Կարմրամորթների առաջնորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրամորթների առաջնորդը
անգլ.՝ The Ransom of Red Chief
ՀեղինակՕ. Հենրի
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՆովել
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1907
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1910
 The Ransom of Red Chief Վիքիպահեստում

Կարմրամորթիների առաջնորդը (անգլ.՝ The Ransom of Red Chief), ամերիկացի գրող Օ. Հենրիի վիպակը, ներառված է 1910 թվականին Doubleday, Page & Company հրատարակության կողմից հրատարակված «Շրջապտույտ» (անգլ.՝ Whirligigs) ժողովածուի մեջ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի գործողությունը կատարվում է ԱՄՆ Ալաբամա նահանգում։ Երկու սրիկաները՝ Սեմ և Բիլ Դրիսկոլը, շտապ գումարի կարիք ունեն։ Որպեսզի հայթայթեն այդ գումարը, նրանք կողոպտում են մի դեռահասի։ Այդ դեռահասը ազդեցիկ գավառական քաղաքացի Էբենեզերա Դորսետայի որդին է։ Տղային թաքցնում են անտառի քարանձավում, իսկ հորը պատրաստվում են ուղարկել նամակ, որում տղայի դիմաց նրանից պահանջում են 2000 դոար։ Սակայն տղան, որը կարծում է, թե նա Կարմրամորթիների առաջնորդն է, ընդունում է այդ ամենը որպես խաղ և կարծելով, թե մասնակցում է հետաքրքիր արկածի, չի էլ ձգտում տուն գնալ։ Ավելին, նա իր Հնդկացիներ անվանումով խաղի մեջ է ներգրավում նաև Սեմին և Բիլին՝ թելադրելով իր կանոնները։ Իրավիճակը ավելի ծիծաղելի է դառնում այն բանից հետո, երբ չարագործները դառնում են լրիվ անկարող երեխակայան անմիջականության առջև։ Հուսահատված Բիլը, չիմանալով ինչպես ազատվի «Առաջնորդից», ուղղակի հետ է ուղարկում նրան տուն։

— Սեմ,— ասում է Բիլլը,— դու, երևի, ինձ դավաճան համարես, բայց համբերությանս բաժակը լցվեց։ Ես տարիքս առած մարդ եմ, ունեմ այրական տվյալներ և ընդունակ եմ ինքնապաշտպանության, բայց լինում են պահեր, երբ ինքնասիրության և ինքնատիրապետման մեխանիզմները դավաճանում են։ Տղան գնաց։ Ես նրան տուն ուղարկեցի։ Վերջ ամեն ինչին։ Հնագույն ժամանակներից ի վեր տառապյալներ շատ են եղել,— շարունակում է Բիլլը,— ովքեր գերադասել են մեռնել, բայց չեն հրաժարվել իրենց նախասիրած զբաղմունքից։ Բայց նրանցից ոչ մեկը երբևէ այնպիսի գերբնական տանջանքներ չի կրել, ինչպես ես։ Շատ էի ցանկանում հավատարիմ մնալ մեր կողոպտչական կանոնադրությանը, բայց ո՛չ, ամեն ինչ իր սահմանն ունի[2]։

Բայց տղան չի ցանկանում հեռանալ և վերադառնում է Սեմ ու Բիլիի մոտ։ Այդ ժամանակ նրանք մտածում են տղայի գինն իջեցնել` դարձնելով այն 1500 դոլար։ Հետո շտապ սպառնալիքներով նամակ են ուղարկում, վստահ լինելով, որ տղայի ծնողները և՛ գումարը կվճարեն, և՛ տղային կվերցնեն։ Բայց կատարվում է անհնարինը՝ պարոն Դոսետը ո՛չ միայն հրաժարվում է վճարել, այլև առաջարկում է իրեն 205 դոլար վճարել, որպեսզի ետ վեցնի Ջոնիին։ Ի լրումն ամենի պարզվում է, որ երեխային պետք է փոխանցել գիշերը, հարևանների աչքից հեռու։ Սեմը և Բիլը համաձայնվում են։

Երբ մանչուկը հասկացավ, որ ուզում ենք իրեն տանը թողնել, այնպիսի մի ոռնոց հանեց, ինչպիսին չէր հանի գալարափողը, և տզրուկի պես կպավ Բիլլի ոտքերին։ Հայրիկն աստիճանաբար պոկեց նրան այնպես, ինչպես պաստառը կպոկեն պատից։
— Ինչքա՞ն ժամանակ կարող եք բռնել նրան,— հարցնում է Բիլլը։
— Ես առաջվա ուժը չունեմ,— ասում է ծերուկ Դորսեթը,— բայց կարծում եմ, որ տասը րոպե կարելի է խոստանալ։
— Դա բավական է,— ասում է Բիլլը։— Տասը րոպեում ես կանցնեմ Հարավային, Կենտրոնական և Արևմտյան նահանգները և հանգիստ կմտնեմ Կանադայի սահմանը։
Չնայած նրան, որ շատ մութ էր, որ Բիլլն այդքան հաստամարմին էր ու ես էլ՝ շատ արագավազ, նրան կարողացա հասնել «Երկնաքերից» միայն մեկ ու կես մղոն հեռավորության վրա[2]։.

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը բազմիցս էկրանավորվել է ԱՄՆում և այլ երկրներում, որպես առանձին ֆիլմեր, նաև` որպես կինոնովելի ժողովածու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О. Генри Ф. Золотаревская. О. Генри и его новеллы // Избранные произведения. — М, 1991. — С. 12. — 592 с. — 400 000 экз. — ISBN 5-253-00192-1
  2. 2,0 2,1 О. Генри Вождь краснокожих (пер. Н. Дарузес) // Избранные произведения. — М: Издательство Правда, 1991. — С. 488. — 592 с. — 400 000 экз. — ISBN 5-253-00192-1
  3. The Ransom of Red Chief (1911) на imdb.com
  4. «Вождь краснокожих и другие» на imdb.com
  5. The Ransom of Red Chief (1959) на imdb.com
  6. «Деловые люди» на imdb.com
  7. «Чертёнок с пушистым хвостом» на animator.ru
  8. The Ransom of Red Chief (1998) на imdb.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրամորթների առաջնորդը» հոդվածին։