
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայել Հանեկեն ծերացման թեմայով ֆիլմ նկարահանել է հենվելով սեփական փորձի վրա, ինչպես նաև ծեր մարդկանց ճակատագրի վերաբերյալ մի շարք ֆիլմեր ու հեռուստահաղորդումներ դիտելուց հետո[17]։ Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմը չէր նկարահանվի, եթե չլիներ «մեծն» Ժան-Լուի Տրենտինյանը. հենց նրա համար էլ գրվել էր սցենարը[18]։ Էմմանուել Ռիվան, ով կատարում է երկրորդ գլխավոր դերը, «պարզապես գերել էր» երիտասարդ Հանեկեին «Հիրոսիմա, սեր իմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որից հետո ռեժսորը կորցրել էր նրան իր տեսադաշտից[17]։ Երբ տեղի էին ունենում լսումներ գլխավոր դերակատարուհու ընտրության նպատակով, Հանեկեն հրավիրում է տարիքային համապատասխան խմբի ֆրանսիացի բոլոր դերասանուհիներին[17], որոնց թվում էր նաև Ռիվան[17]։
Բնակարանը, որտեղ ծավալվում են ֆիլմի գործողությունները, հատուկ նախագծվել է Վիեննայի կինոստուդիայում և կահավորվել է որպես փարիզյան բնակարան[17]։ Ֆիլմի տեսարանները նկարահանվել են ժամանակագրական կարգով, ինչը, Հանեկեի կարծիքով, ավելի հարմար էր[19]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը դրական են գնահատել աշխարհի շատ կինոքննադատներ[20]։ Կաննի 65-րդ կինոփառատոնում լրագրողներն առանձնացրել են երկու ֆիլմեր՝ Լեո Կարակսի «Սուրբ շարժիչներ» կորպորացիան» և Միխայել Հանեկեի «Սերը»[21][22][23]։
Կինոքննադատները նույնպես իրենց հիացմունքն են արտահայտել ֆիլմի մասին.
- Entertainment Weekly ամսագրի տեսաբան Օուեն Գլեյբերմանի կարծիքով՝ «Սերը» փայլուն ու հիշողության մեջ տպավորվող ֆիլմ է, և դերասանների աշխատանքը նույնպես հրաշալի է[24]։
- Variety-ի լրագրող Պիեռ Դեբրաժը ֆիլմը բնութագրել է որպես ամենաանկեղծը քառորդ դարի ընթացքում Հանեկեի նկարահանած ֆիլմերի շարքում։ Նա նաև նշել է, որ «այս սրտաճմլիկ պատմությունը» դուր կգա հատկապես արտ-հաուսի սիրահարներին[16]։
- Ֆիլմով հիացած էր նաև Կալիմ Ավտաբը The Independent կայքից։ Հանեկեին կոչելով մշակված կադրերի ու մոնտաժի վարպետ՝ նա ֆիլմի երկխոսությունները բնութագրել է որպես բացառիկ։ Մեկնաբանի ուշադրությունից չի վրիպել նաև Ժան-Լուի Տրենտինյանի դերասանական «հիանալի» խաղը[25]։
- «Сеанс» ամսագրի կինոքննադատ Աննա Մելիկովայի կարծիքով՝ ռեժիսորը, որ այնքան էլ բարձր կարծիք չունի մարդու մասին, այս ֆիլմում անսպասելիորեն մեղմել է իր վերաբերմունքը, առաջին անգամ ֆիլմ է նկարահանել ոչ թե ատելության, այլ սիրո մասին[26]։
Միխայել Հանեկեն իր ֆիլմի մասին ասել է[19].
Իմ ֆիլմում ես ուզում էի ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում այն մարդու հետ, ով տեսնում է իր սիրելիի տառապանքները։ ....Բռնությունն այն չէ, ինչ ինձ ամենաշատն է հետաքրքրում։ Խնդիրը վերաբերում է մարդկանց ու նրանց զգացմունքներին։ Սերը՝ որպես զգացմունք, կարող է լինել ոչ պակաս բռնություն, քան ինչ-որ ուրիշ բան։
Sight & Sound ամսագիրը և The Guardian ամսագրի լրագրող Պիտեր Բրեդշոուն «Սեր» ֆիլմը համարել են 2012 թվականի երրորդ լավագույն ֆիլմը[27][28]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացված | Արդյունք |
|---|---|---|---|
| Կաննի կինոփառատոն | «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն ֆիլմի համար | Միխայել Հանեկե | Հաղթանակ |
| Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | Լավագույն ֆիլմ | Մարգարետ Մենեգոզ | Հաղթանակ |
| Ռեժիսորական լավագույն աշխատանք | Միխայել Հանեկե | Հաղթանակ | |
| Տղամարդու լավագույն դերակատարում | Ժան-Լուի Տրենտինյան | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Լավագույն սցենար | Միխայել Հանեկե | Առաջադրված | |
| Լավագույն օպերատորական աշխատանք | Դարիուս Խոնջի | Առաջադրված | |
| Նյու Յորքի կինոքննադատների խմբակ[29][30][31] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | |
| ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | |
| Արբանյակ[32] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Առաջադրված | |
| Բրիտանական անկախ կինոյի մրցանակ[33] | Միջազգային լավագույն անկախ ֆիլմ | Առաջադրված | |
| Անկախ ոգի[34] | Արտասահմանյան լավագույն ֆիլմ | Միխայել Հանեկե | Հաղթանակ |
| Բոստոնի կինոքննադատների միություն[35] | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
| Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | ||
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Լոս Անջելեսի կինոքննադատների միություն[36] | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ (Ջենիֆեր Լոուրենսի հետ համատեղ) | |
| Վանկուվերի կինոքննադատների խմբակ[37] | Ոչ անգլերեն լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
| Վաշինգտոնի կինոքննադատների միություն[38] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Առաջադրված | |
| Լեհական կինոակադեմիա | Եվրոպական լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Սան Դիեգոյի կինոքննադատների միություն[39] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրված | |
| Քննադատների ընտրություն[40] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Առաջադրված | |
| Լաս Վեգասի կինոքննադատների միություն | Արտասահմանյան լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Ոսկե գլոբուս[41][42] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | |
| Չիկագոյի կինոքննադատների միություն[43] | Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Առաջադրված |
| Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | ||
| Կանզասի կինոքննադատների խմբակ[44] | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ | |
| Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների միություն[45] | Արտասահմանյան լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Տորոնտոյի կինոքննադատների միություն[46] | Օտարալեզու լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Լոնդոնի կինոքննադատների խմբակ[47][48] | Տարվա ֆիլմ | Հաղթանակ | |
| Տարվա արտասահմանյան ֆիլմ | Առաջադրված | ||
| Տարվա ռեժիսոր | Միխայել Հանեկե | Առաջադրված | |
| Տարվա դերասան | Ժան-Լուի Տրենտինյան | Առաջադրված | |
| Տարվա դերասանուհի | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Երկրորդ պլանի տարվա դերասանուհի | Իզաբել Հյուպպեր | Առաջադրված | |
| Տարվա սցենար | Միխայել Հանեկե | Հաղթանակ | |
| ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միություն[49] | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Ռեժիսորական լավագույն աշխատանք | Միխայել Հանեկե | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Ավստրալիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիա[50] | Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Առաջադրված |
| BAFTA | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Մարգարետ Մենեգոզ, Միխայել Հանեկե | Հաղթանակ |
| Ռեժիսորական լավագույն աշխատանք | Միխայել Հանեկե | Առաջադրված | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Լավագույն օրիգինալ սցենար | Միխայել Հանեկե | Առաջադրված | |
| Օսկար[51][52] | Լավագույն ֆիլմ | Առաջադրված | |
| Լավագույն օտարալեզու ֆիլմ | Միխայել Հանեկե | Հաղթանակ | |
| Ռեժիսորական լավագույն աշխատանք | Միխայել Հանեկե | Առաջադրված | |
| Լավագույն օրիգինալ սցենար | Միխայել Հանեկե | Առաջադրված | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Առաջադրված | |
| Սեզար | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | |
| Ռեժիսորական լավագույն աշխատանք | Միխայել Հանեկե | Հաղթանակ | |
| Տղամարդու լավագույն դերակատարում | Ժան-Լուի Տրենտինյան | Հաղթանակ | |
| Կնոջ լավագույն դերակատարում | Էմմանուել Ռիվա | Հաղթանակ | |
| Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Իզաբել Յուպպեր | Առաջադրված | |
| Լավագույն օրիգինալ սցենար | Միխայել Հանեկե | Հաղթանակ | |
| Լավագույն օպերատորական աշխատանք | Դարիուս Հոնջի | Առաջադրված | |
| Լավագույն դեկորացիա | Ժան-Վինսենտ Պյուզո | Առաջադրված | |
| Լավագույն մոնտաժ | Մոնիկա Վիլլի | Առաջադրված | |
| Լավագույն ձայն | Առաջադրված | ||
| Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա (FIPRESCI)[53][54] | Գրան պրի | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database // IMDb — 1990.
- 1 2 3 https://web.archive.org/web/20200301181211/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/amour.5784
- ↑ http://www.nytimes.com/2012/12/19/movies/michael-hanekes-amour-with-jean-louis-trintignant.html
- 1 2 3 FilmAffinity — 2002.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 http://www.beyazperde.com/filmler/film-188067/
- 1 2 3 Metacritic(անգլերեն) — 2001.
- 1 2 3 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- 1 2 3 4 5 6 7 8 9 http://www.imdb.com/title/tt1602620/fullcredits
- ↑ http://www.telerama.fr/cinema/films/amour,434019,critique.php
- ↑ «"Любовь" Ханеке шокировала российских зрителей» (ռուսերեն). Вести. 19 июня 2012. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Объявлены номинанты "Оскара"» (ռուսերեն). Российская газета. 10 января 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- 1 2 3 Питер Дебраж. «Amour» (անգլերեն). Variety. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- 1 2 3 4 5 Деннис Лим (25 мая 2012). «Looking Directly at Life's Decline» (անգլերեն). New York Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «"Любовь" Ханеке вызвала шок у первых московских зрителей» (ռուսերեն). Newsru. 19 июня 2012. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- 1 2 «ПРЯМАЯ РЕЧЬ О «ЛЮБВИ» ПО ВЕРСИИ ХАНЕКЕ» (ռուսերեն). Фильм Про. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Amour (Love) (2012)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Эрик Конн (25 мая 2012). «CANNES: The 5 Top Contenders for the Palme D'Or» (անգլերեն). Indiewire. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Ըստ kinopoisk.ru կայքի լրագրողների հայտարարության։
- ↑ Питер Трэверс. «Cannes 2012: Amour conquers all» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Оуэн Глейберман (20 мая 2012). «Cannes: Can 'Amour' really be a Michael Haneke film? It's a tenderly devastating portrait of old age» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Калим Автаб. «Amour, Cannes Film Festival» (անգլերեն). The Independent. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Анна Меликова. «Прости меня, моя любовь» (ռուսերեն). Сеанс. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Kevin Jagernauth (2012 թ․ դեկտեմբերի 1). «Paul Thomas Anderson's 'The Master' Tops Sight & Sound's Best Of 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Bradshaw, Peter (2012 թ․ դեկտեմբերի 12). «The 10 best films of 2012, No 3 - Amour». London: The Guardian. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «NYFCC - Best Foreign Film Awards». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Kathryn Bigelow and Steven Spielberg win New York Film Critics awards». BBC News. 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «The gory details of the New York Film Critics Circle vote». Variety Media, LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «17th Satellite Awards Nominations». International Press Academy. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Imposter Among Early Winners at British Independent Film Awards». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Spirit Awards 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «2012 Winners». Boston Society of Film Critics. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «38th Annual Los Angeles Film Critics». LAFCA. 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Lincoln Leads Vancouver Film Critics». AwardsDaily.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The 2012 WAFCA Award Nominees». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «San Diego Film Critics Society 2012 Awards». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Critics' Choice Movie Awards». The Broadcast Films Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «2013 Golden Globe Nominations». HFPA. 2012 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Golden Globes: Ben Affleck's Argo scoops two awards». HFPA. 2013 թ․ հունվարի 14. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «"The Master" rules 2012 CFCA Awards with 10 Nominations». CFCA. 2012 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Kansas City Film Critics Circle Awards». KCFCC. 2012 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «2012 San Francisco Film Critics Circle Awards». SFFCC. 2012 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Toronto Film Critics Association Announces 2012 Awards». Toronto Film Critics Association. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «The Circle Film Awards 2012 NOMINATIONS». LFCC. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Amour bags hat-trick of London Critics' Circle Film Awards». BBC. 2013 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «2012 Awards: "Amour," Emmanuelle Riva, Daniel Day-Lewis». National Society of Film Critics. 2013 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «2nd AACTA International Awards Nominees». Australian Academy of Cinema and Television Arts (AACTA). 2013 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Hanke's Amour geht fuer Oesterreich ins Oscar Rennen». Der Standart. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Oscars: Hollywood announces 85th Academy Award nominations». BBC News. 2013 թ․ հունվարի 10. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Michael Haneke's Amour, winner of the FIPRESCI Grand Prix». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Mitchell, Robert (2012 թ․ սեպտեմբերի 5). «Int'l crix love Haneke's 'Amour'». Variety. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Սեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Սեր»»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Սեր»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեր (ֆիլմ, 2012)» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||||||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2012 դրամա ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ավստրիական դրամա ֆիլմեր
- Ավստրիական ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Միխայել Հանեկեի ֆիլմեր
- Օսկարակիր ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր հաշմանդամության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների գերմանական ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր