Նորման Ուիզդոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորման Ուիզդոմ
Norman Wisdom Peel IoM 2005 -CCR27366-.jpg
Ծնվել էփետրվարի 4, 1915(1915-02-04)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 4, 2010(2010-10-04)[4][1][2][3] (95 տարեկանում)
Մահվան վայրՄեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկատակերգու, սցենարիստ, երաժիշտ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա և Բրիտանական կայսրության շքանշան
normanwisdom.com

Նորման Ուիզդոմ (անգլ.՝ Norman Wisdom, սըր Նորման Ջոզեֆ Ուիզդոմ, փետրվարի 4, 1915(1915-02-04)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 4, 2010(2010-10-04)[4][1][2][3], Մեն), անգլիացի կատակերգու դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր։ Արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի շքանշանին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Ուիզդոմը ծնվել է Լոնդոնում։ Հայրը վարորդ էր, հարբեցող ու կռվարար, իսկ մայրը դերձակուհի էր, ով նույնիսկ շորեր է կարել Մարիա թագուհու համար։ Ծնողների ամուսնալուծությունից հետո, 1924 թվականին հայրը իննամյա Նորմանին տանից դուրս է հանել։ Վերջինս զբաղվել է թափառաշրջիկությամբ, որոշ ժամանակ ապրել է խնամակալների մոտ, իսկ հետո առևտրական նավի նավապետի մոտ աշխատանքի է անցել որպես ծառա։ Աշխատել է որպես դռնապան, իսկ հետո՝ հանքափոր։ 1930 թվականին՝ 15 տարեկանում թագավորական 10-րդ հուսարական գնդի կազմում դարձել է թմբկահար։ Այդ գնդի հետ հայտնվել է Հնդկաստանում: Այնտեղ շեփոր և կլարնետ նվագել է սովորել։ Այդ ժամանակ դարձել է Հնդկաստանում բրիտանական բանակի բռնցքամարտի չեմպիոն։

Նորման Ուիզդոմի դերասանական կարիերան կայացել է 1946 թվականին։ Սկզբնական շրջանում աշխատել է մյուզիք-հոլլում ` որպես կրկեսային ունիվերսալ համարներ կատարող: Նրա մոտ հիմնականում հաջողվում էր կատակերգական կերպարների մարմնավորումը: Այդ ամենը շուտ նկատվեց և նրան հրավիրեցին հեռուստատեսություն: Մասնակցելով մի շարք հեռուստաշոուների, Նորման Ուիզդոմը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդես է եկել հեռուստատեսությունում:

Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1948 թվականին` «Ժամադրություն երազանքի հետ» կինոնկարում: 1955 թվականին նկարահանվել է «Խալիֆ` մեկ ժամով» կինոնկարում։ 1958 թվականից նա հայտնի էր որպես սցենարիստ, իսկ 1969 թվականից՝ որպես պրոդյուսեր։ 1953 թվականին «Տհաճություններ կրպակում» կինոնկարի համար նա գրել է «Մի ծիծաղեք ինձ վրա» երգը, որը դարձել էր նրա այցեքարտը։ Առավելապես նրան ճանաչում է բերել իր կողմից ստեղծված կատակերգական հերոսի կերպարը՝ միսթր Պիտկինը, որը հայտնվել է չորս ֆիլմում։ Այդ ֆիլմերն էին «Միսթր Պիտկինը թշնամու թիկունքում» (1958 թ.), «Պիտկինը հերթապահությունում» (1962 թ.), «Պիտկինի արկածները հիվանդանոցում» (1963 թ.) և «Վաղորդյան թռչնակը» (1965 թ.) կինոնկարները։ Միսթր Պիտկինը անկեղծ, պարզամիտ, բարեհոգի, միամիտ, միաժամանակ վախկոտ, ստորաքարշ, շողոքորթ և քծնող փոքրիկ մարդու կերպար է։ Հետաքրքիր է այն, որ Նորման Պիտկինի անունը հանդիպում է միայն վերը նշված չորս ֆիլմերում։ Մնացած բոլոր կինոնկարներում նրա ազգանունը տարբեր է, սակայն մշտապես կերպարի անունը նույնն է՝ Նորման։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 12 ֆիլմ, որտեղ հերոսի անունը Նորման է։

Չնայած հնաճաշակության համար մեղադրանքներին, նա պահում էր ավանդույթները՝ օգտագործելով արտասովոր հումորը և չափազանցության հասնող դիմախաղը։ Նորման Ուիզդոմը սիրում էր կրկնել, որ իր կատակերգությունները նախատեսված են երեքից մինչև 93 տարեկան երեխաների համար։

Հետագայում Նորման Ուիզդոմը նկարահանվել է հեռուստասերիալներում։ Չնայած իր ծերունական տարիքին, նա շարունակում էր ելույթ ունենալ բեմի վրա և մեկնել հյուրախաղերի։ Հեռուստատեսությունում և կաբարեում իր ելույթները դադարեցրել է մահվանից մի քանի ամիս առաջ։ Նրա կերպարը հայտնի էր ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլ նաև Հարավային Ամերիկայում, Իրանում և Արևելյան Եվրոպայում, հատկապես Ալբանիայում: Էնվեր Խոջան միսթր Պիտկինին հռչակել էր Ալբանիայի ազգային հերոս։ 1995 թվականին նրան Տիրանայում ընդունել էին բարձր մակարդակով, նրան դիմավորել էր անձամբ նախագահ Սալի Բերիշան:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Ուիզդոմն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1941 թվականին, ամուսնալուծվել 1946 թվականին։ Այդ ամուսնությունից նա ունի մեկ որդի։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1947 թվականին, պարուհի Ֆրիդա Սիմփսոնի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել է երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Ամուսնալուծվել է 1969 թվականին։ Կինը մահացել է 1992 թվականին։

Նորման Ուիզդոմը մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Մեն կղզում գտնվող ծերանոցում։ Ըստ որդու՝ մահվան պատճառը ինֆարկտն էր։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1948 Ժամադրություն երազանքի հետ A Date with a Dream -
1953 Տհաճություններ կրպակում Trouble in Store Նորման
1955 Դեպի լավը One Good Turn Նորման
1955 Խալիֆ` մեկ ժամով Man of the Moment Նորման
1956 Գլխիվայր կանգնած Up in the World Նորման
1957 Պարզապես բախտը բերեց Just My Luck Նորման Հաքեթ
1958 Միսթր Պիտկինը թշնամու թիկունքում The Square Peg Նորման Պիտկին
1959 Հետևիր աստղին Follow a Star Նորման Տրասկոտ
1960 Կար-չկար մի խարդախ There Was a Crooked Man Դեյվ Կուպեր
1960 Ցեղատեսակը բուլդոգ The Bulldog Breed Նորման Պակլ
1961 Աղջիկը նավից The Girl on the Boat Սեմ Մառլոու
1962 Պիտկինը հերթապահությունում On the Beat Նորման Պիտկին
1963 Պիտկինի արկածները հիվանդանոցում A Stitch in Time Նորման Պիտկին
1965 Վաղորդյան թռչնակը The Early Bird Նորման Պիտկին
1966 Լավագույն ցանկություններից ելնելով Press for Time Նորման Շիլդս, նրա մայրը, նրա պապը
1966 Արկածներով լի օր (Մարդ-սենդվիչը) The Sandwich Man -
1967 Անդրոկլեսն ու առյուծը Androcles and the Lion Անդրոկլես
1968 Գիշերային շուրջկալ Մինսկիի մոտ The Night They Raided Minsky's Չիկ Ուիլյամս
1969 Ինչն է լավ սագի համար What's Good for the Goose Թիմոթի Բարթլեթ
1981 Բերժրակ Bergerac Վինսենթ
1986 Աղետ Casualty միսթր Կոլ
1996 Դելզիլը և Պեսկոուն Dalziel and Pascoe Բեռն Մարքս
2003 Անկողնում Between the Sheets Մորիս Հարդի
2004 Հինգ երեխա և կախարդանք Five Children and It Նեսբիտ
2008 Հերրոու Վուդսի լեգենդը The Legend of Harrow Woods Ուինսթոն Լլամատա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-11473192