Փարիզ, Տեխաս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փարիզ, Տեխաս
Paris, Texas
Փարիզ, Տեխաս (ֆիլմ).jpg
Երկիր Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր դրամա
Թվական 1984, օգոստոսի 1[1]
Լեզու անգլերեն և իսպաներեն
Ռեժիսոր Վիմ Վենդերս
Պրոդյուսեր Վիմ Վենդերս
Քրիս Զիվերնիչ
Սցենարի հեղինակ Լ. Մ. Քիտ Քարսոն
Սեմ Շեփարդ
Դերակատարներ Հարի Դին Սթենտոն[2][3][4][5], Նաստասյա Կինսկի[2][3][4][5], Dean Stockwell[2][3][4][5], Aurore Clément[4][5], Bernhard Wicki[4][5], John Lurie[4][5], Hunter Carson[2][4][5], Viva[4][5] և Սեմ Շեփարդ[4][5]
Օպերատոր Ռոբի Մյուլեր
Երաժշտություն Ռայ Քուդեր
Մոնտաժ Peter Przygodda
Պատմվածքի վայր Տեխաս
Կինոընկերություն Road Movies Filmproduktion GmbH (Berlin)
Argos Films S.A. (Neuilly-sur-Seine)
Pro-ject Filmproduktion im Filmverlag der Autoren GmbH (Munich)
Տևողություն 148 րոպե
IMDb ID 0087884
Պաշտոնական կայքէջ

Փարիզ, Տեխաս, Վիմ Վենդերսի 1984 թվականին նկարահանած ֆիլմ։ Ցուցադրվել է 2015 թվականի Ոսկե ծիրանի հետահայաց ցուցադրություններ ծրագրում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուլիցերյան մրցանակակիր Սեմ Շեփարդի սցենարով նկարահանված ճանապարհային այս ֆիլմը պատմում է Թրևիս անունով մի մարդու մասին, որը Մեքսիկայից ճամփա է ընկնում դեպի Տեխաս։ Նա ոչ մի բառ չի խոսում։ Կարծես մասամբ կորցրել է նաև հիշողությունը։ Նրան առաջ է մղում իր ընտանիքը վերագտնելու ձգտումը՝ երիտասարդ կնոջը՝ Ջեյնին, որի կյանքը վտանգել է հիվանդագին խանդի պատճառով և 7-ամյա որդու՝ Հանթերին։ Չորս տարի Թրևիսին համարել են մեռած։ Եղբայրը՝ Ուոլթը, Լոս Անջելոսից թռչում է Տեխաս՝ վերադարձնելու կորուսյալ եղբորը։ Ուոլթն ու նրա կինը՝ Աննը, որդեգրել են Հանթերին։ Երկուսի համար էլ շատ դժվար է հրաժարվել այս դերից, հատկապես երբ իմանում են, որ Թրևիսն ուզում է որդու հետո գնալ Ջեյնին փնտրելու[7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարի Դին Սթենթոն- Տրավիս Հենդերսոն
  • Նաստասյա Կինսկի-Ջեյն Հենդերսոն
  • Դին Սթոքուել-Ուոլթ Հենդերսոն
  • Հանթեր Քարսոն-Հանթեր Հենդերսոն
  • Բերնհարդ Վիքի- Դոկտոր Ալմեր
  • Օռոր Կլեման-Անն Հենդերսոն
  • Սամ Բերի- Գազի լցակայանի հաճախորդ
  • Կլարիս Մոբլի-Մեքենաների վարձակալության գրասենյակի աշխատակից
  • Վիվա Օդեր-Հեռուստատեսային կին
  • Սոկորո Վալդես-Կամելիտա
  • Էդվարդ Ֆայտոն- Հանթերի ընկերը
  • Ջասթին Հոգ-Հանթեր (3 տարեկան)
  • Թոմ Ֆարել-Ճչացող մարդ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե արմավենու ճյուղ»
  • FIPRESCI-ի մրցանակ
  • Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Կաննի ՄԿՓ, Ֆրանսիա, 1984
  • «Գերմանական կինոխցիկ» մրցանակ, «Գերմանական կինոխցիկ» մրցանակաբաշխություն, Գերմանիա, 1984
  • ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, ԱՄՆ, 1984
  • Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, Մեծ Բրիտանիա, 1985
  • Բավարիայի կինոմրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար, Բավարիայի կինոմրցանակաբաշխություն, Գերմանիա, 1985
  • «Բոդիլ» մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար, «Բոդիլ» մրցանակաբաշխություն, Դանիա, 1985
  • Ռընե Կլեր մրցանակ, «Դոնատելլոյի Դավիթ» մրցանակաբաշխություն, Իտալիա, 1985
  • «Արծաթե տեսակադրեր» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, «Արծաթե տեսակադրեր» մրցանակաբաշխություն, Իսպանիա, 1985
  • Ֆրանսիացի կինոքննադատների միավորման մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, Ֆրանսիա, 1985, Արծաթե կինոմրցանակ, Գերմանիայի կինոմրցանակաբաշխություն, Գերմանիա, 1985
  • «Սուրբ Խորդի» մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար, «Սուրբ Խորդի» մրցանակաբաշխություն, Իսպանիա, 1985
  • Գերմանիայի արտհաուսային կինոթատրոնների գիլդիայի մրցանակ, Գերմանիա, 1986

Վերնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն անվանվել է Փարիզ, Տեխասյան համանուն քաղաքի անունով, սակայն ոչ մի կադր այնտեղ չի նկարվել։ Նկարահանումները մեծամասամբ տեղի են ունեցել Ֆորտ Ստոկթոն և Մարաթոն քաղաքներում՝ Տեխասի արևմտյան մասում, Նորդհեյմում, Սան Անտոնիոյի հարավարևելյան մասում։ Փարիզին անդրադարձ կատարվում է լուսանկարով, որտեղ երևում է Տրավիսին պատկանող հողակտորը։ Լուսանկարում երևում են ամայի լանդշաֆտներ, մինչդեռ իրականում Փարիզի այդ հատվածը անտառաշատ է։

Ուիլյամ Հենրի Դեյվիսը իր The Autobiography of a Supertramp (1908) ինքնակենսագրականի 123-րդ էջում անդրդառնում է Փարիզ, Տեխասին, և հավանական է, որ ֆիլմի անվանումը գալիս է այստեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]