Jump to content

Տիրանայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրանայի համալսարան
ՀապավումUT
ՏՀ
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված էսեպտեմբերի 16 1957
Տիպհամալսարան
ՌեկտորԴորի Կուլ
Ուսանողներ14 000
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունԱլբանիա, Տիրանա
Կայքwww.unitir.edu.al
Տիրանայի համալսարան (Ալբանիա)##
Տիրանայի համալսարան (Ալբանիա)
Տիրանայի համալսարան, Ալբանիա
 University of Tirana Վիքիպահեստում

Տիրանայի համալսարան, ՏՀ, (ալբ․՝ Universiteti i Tiranës) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Տիրանայում, Ալբանիա։

Հիմնադրվել է 1957 թվականին որպես Տիրանայի պետական համալսարան (Universiteti Shtetëror i Tiranës)` միավորելով գոյություն ունեցող հինգ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից առավել նշանակալին 1947 թվականին հիմնադրված Գիտության ինստիտուտն էր։ 1985 թվականի ապրիլի 13-ից 1992 ժամանակահատվածում (կոմունիստական ռեժիմի օրոք), ՏՀ անվանվել է Էնվեր Խոջի անվան Տիրանայի համալսարան (Universiteti i Tiranës "Enver Hoxha")։

ՏՀ-ն Ալբանիայի ամենաբարձր վարկանիշային համալսարանն է[3]։ Ունի 8 քոլեջ, 50 ակադեմիական բաժիններ, 41 ուսանողական ծրագրեր ու մասնագիտություններ։ Ուսումնական ծրագրերի հիմնական մասն իրականցվում է Տիրանայում, մասնաճյուղեր ունի Ալբանիայի այլ քաղաքներում, հարավում՝ Սարանդայում, հյուսիսում՝ Կուրկեսում։

ՏՀ-ն առաջարկում է եռամյա բակալավրի աստիճան, մեկ կամ երկու տարի մագիստրոսի աստիճանի համար, երեքից հինգ տարի դոկտորական ծրագրերի համար՝ ըստ Բոլոնյան համակարգի։

Համալսարանում սովորում են շուրջ 14 000 ուսանողներ, ակադեմիական աշխատակազմը շուրջ 900 հոգի է։

Համալսարանի ներկայիս տարածքն ապակենտրոնացված է, նախատեսվում է կառուցել ավելի մեծ և կենտրոնացված կառույց Տիրանայի հարավարևելյան շրջագծում[4]։ Ուսանողական հանրակացարանները գտնվում են Տիրանայի հարավարևելյան «Ուսանողական քաղաք» կոչվող հատվածում (Qyteti Studenti)[5]։

Ֆակուլտետներ և բաժիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր դասախոսներ, շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օդհիզ Գրիլո, հունական ծագումով ալբանացի մանկագիր
  • Պանդելի Մայկո, Ալբանիայի վարչապետ (1998-1999, 2002)
  • Արդիան Քլոսի, ալբանացի հրապարակախոս, ալբանագետ, գրող, թարգմանիչ, հասարակական ակտիվիստ
  • Սալի Բերիշա, ալբանացի սրտաբան, քաղաքական գործիչ, Ալբանիայի նախագահ (1992-1997), Ալբանիայի վարչապետ (2005-2013)
  • Միլենա Հարիտո, Ալբանիայի ինովացիայի և հանրային կառավարման նախարար (2013 թվականի սեպտեմբերի 13-ից)
  • Միմի Կոդհելի, Ալբանիայի պաշտպանության նախարար (2013 թվականի սեպտեմբերի 13-ից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. «Աշխարհի համալսարանների վարկանիշային կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  4. Նոր կամպուսի լուսանկարները ՏՀ կայքում
  5. «Ուսանողական քաղաքի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  6. Անդրադարձ մամուլում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրանայի համալսարան» հոդվածին։