Սալի Բերիշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալի Բերիշա
Sali Berisha
EPP Summit March 2011 (39).jpg
Ալբանիայի 31-րդ վարչապետ
սեպտեմբերի 11, 2005 - սեպտեմբերի 15, 2013
Նախորդող Ֆատոս Նանո
Հաջորդող Էդի Ռամա
Ալբանիայի նախագահ
ապրիլի 9, 1992 - հուլիսի 24, 1997
Նախորդող Ռամիզ ԱԼիա
Հաջորդող Ռեջեփ Մեյդան
 
Քաղաքացիություն՝ Flag of Albania.svg Ալբանիա
Կուսակցություն՝ Ալբանիայի աշխատանքային կուսակցություն, 1968
Ալբանիայի դեմոկրատական հանրապետություն, 1991 թվականից
Կրթություն՝ Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝ վիրաբույժ, քաղաքական գործիչ և սրտաբան
Ազգություն ալբանացի
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1944 (72 տարեկան)
Ծննդավայր Վիսիդոլ
Ալբանիա Ալբանիա
Ամուսին Լիլի Բերիշա
Զավակներ 2
 
Պարգևներ
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան

Սալի Բերիշա (Sali Berisha , 1944, հոկտեմբերի 15, Վիսիդոլ, Ալբանիա), ալբանացի սրտաբան, քաղաքական գործիչ, Ալբանիայի նախագահը 1992-1997 թթ., Ալբանիայի վարչապետ 2005-2013 թթ.։ 1991-1992 և 1997-2013 թթ. եղել է Ալբանիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Առ այսօր Բերիշան դեմոկրատական կերպով ընտրված ամենաերկար ղեկավարող առաջնորդն է, ինչպես նաև Ալբանիայի երկրորդ անգամ ընտրված միակ նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիշան ծնվել է Վիսիդոլում, Կուկասի գավառ, Ալբանիայի հյուսիսում, Կոսովոյի սահմանին մոտ Ռամ և Շեքեր Բերիշաների ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնագիտացել է սրտաբանության բնագավառում և նշանակվել է նույն համալսարանի պրոֆեսորի ասիստենտ և Տիրանայի գլխավոր հիվանդանոցի սրտաբան։ Միաժամանակ, Բերիշան դարձել է Ալբանիայի աշխատանքային կուսակցության խմբի անդամ[1] ։ Տիրապետում է անգլերենի, իտալերենի, ֆրանսերենի։

1970-ական թվականներին Բերիշան դարձել է սրտաբանության բնագավառի առաջատար հետազոտող և Տիրանայի համալսարանի սրտաբանության պրոֆեսոր։ 1978 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից ստացել է Փարիզում ինն ամիս կատարելագործվելու կրթաթոշակ։

1986 թվականին Բերիշան ընտրվել է Բժշկական գիտությունների հետազոտությունների եվրոպական խորհրդի անդամ, որի շրջանակներում մշակեց և զարգացրեց «Առողջություն բոլորին» ռազմավարական հետազոտությունը։

Ալբանացի գրողների լիգայի թերթում հրատարակված հարցազրույցում Բերիշան պահանջեց, որ վերացվեն խոսքի և մտքի ազատության արգելքները, որ ալբանացիներն ունենան երկրի ներսում և նրա սահմաններից դուրս ազատ ելքի և մուտքի իրավունք, և որ Ալբանիան թողնի իր մեկուսացված արտաքին քաղաքականությունը։ 1990 թվականի օգոստոսին երկրի մտավորականների հետ նախագահ Ռամիզ Ալիայի հանդիպման ժամանակ Բերիշան ստիպեց, որ Ալբանիայի աշխատանքային կուսակցությունը վերացնի կոմունիստական սահմանադրության երրորդ հոդվածը, համաձայն որի Աշխատանքային կուսակցությունը ուներ իշխանության հեգեմոնիա, ստիպեց ընդունել Մարդու իրավունքների հռչակագիրը և դեմոկրատական սահմանադրության այլ նախագծեր, միաժամանակ հեռացնել Ստալինի բոլոր արձանները երկրից։

1990 թվականի դեկտեմբերին Բերիշան միացավ բազմակուսակցական համակարգի համար պայքարող երիտասարդական շարժումներին՝ դառնալով Ալբանիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդը։ Հետաքրքրական է, որ ցույցերի ժամանակ կուսակցության առաջնորդ անդամները հագնում էին սպիտակ կոստյումներ։ 1991, 1992, 1997, 2001 թվականներին ընտրվել է Ալբանիայի խորհրդարանի անդամ։

Նախագահ (1992-1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի Ալբանիայի խորհրդարանական ընտրություններից հետո Բերիշան 1992 թվականի ապրիլի 9-ին ընտրվեց երկրի նախագահ։ Նա դարձավ երկրի առաջին ոչ կոմունիստ ղեկավարը։

Սալի Բերիշան և Ջորջ Բուշը Տիրանայում, 2007, հունիս

Ընտրություններից հետո Բերիշան և կառավարությունն սկսեցին քաղաքական, տնտեսական, կառուցվածքային, օրենսդրական բարեփոխումները։ 1992-1996 թթ. իրականացվեց հողի և բնակավայրերի, փոքր և միջին ձեռնարկությունների ամբողջական մասնավորեցում, գները և փոխարժեքներն ամբողջությամբ ազատականացվեցին։ Ալբանիան արևմուտքի համար ավելի բաց դարձավ, 1995 թվականին միացավ Եվրոպական Խորհրդին, 1993 թվականին ստորագրեց Խաղաղության համագործակցության համաձայնագիրը և սկսեց սերտ համագործակցությունը Եվրոպական միության երկրների և ԱՄՆ հետ։

Կոմունիստական բռնապետության բոլոր օրենքները փոխարինվեցին եվրոպական չափանիշներին համահունչ նոր օրենքներով, ստեղծվեց Ալբանիայի սահմանադրական դատարանը և Արդարադատության բարձրագույն խորհուրդը։

1996 թվականի մայիսի 26-ին Բերիշայի դեմոկրատական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, թեև այն ուղեկցվեց մի շարք մեղադրանքներով ու ահաբեկումներով։ Երկիրը հայտնվեց քաղաքական ճգնաժամի մեջ, դեմոկրատական կուսակցությունը հրաժարվեց անվավեր ճանաչել ընտրությունները, քանի որ նրանք հաղթել էին խորհրդարանի ձայների 4/5-ը և ընդդիմադիր սոցիալիստները լքեցին կառույցները։

1996 թվականի Ponzi սխեմայի փլուզմամբ ամփոփվեց երկրի ճգնաժամը, մեկը մյուսի հետևից սխեմաները տապալվեցին, փողոցներում սկսվեցին ընդդիմության կողմից ղեկավարվող ցույցերը՝ մեղադրելով կառավարությանը փողերի առևանգման մեջ։ Իրավիճակը վատթարացավ, մեծ թվով ոստիկաններ և ռազմական գործիչներ թողեցին իրենց պաշտոնները։ Երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի շեմին։ Վարչապետը հրաժարական տվեց, Բերիշան մերժեց ընդունելու ընդդիմադիրների պահանջները՝ պնդելով, որ ինքը պետք է ապահովի շարունակությունը, և ՄԱԿ-ի և եվրոպական ուժերի օգնությամբ իրավիճակը վերահսկողության տակ առնի։

Այս միջամտություններից հետո, Ալբանիայում 1997 թվականի հունիսին վաղաժամ ընտրություններ անցկացվեցին, և հաղթեց կուսակցությունների սոցիալիստական կոալիցիան։ Բերիշան թողեց նախագահի պաշտոնը, և նրան փոխարինեց Ռեջեփ Մեյդանին։

2005 թվականին Բերիշան դարձավ դեմոկրատական կուսակցության նախագահը, որը դարձավ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։ 2005-2013 թթ. Բերիշան եղավ Ալբանիայի վարչապետը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է մանկաբույժ Լիրի Բերիշայի հետ, ով Ալբանիայի մանկական հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամի ուշադրության ներքո են գտնվում աուտիզմով դաուն համախտանիշով տառապող երեխաները։

Ունի երկու զավակ, դուստր՝ Արգիտա Մալթեզի (ծննդյան ազգանունը՝ Բերիշա), որդի՝ Շկլեզեն Բերիշա[2]

Արևելյան աղբյուրները Բերիշային բնութագրում են որպես մուսուլման[3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. AlbaniaSite – Nje bote plot me informacione » Takimi me intelektualët, Berisha ishte kundër pluralizmit. Albania Site (14 May 2010). Retrieved on 13 May 2012.
  2. Sali Berisha|Keshilli i Ministrave. Keshilliministrave.al. Retrieved on 13 May 2012.
  3. Nonneman, Gerd; Niblock, Tim; Szajkowski, Bogdan (1997). Muslim Communities in the New Europe. Berkshire: Garnet Publishing Limited. էջ 146. ISBN 0863722237. https://books.google.am/books?id=IYCl8qyqB34C&pg=PA146&dq=sali+berisha+muslim&hl=en&sa=X&ei=f_v6UK-yKoiWqgH1loHYBQ&ved=0CDYQ6AEwAA#v=onepage&q=sali%20berisha%20muslim&f=false։ Վերցված է 2013 թ․ հունվարի 19. 
  4. Vickers, Miranda; Pettifer, James (1997). Albania: From Anarchy to a Balkan Identity. New York, NY: New York University Press. էջ 107. https://books.google.am/books?id=uEwo1qeK8fQC&pg=PA107&dq=sali+berisha+muslim&hl=en&sa=X&ei=Gv36UK7xLMbwqQGd5oH4Dw&ved=0CEwQ6AEwBA#v=onepage&q=sali%20berisha%20muslim&f=false։ Վերցված է 2013 թ․ հունվարի 19. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]