Վալանսիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալանսիենի քաղաքապետարանի շենքը

Վալանսիեն (/ˌvælɒ̃ˈsjɛn/, also UK: /ˌvælənsiˈɛn/[1], ֆրանսերեն:  ( ); հոլ.՝ Valencijn; պիկարդ.՝  Valincyinne; լատ.՝ Valentianae), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Նոր (Nord) դեպարտամենտում։ Ընկած է Շելդա (Scheldt, (ֆր.՝ Escaut) գետի ափին, Օ դը Ֆրանս երկրամասի վարչական կենտրոնից՝ Լիլ քաղաքից 52 կիլոմետր դեպի հարավ-արևելք, երկրի մայրաքաղաք Փարիզից շուրջ 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 2017 թվականի տվյալներով Վալանսիենի բնակչության թվաքանակը եղել է 43 336։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալանսիենն առաջին անգամ հիշատակվել է 693 թվականին, ֆրանկների արքա Հոլդվիգ II-ի (ֆր.՝ Clovis II, 633 կամ 634 — 657)) փաստաթղթերից մեկում։ 1677 թվականին Լյուդովիկոս Տասնչորսերորդին՝ Լուի Արև արքային հաջողվել է նվաճել քաղաքը և ներառել Ֆրանսիայի կազմի մեջ։ Ժամանակի ընթացքում այն դարձել է կարևորագույն բերդաքաղաքներից մեկը Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։

1890 թվականին Վալանսիենը զրկվել է բերդաքաղաքի կարգավիճակից, նրա հզոր պարիսպներն ավերվել են։ 1900 թվականին քաղաքը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Համաշխարհային երկու պատերազմների ժամանակ քաղաքն ավերվել է։ Երկրորդ աշխարհամարտից հետո նրա կենտրոնը վերակառուցվել է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց ի վեր Վալանսիենը հռչակվել է ժանեկագործությամբ։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ նրա տնտեսությունը կապվել է մերձակա ածխահանքի օգտագործման հետ, որն այն ժամանակներում միակն էր Ֆրանսիայում։ XX դարի վերջերից հիմնական ուշադրությունը դարձվել է ավտոմեքենաշինությանը։ 1968 թվականին բացվել է Վալանսիենի համալսարանը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1800 16 918—    
1806 19 016+1.97%
1821 19 906+0.31%
1831 18 953−0.49%
1836 19 499+0.57%
1841 21 343+1.82%
1846 22 040+0.64%
1851 23 263+1.09%
1856 24 229+0.82%
1861 24 966+0.60%
1866 24 344−0.50%
1872 24 662+0.22%
1876 26 083+1.41%
1881 27 607+1.14%
1886 27 575−0.02%
1891 28 700+0.80%
1896 29 912+0.83%
1901 30 946+0.68%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1906 31 759+0.52%
1911 34 766+1.83%
1921 34 425−0.10%
1926 40 023+3.06%
1931 42 359+1.14%
1936 42 564+0.10%
1946 38 684−0.95%
1954 43 434+1.46%
1962 45 379+0.55%
1968 46 626+0.45%
1975 42 473−1.32%
1982 40 275−0.76%
1990 38 441−0.58%
1999 41 278+0.79%
2007 42 670+0.42%
2012 42 989+0.15%
2017 43 336+0.16%
Աղբյուր՝ EHESS and INSEE (1968-2017)[2]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալանսիենը բարեկամական ու գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալանսիենում են ծնվել ֆրանսիացի գրող, նկարիչ Լուի Կատիոն (Louis Cattiaux, 1904 – 1953), նշանավոր նկարիչ Ժան-Անտուան Վատոն (Jean-Antoine Watteau, (1684-1721):

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Valenciennes»։ Collins English Dictionary։ HarperCollins։ Վերցված է 29 June 2019 
  2. Population en historique depuis 1968, INSEE
  3. «Valenciennes (Frankreich): Dürens Partnerstadt seit 1959»։ dueren.de (գերմաներեն)։ Düren։ էջ 9։ Վերցված է 2021-04-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]