Խաղալիք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Խաղալիք
Le Jouet
LE JOUET VOD.jpg
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Թվական 1976
Լեզու ֆրանսերեն
Ռեժիսոր Ֆրանսիս Վեբեր[1][2]
Պրոդյուսեր Ալան Պուռ
Սցենարի հեղինակ Ֆրանսիս Վեբեր
Դերակատարներ Պիեռ Ռիշար[2], Միշել Բուկե[2], Ժակ Ֆրանսուա[2], Միշել Օմոն, Ժերար Ժյունյո, Ալիկս Մախյե, Շառլ Ժերար, Դանիել Սեկալդի, Եվա Դարլան, Ժակլին Նոել, Լին Շարդոնե, Միշել Ռոբեն, Միշել Ռուլ, Միշել Սանդ, Ռոժ. Ռիֆար և Իվ Բարսակ
Օպերատոր Էտյեն Բեկեր
Երաժշտություն Վլադիմիր Կոսմա
Տևողություն 95 րոպե

«Խաղալիք» (ֆր.՝ Le Jouet), ֆրանսիական կինոկատակերգություն։ Նկարահանել է ռեժիսոր Ֆրանսիս Վեբերը 1976 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Պերենը գործազուրկ լրագրող է։ Երկար որոնումներից հետո հաջողվում է աշխատանք ստանալ «France Hebdo» թերթում։ Պերենի առաջին լուրջ առաջադրանքը եղավ խաղալիքների խանութի մասին հոդված գրելը, որը, ինչպես և թերթը, պատկանում է միլիոնատեր Պիեր Ռոմբալ–Կոշեին։ Վերջինս կառավարում է իր ֆինասական «կայսրությունը» բռնակալի նման (օրինակ՝ աշխատանքից հեռացնում է մի լրագրողի միայն այն պատճառով, որ նրա ձեռքերը խոնավ են)։

Խանութում Պերենին նկատում է միլիոնատիրոջ տղան՝ Էրիկը, ում բերել էին խաղալիք գնելու։ Պերենը տղային դուր է գալիս, և վերջինս համառորեն պնդում է, որ իր համար որպես խաղալիք գնեն հենց Պերենին։ Պերենը դիմադրում է, բայց խանութի տնօրենը և թերթի գլխավոր խմբագիրը՝ Բլենակը, համոզում են նրան տեղփոխվել միլիոնատիրոջ տուն, որպես խաղալիք։ Չնայած նվաստացուցիչ վիճակին, որում հայտնվել էր, Պերենը չի կորցնում արժանապատվությունը։ Խաղալով Էրիկի հետ, ճանաչելով նրան մոտիկից՝ լրագրողը որոշում է զբաղվել տղայի դաստիարակությամբ։ Ավելի ուշ Բլենակի շնորհիվ պարզ է դառնում, որ տղան ունի հոգեբանական խնդիրներ՝ կապված ծնողների բաժանման և հոր յուրօրինակ բնավորության հետ։ Բայց Պերենը կարողանում է ընկերանալ երեխայի հետ և ցույց տալ նրան իր և հոր եսասիրության և հանդիմանական բնավորության տհաճ էությունը։ Պերենի և Էրիկի զբաղմունքներից է դառնում երգիծական թերթի թողարկումը, որն առաջացնում է Ռոմբալ–Կոշեի սաստիկ կատաղությունը, բայց միևնույն ժամանակ ձևավորվում է ակամա հարգանք Պերենի հանդեպ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0074720/ Ստուգված է հուլիսի 8-ին 2016:
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=28331.html Ստուգված է հուլիսի 8-ին 2016: