Շառլ Ժերար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շառլ Ժերար ֆր.՝ Charles Gérard | |
---|---|
Ծնվել է | 1926 դեկտեմբերի 1 |
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա |
Մահացել է | սեպտեմբերի 19, 2019[1][2][3] (96 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ[4][3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան ռեժիսոր սցենարիստ |
Շառլ Ժերար (Նուբար Աճեմյան[5], Շառլ Աճեմյան, ֆր.՝ Charles Gérard, Charles Atchémian, դեկտեմբերի 1, 1922[6][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] - սեպտեմբերի 19, 2019[1][2][3], Վերսալ[4][3]), հայկական ծագումով[7] ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում և նրանց ընկերությունը հանգեցրել է այն բանին, որ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում[8]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականից ի վեր նկարահանվել է շուրջ 50 ֆիլմերում։
- «Շնորհավոր Ամանոր», 1973
- «Ամուսնություն», 1974
- «Թշնամուս դիակը», 1976
- «Խաղալիք», 1976
- «Հրեշը», 1977
- «Ով ով է, ոստիկան, թե ավազակ», 1979
- «Խաղ չորս ձեռքով», 1980
- «Հեռանալ, վերադառնալ», 1985
- «Զգուշացեք ավազակներից», 1986
- «Կինը և տղամարդը 20 տարի անց», 1986
- «Լինում են օրեր, լինում են գիշերներ» ,1990
- «Մարդը և շունը», 2008
- «Մարդը և նրա շունը», 2009
- «Դավաճանության իրավունք», 2012
- «Վերջին դասը», 2015
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ռեժիսոր նկարահանել է՝
- «Թշնամին խավարում»
- «Մարդկանց օրենքը»
- «Մաֆիային դավաճանած մարդը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.lefigaro.fr/flash-actu/deces-de-l-acteur-charles-gerard-second-role-fetiche-de-lelouch-20190919
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.closermag.fr/people/photos-mort-de-charles-gerard-retour-sur-sa-longue-amitie-avec-jean-paul-belmond-1025210
- ↑ Charles Gérard
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Арцви Генрикович Бахчинян, Армяне в мировом кино, Ер. 2002
- ↑ «Շառլ Ժերարի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառլ Ժերար (անգլ.) Internet Movie Database կայքում
- GERARD Charles
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ժերար» հոդվածին։ |
|