Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը
«Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» (ֆր.՝ Le Grand Blond avec une chaussure noire, երբեմն հանդիպում է նաև «Դեղին կոշիկով բարձրահասակ շիկահերը»), 1972 թվականի ֆրանսիական կինոկատակերգություն։ Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի դափնեկիր։ Երկու տարի անց նկարահանվել է ֆիլմի շարունակությունը` «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» վերնագրով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություններն տեղի է ունենում 1972 թվականին (Պերենը, ով ծնվել է 1940 թվականի մարտի 28-ին, ֆիլմում 32 տարեկան)։
Հիմքում ֆրանսիական հակահետախուզության դավադրությունն է,կազմակերպված ընդդեմ գնդապետ Թուլուզի, տեղակալ Բերնար Միլանի կողմից, ով ձգտում էր զբաղեցնել իր տեղը։ Միլանի հանձնարարությամբ գործակալը ԱՄՆ է բերում հերոին, ցուցադրաբար թողնում է իրեն ձերբակալել և հարցաքննվել ստի դեկտեկտորով, ցույց տալով, որ հերոինը ԱՄՆ է հասել ֆրանսիական հակահետախուզականների կողմից։
Սկանդալն այնքան է բարձրանում, որ Լուի Թուլուզը հարկադրվում է անհապաղ վերադառնալ արձակուրդից, և պարզել իրողությունը։
Միլանի հարցաքննությունը ոչինչ չի տալիս, ի սկզբանե մերժում է նույնիսկ իր կողմից եղած բոլոր գործողությունները, իսկ այն լուսանկարը, որում նշմարվում է նա իր գործակալի հետ, անվանում է ֆոտոմոնտաժ։ Դրանից հետո գնդապետ Թուլուզը իր տանը նկատում է մի քանի ձայնագրող բզեզիկներ, հրավիրում է իր տուն իր օգնական Պերաշին, ով դիտավորյալ բարձրացնում է, լսելու ձայնագրությունները, կարգադրում է հանիդեպ հաջորդ օրը՝ մայիսի 26-ին՝ 9.30, Օրլի օդանավակայանում հատուկ սուպերգործակալի հետ, ով կօգնի գլուխ հանել Միլանից։
Իրականում ոչ մի գործակալ էլ գոյություն չունի, դա խորամանկություն է՝ թակարդ հիմարների համար։ Պերաշին հանձնարարված է ամբոխից ընտրել մեկին, որին Միլանի մարդիկ տեսնելով, կկարծեն թե սուպերգործակալ է։ Նրա ընտրությունը հագում է մի պարկեշտ ջութակահար Ֆրանսուա Պերենի վրա,ում հետ հանդիպում է Մյունխենում համերգի ժամանակ, ընդ որում ցրված ջութակահարը գրավում է նրա ուշադրությունը նրանով, որ հագնված է լինում տարբեր կոշիկներ։ Պերաշը մոտենում է Պերենին, ողջունում նրան, ինչպես ծանոթի։
Միլանի մարդիկ (որոնց համար և այս ամենը կատարվում էր) նրան հեռվից նայելով, դա որակավորում են իբրև սուպերգործակալի ինստրուկցիա, և շարունակում հետևել Պերենին։ Նրանք թաքուն լսողական սարքավորումներ են միացնում նրա տանը, սպասելով՝ թե երբ է նա կապ հաստտելու Թուլուզի հետ։
Պերենի զննման արդյունքում նրանք բացահայտում են բազում արտասովորություններ(տարբեր կոշիկներ, ատամնաբույժի մոտ գնալու հրաժարում, անհասկանալի վարքագիծ, զուգարանի ջրի դատարկում)և ավելի ամուր համոզվում են, որ Ֆրանսուան սուպերգործակալ է նրանից, որ նա վարում է համեստ կյանք, առանց առանձնահատուկ դեպքերի ու նաև եղել է ԱՄՆ-ում։ Շնորհիվ գեղեցիկ աշխատակցուհի Քրիստինի՝ (տեղեկացված լինելով, որ Պերենը սուպերգործակալ է) Միլանի գործակալները նրան տանում են իր տուն, որտեղ վերջիններիս հետևում են վիդեո կամերայով։ Քրիստինը ոչ միայն չի կարողանում ոչինչ իմանալ նրանից ( իմանալու բան չի լինում), այլև սիրահարվում է նրան։ Պերենը ոչինչ չկասկածելով, անցնում է բոլոր թակարդները, ի շնորհիվ Թուլուզի մարդկանց գաղտնի պահմանության, որը աննկատելի է լինում նույնիսկ իր կողմից։ Անկախ ամեն ինչից Թուլուզը զգում էր, որ Միլանը կարող է կասկածել (այն մասին, որ Ֆրանսուան, գործակալ չէ), այդ պատճառով Թուլուզը կրկին դիտավորյալ բարձր ասում է, որ «ջութակահարն իր աշխատանքը կատարեց» և հենց այդ օրը մեզ «զեկուցեց»։
Գիտակցելով, որ բանը հասնում է հանգուցալուծման, Թուլուզը կարգադրում է հանել Շիկահերի թիկնապահին, բայց նրա օգնական Պերաշը լուրջ անհանգստանալով Շիկահերի կյանքով, կատարում է ճիշտ հակառակը՝ ամրացնում է Ֆրանսուայի թիկնապահներին։ Ամեն ինչ ավարտվում է Պերենի բնակարանի հրաձգությամբ, որի արդյունքում, Շիկահերի փոխարեն զոհվում են ոչ միայն Թուլուզի ու Միլանի մարդիկ, այլև հենց ինքը՝ Միլանը։ Պերենի ընկերը՝ Մորիս Լեֆևրը՝ սպանության պատահական ականատեսը լինելով ստանում է հոգեկան խանգարում, իսկ Պերենը մեկնում Ռիո դե Ժանեյրո, տանելով իր հետ Քրիստինին՝ իբրև այդ արկածների արժանի պարգևի։ Թուլուզը զննելով Շիկահերին ասում է Պերաշին, որ Շիկահերի հետ պետք է կապ պահպանել նրա Ռիո մեկնելուց հետո, որովհետև «այդ տղան իրեն վատ չի դրսևորում»։ Ֆիլմն ավարտվում է ֆրանսիական քրեական օրենսգրքի խրատական քաղվածքով՝ «Ցանկացած ոք ունի իրավունք չխառնվելու նրա կյանքին»։
Դերերը կրկնօրինակել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեռ Ռիշար - Ֆրանսուա Պերեն, ջութակահար
- Ժան Ռոշֆոր -Լուի Թուլուզ, ֆրանսիական հակահետախուզության գնդապետ
- Բերնար Բլիե- Բերնար Միլան, Թուլուզի տեղակալը
- Միրեյ Դարկ- Քրիստին
- Փոլ Լե Փերսոն- Պերաշ, Թուլուզի օգնականը
- Ժան Քարմե - Մորիս Լեֆեվր, թմբկահար, Պերենի ընկերը
- Քոլլեթ Քասթել- Փոլեթ, Մորիսի կինը
- Ժան Սոդրե -Փուսե, Պերաշի գործակալը,
- Մորիս Բերյե- Շապերոն, Պերաշի գործակալը
- Ռոբեր Դալբան-Միլանի մարդը ֆուրգոնում
- Իվ Ռոբեր-դիրիժոր
- Տանյա Բալաշովա -Լուի Թուլուզի մայրը
Ռիմեյք
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին «20th Century Fox» կինոընկերությունը նկարահանում է ռիմեյք՝ (անգլ. թարգմանությամբ՝ վերափոխում) «Մեկ կարմիր կոշիկով մարդը» («The Man with One Red Shoe»), գլխավոր դերում՝ Թոմ Հենքսը։
Տե'ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմի պատկերասրահը Արխիվացված 2007-12-19 Wayback Machine
- (Ֆր.) Թրիլեր gaumont.fr կայքում (պահանջվում է QuickTime Player)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|